«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն զգուշացրել է շտապօգնությանը՝ իրենց մոտ հիվանդ չտանել. տեղ չունեն

Մեր ունեցած տեղեկություններով, Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը դիմել է Շտապ օգնության ծառայությանը՝ խնդրելով այստեղ հիվանդներ չտեղափոխել, որովհետեւ գերծանրաբեռնված է եւ նոր մարդկանց ընդունելու հնարավորություն չկա:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, պատասխանելով մեր հարցմանը, չհերքեց լուրը: Միեւնույն ժամանակ ասաց, որ նման դիմումներ պարբերաբար ստանում են, եթե այս կամ այն հիվանդանացում տեղ չի լինում:

«Ուղղակի խրոնիկ, թթվածնակախյալ հիվանդների քանակը շատ մեծ է: Հիվանդներ, ովքեր ունեն խրոնիկ սիրտ-թոքային անբավարարություն: Այսօրվա դրությամբ իրենցից ստացվող կանչերը մի փոքր շատ են, դրա համար համարյա թե բոլոր մեծ հիվանդաոցներում հիվանդներին ընդունելու հնարավորությունները սահմանափակվում են: Այնպես չէ, որ հիվանդանոցները ամբողջ օրով փակվում են: Եթե տեղ չեն ունենում, մեզ ուղղակի զգուշացնում են, որ հնարավորինս քիչ հիվանդ տանենք: Չգիտեմ ինչ դեպքի մասին եք ասում, ուղղակի կարող է այդ պահին զգուշացրած լինեն, որ հիմա մահճակալ չունեն, բայց այդ նույն մահճակալը կարող է ազատվել մեկ կամ երկու ժամ հետո, եւ արդեն նորից մենք կարող եք հիվանդներին տանել»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:

Մենք տեղեկացել էինք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն ավելի շատ ծանրաբեռնված է սուր շնչառական վարակներ ունեցող հիվանդներով: Թագուհի Ստեփանյանի խոսքով, վերջին օրերին նկատվում է այդպիսի հիվանդություններով պայմանավորված կանչերի նվազում: Բայց միեւնույն է, օրական կանչերի թիվը հասնում է ընդհուպ 840-ի: Մինչեւ Ամանոր օրական միջինը ստացվել է 650 կանչ: Այս տարվա առաջին օրվանից օրական սպասարկում են 750-840 կանչ: Այս ցուցանիշն, ըստ շտապ օգնության ծառայության ղեկավարի դիտարկումների, մեծ է, թեպետ նրա ձեռքի տակ չկային նախորդ տարվա հունվարին վերաբերող տվյալներ: Անցյալ եւ նախանցյալ տարվա ցուցանիշների համամետությունը նույնպես վկայում է, որ շտապ օգնության կանչերի քանակը շեշտակի աճել է: 2018 թվականին ծառայությունը սպասարկել է 247 հազար 883 կանչ: 2017 թվականի համեմատությամբ այդ ցուցանիշն ավելի է 13 հազար 210 կանչով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5157 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին