Գրիպի դեմ պատվաստվողները շատացել են. «Մուրացանում» պատվաստանյութն արագորեն սպառվել է

Երեւանում գործող բուժհաստատությունները, սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված, աշխատում են գերծանրաբեռնված ու խստացված ռեժիմով: Միջանցքներում հիվանդ ու նրանց ուղեկցող մարդկանց բազմություն է, բժշկական անձնակազմի ու այցելուների մեծ մասը շրջում են բժշկական դիմակներով՝ պաշտպանվելու հնարավոր վարակներից:  

Մասնավորապես «Մուրացան» հիվանդանոցային համալիրում հիվանդների մեծ հոսքին նախապատրաստվել են անցած տարեվերջին՝ կանխատեսելով գրիպի սեզոնին ավանդաբար բնորոշ ակտիվացումը, ինչպես նաեւ առողջապահության նախարարությունից ստանալով համապատասխան ցուցում:

«Հաշվի առնելով հիվանդների մեծ հոսքը՝ անհետաձգելի բուժօգնության ծառայությունում ավելացվել է աշխատողների քանակը՝ ավելի օպերատիվ բուժսպասարկում իրականացնելու համար: Մեր ունեցած ռեսուրսներով ավելի ամրացրել ենք այդ ծառայությունը: Բացի դրանից, ստեղծել ենք լրացուցիչ մահճակալներ՝ ի հաշիվ մեծահասակների բաժինների: Սահմանափակել եւ հետաձգել ենք պլանային հիվանդների ընդունելությունը, որպեսզի կարողանանք հրատապ բուժօգնության կարիք ունեցողներին սպասարկել: Խոսքը վերաբերում է երեխաներին, որովհետեւ մեր հիվանդանոցը հիմնականում մանկական ուղղվածություն ունի»,- ասաց հիվանդանոցի գխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը: Խստացվել է նաեւ սանիտարահիգիենիկ պայմանների պահպանումը, սահմանափակվել են տեսակցության ժամերը:

Նրա խոսքով, ՍՇՎ-ով հիվանդացության ցուցանիշներն այս տարի մոտ 10 տոկոսով գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշներին, բայց նույնական են երեք տարի առաջվա պատկերի հետ: Միեւնույն ժամանակ վերջին երեք օրերի ընթացքում նկատվում է բուժօգնության դիմողների թվի նվազում:

«Տոնական օրերին, իհարկե, շատ ծանրաբեռնված աշխատել է հիվանդանոցը, դիմելիությունը շատ բարձր է եղել, օրական մոտավորապես 150 հիվանդ, բայց կարողացել ենք բոլորին համապատասխան բուժօգնություն ցուցաբերել թե՛ ամբուլատոր, թե՛ ստացիոնար կարգով: 25-30 տոկոսը հոսպիտալացվել են, մնացածը բուժօգնություն են ստացել ամբուլատոր պայմաններում: Արդեն վերջին օրերին դիմողների թիվը բավական նվազել է, երեկ եղել է 90 հիվանդ, հոսպիտալացվել է մոտ 20 տոկոսը: Այսինքն՝ նախորդ երկու-երեք օրերի ընթացքում երեսուն տոկոսով նվազել է հիվանդանոց դիմողների քանակը: Իհարկե, չենք կարող վստահաբար ասել՝ վաղը, մյուս օրը էլի նվազո՞ւմ, թե՞ ավելացում կլինի: Ընթացքը ցույց կտա, եւ եթե մեկ շաբաթ նույն տենդենցը պահպանվի, կարող ենք նաեւ եզրակացություն անել, որ ընդհանուր հիվանդացությունը գնում է դեպի նվազում»,- նկատեց Բավեյանը:

«Մուրացան» հիվանդանոց դիմողների մեծ մասը մինչեւ 5 տարեկան երեխաներ են: Բարեբախտաբար չկան այնպիսի հիվանդներ, որոնց վիճակը ծայրահեղ ծանր է՝ պայմանավորված սուր շնչառական վարակներով ու դրանց բարդություններով եւ որոնք կարիք ունեն արհեստական շնչառության սարքի:

Իսկ թե սուր շնչառական վարակների դեմ բուժում ստացող հիվանդների քանի տոկոսի մոտ է առկա գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը («խոզագրիպ»), հայտնի չէ: Դրա վերաբերյալ նմուշառում այստեղ չի արվում: «Դա արվում է ռեֆերենս լաբորատորիայում: Կան ծրագրի մեջ ընդգրկված հիվանդանոցներ, որոնք իրականացնում են այդ հետազոտությունը, նմուշառում են անում եւ ուղարկում, բայց մենք չենք անում: Մենք այդ ծրագրում ընդգրկված չենք: Եթե ունենանք շատ արտառոց, ծանր դեպք, բնական է մենք էլ կարող ենք ուղարկել, չի մերժվի, բայց դա նպատակ չէ, որ բոլոր դեպքերում պարտադիր պետք է որոշել ու ըստ դրա կողմնորոշվել բուժման ընթացքում»,- ասաց գլխավոր բժիշկը: Բուժման սկզբունքը կապված չէ գրիպի ենթատեսակի հետ, իսկ «Տամիֆլյու» դեղը ցուցված է կիրառել հիվանդության բարդացման բոլոր դեպքերում՝ անկախ H1N1-ի առկայությունից:

Ուշագրավ է, որ «Մուրացանի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայում այս տարի շեշտակիորեն աճել է գրիպի դեմ պատվաստվողների քանակը: Գլխավոր բժշկի՝ ամբուլատոր գծով տեղակալ Ռենա Հարությունյանից տեղեկացանք, որ եթե նախկինում ստանում էին 200 դեղաչափ պատվաստանյութ, որը հազիվ էր սպառվում, ապա գրիպի ընթացիկ սեզոնում (նոյեմբերի վերջից) արդեն պատվաստվել է 450 մարդ: «Հիմա պատվաստվողների քանակը շատ է ավելացել: Բնակչությունը կամավոր է գալիս: Նախորդ տարիներին շատ դժվար է եղել վակցինացիան, ոչ մեկը չէր ուզում գրիպի դեմ պատվաստում ստանալ, բայց այս տարի, հատկապես Նոր տարուց հետո հաճախելիությունը շատացել է բոլոր պատվաստումների համար, իսկ գրիպի դեմ՝ առավել եւս»,- նշեց նա:

Մեր այցելության պահին գրիպի դեմ պատվաստանյութ պոլիկլինիկայում չկար: Ռենա Հարությունյանն ասաց, որ սովորաբար ստանում են ամեն ամսվա 15-16-ին: Հերթական խմբաքանակն այս անգամ ինչ-ինչ պատճառներով ուշացել է, եւ հիվանդանոցի աշխատակիցներն իրենք են գնացել առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումից բերելու այն: Գլխավոր բժշկի տեղակալն, ի դեպ, արդեն 4-րդ տարին է, որ պատվաստվում է գրիպի դեմ եւ չի հիվանդանում՝ չնայած գործի բերումով մշտապես շփվում է վարակակիրների հետ:

«Հիմա մեծերն էլ, փոքրերն էլ, ընտանիքներով գալիս են պատվաստվելու: Դրան երեւի թե ավելի շատ նպաստել է նախարարի տրամադրվածությունը պատվաստումների նկատմամբ: Իր կողմնակից լինելը շատ մեծ ազդեցություն է ունենում բնակչության վրա: Իմ կարծիքն է դա»,- ասաց մեր զրուցակիցը:

Գրիպի դեմ պատվաստումն անվճար է: Պատվաստում ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում օրգանիզմում ձեւավորվում է իմունիտետ, որը պահպանվում է 6-12 ամիս: Հետաքրքրական է, որ հիվանդանոց դիմած բոլոր երեխաների ծնողները, ում հետ մենք զրուցեցինք, ասացին, որ նրանք չեն հաճախում մանկապարտեզներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3468 դիտում

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա