Երևան
12 °C
Հայաստանի կանանց շախմատի 2019 թ. չեմպիոն Մարիա Գեւորգյանն ընդգծում է, որ հաղթանակը հեշտ չի տրվել: Հունվարի 12-20-ը կայացած մրցաշարի սկզբում նա կարողացավ իր ձեռքը վերցնել առաջատարությունը ու այդպես էլ առաջ շարժվել: Այդուհանդերձ, ինչպես նշեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում, կողքից ստեղծված տպավորությունը, թե հեշտորեն է նվաճել չեմպիոնությունը, չի համապատասխանում իրականությանը:
«Կողքից այդպիսի տպավորություն է բոլորի մոտ, բայց իրականում շատ մեծ աշխատանք է կատարվել թեկուզ մինչեւ մրցաշարը, ու մրցաշարի ընթացքում էլ ինձ համար առաջին պարտիաններն էր շատ դժվար խաղալը: Հետո բացվեցի, սկսեց ստացվել, ու ինչ-որ տեղ նաեւ հակառակորդներիս խաղերն այնպես դասավորվեցին, որ ավելի հեշտ ստացվեց ամեն ինչ»,- ասաց նա:
Մարիան չեմպիոն դարձավ 7 միավորով: Նա համապատասխանաբար 2-րդ ու 3-րդ տեղերը զբաղեցրած Սուսաննա Գաբոյանին ու Սիրանուշ Ղուկասյանին գերազանցեց 1.5 միավորով: Մրցաշարը նա սկսեց առաջին տուրում հաղթելով Աստղիկ Հակոբյանին: Անկախ արդյունքից՝ այդ պարտիան առանձնացնում է որպես իր համար ամենաբարդը:
«Առաջին պարտիան էր շատ բարդ, որովհետեւ մոտ 2 ամիս առաջ էի խաղացել կլասիկ մրցաշար ու չէի կարողանում տեմպի մեջ մտնել»,- բացատրեց նա:
Հայաստանի 2019 թ. առաջնությունը դրա միջնամասում լքեց գործող չեմպիոն Մարիա Կուրսովան: Վատառողջ լինելու պատճառով նա 5-րդ տուրից սկսած չշարունակեց, եւ 7-րդ տուրում նախատեսված նրա ու Գեւորգյանի պարտիան չկայացավ: Կուրսովայի բացակայությունը, ըստ Գեւորգյանի, վերջնական արդյունքի վրա այդքան էլ չի ազդել:
«Մարիա Կուրսովայի՝ մրցաշարում մնալը, ինչպես վերջում արդյունքը ցույց տվեց, այդքան բան չէր փոխի: Ես կցանկանայի նրա դեմ խաղալ, որովհետեւ բարդ հակառակորդ է: Կցանկանայի բարդ հակառակորդ ունենալ»,- ասաց նա:
Վերջին 4 տարիների ընթացքում սա Գեւորգյանի 3-րդ չեմպիոնությունն է Հայաստանի առաջնություններում: Առաջինն է եղել նաեւ 2016 եւ 2017 թթ.: Որպես չեպիոն նա համալրեց ՀՀ կանանց հավաքականի կազմը, որը 2019 թ. ընթացքում երկիրը ներկայացնելու է միջազգային մրցաշարերում:
Նշում է, որ փետրվարին մասնակցելու է Բելգիայի ակումբային առաջնությանը, հետո հանդես կգա Եվրոպայի անհատական առաջնությունում: Մինչեւ այդ գուցե լինի կանանց թիմային աշխարհի առաջնությունը, բայց դեռ պարզ չէ, իսկ հոկտեմբերին տեղի կունենա Եվրոպայի թիմային առաջնությունը:
ՀՀ շախմատի առաջնությունն անց է կացվել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Զուգահեռաբար ընթանում էր նաեւ տղամարդկանց ՀՀ 2019 թ. առաջնությունը: Այդտեղ էլ Արման Փաշիկյանն էր մրցաշարի սկզբում իր ձեռքը վերցրել առաջատարի դերը, որը բաց չթողեց մինչեւ վերջ: Նա հաղթեց 6.5 միավորով ու ընդգրկվեց ՀՀ տղամարդկանց հավաքականում:
Փաշիկյանի համար սա 2-րդ չեմպիոնությունն է ՀՀ առաջնություններում: Առաջին անգամ տիտղոսը նվաճել էր 10 տարի առաջ: Տղամարդկանց պայքարում 2-րդ տեղը զբաղեցրեց Հայկ Մարտիրոսյանը (5.5 միավոր), իսկ 3-րդը՝ Սամվել Տեր-Սահակայանը (5):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT