Երևան
12 °C
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ վերսկսվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը:
Դատարան ժամանեց նաեւ Արմեն Գեւորգյանը: Մեր հարցին, թե դատախազության կողմից ներկայացված բողոքը ստացե՞լ են եւ ի՞նչ դիրքորոշում ունեն, Գեւորգյանը պատասխանեց, որ ստացել են, ծանոթացել եւ պատրաստվում են այժմ առարկել:
Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ Արմեն Գեւորգյանը 2008 թվականին հայտնի գաղտնի շտաբի անդամ է եղել, որը գործում էր Բաղրամյան 26-ում, հենց այդտեղ էին կայացվում բոլոր որոշումները: Մեր հարցին, թե ճի՞շտ են արդյոք այդ տեղեկությունները, եթե՝ այո, ապա ի՞նչ որոշումներ են այնտեղ կայացվել, Արմեն Գեւորգյանը պատասխանեց. «Ես սովորություն ունեմ մամուլի հրապարակումներ չմեկնաբանեմ, ով որ հրապարակել է, իրենից էլ հարցրեք»: Մեր ճշտող հարցին՝ դուք շտաբի անդամ եղե՞լ եք, Գեւորգյանը արձագանքեց. «Ես նմանատիպ կառույցի մասին տեղեկություններ չունեմ...: Սիրելի բարեկամներ, մեկ անգամ եւս ուզում եմ ասել, որ գործը քննվում է դատարանում, երբ որ կավարտվի՝ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, պարզաբանումները իմ փաստաբանները կներկայացնեն: Այս պահի դրությամբ նախորդ իմ ասածներին որեւէ բան չունեմ ավելացնելու, ոչ էլ պակասացնելու: Ձեզ ամենայն բարիք եւ հաջողություններ խնդրում եմ ինձ մաղթեք»:
Այս գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել թե՛ դատախազությունը եւ թե՛ պաշտպանական կողմը:
Դատախազությունը բողոքարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Գեւորգյանին չկալանավորելու վերաբերյալ: Դատարանի որոշումը պաշտպանական կողմը եւս մասնակի բողոքարկել է: Բանն այն է, որ Գեւորգյանին մեղսագրվող արարքներից մեկի դեպքում դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած, սակայն հիմքեր չկան նրան կալանավորելու. խոսքը նրան մեղսագրվող ՀՀ ՔՕ 190 (խոշոր չափերի փողերի լվացում) հոդվածի մասին է: Հենց այս հանգամանքն է պաշտպանական կողմը վիճարկում:
Առաջին ատյանի դատարանը նաեւ գտել է, որ Գեւորգյանին մեղսագրվող երկու հոդվածների՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանադակելու եւ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքում առկա չէ հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն վերագրվող արարքները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT