Ամենաբարդը Պետրոսյանի հետ պարտիան էր. Փաշիկյանը՝ ՀՀ շախմատի առաջնության պայքարի մասին

Հայաստանի շախմատի 2019 թ. առաջնությունում ուժերը հավասար են եղել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց չեմպիոն Արման Փաշիկյանը: Մրցաշարից առաջ մասնագետներն էլ էին ընդգծում, որ հավասար կազմ է հավաքվել, սակայն Փաշիկյանին հաջողվեց հենց սկզբից իր ձեռքը վերցնել առաջատարությունն ու հասնել չեմպիոնության: Նա բացատրեց՝ ինչպես դա պատահեց:

«Շատ հավասար էր, շատ ուժեղ կազմ էր հավաքել, պատահական չէ, որ տարբեր տարիների տարբեր շախմատիստներ են հաղթում մրցաշարում: Ուղղակի այնպես ստացվեց, որ մրցաշարի սկզբից կարողացա առաջատար դառնալ, եւ հետագայում քանի որ միավորների տարբերությունը 1-1.5 էր հետապնդողների նկատմամբ, հեշտ ստացվեց»,- ասաց նա:

Փաշիկյանը չեմպիոն դարձավ 6.5 միավորով: 2-րդ տեղը զբաղեցրած 2018 թ. չեմպիոն Հայկ Մարտիրոսյանին նա գերազանցեց 1, իսկ 3-րդ տեղը գրաված Սամվել Տեր-Սահակյանին՝ 1.5 միավորով: Մրցաշարում Փաշիկյանը ոչ մի պարտություն չկրեց: Այդուհանդերձ նշում է, որ պարտիաներից մեկը հատկապես դժվար է եղել իր համար:

«Ամենաբարդը, երեւի, Մանուել Պետրոսյանի հետ պարտիան էր, որովհետեւ միակն էր մրցաշարի ընթացքում, որ ես վատ դիրք եմ ունեցել, չնայած վերջում արդեն առավելություն ունեի եւ կարող էի փորձել խաղալ հաղթելու համար: Ուղղակի արդեն հոգնել էի, եւ մրցաշարի իրավիճակն էլ այպիսին էր, որ ոչ-ոքին ինձ ձեռնտու էր, եւ որոշեցի ոչ-ոքի անել, ավելորդ ռիսկի չդիմել, ավելորդ էներգիա չծախսել»,- ասաց նա:

Փաշիկյանը կարիերայի ընթացքում 2-րդ անգամ է դառնում ՀՀ չեմպիոն: Առաջին անգամ նման արդյունքի է հասել 2009 թ.: Նրա 2-րդ չեմպիոնությունը համընկավ ֆեյսբուք սոցիալական ցանցում «10 Years Challenge» կոչվող ֆլեշմոբի հետ, երբ օգտատերերը հրապարակում են իրենց ներկայիս ու 10 տարվա վաղեմության լուսանկարները: Փաշիկյանի խոսքով՝ իր կարիերայում էլ յուրատեսակ «10 Years Challenge» ստացվեց:  

«Հետաքրքիր ստացվեց: Երբ ես «10 Years Challenge»-ը տեսա, կատակով ասացի՝ ես էլ եմ «10 Years Challenge» անելու: Հետաքրքիր էր, որ «10 Years Challenge»-ն ի հայտ եկավ, եւ այդ ժամանակ կարողացա կրկնել հաջողությունս: Պատահականություն էր, բայց հաճելի էր»,- ասաց նա:

Այս չեմպիոնության շնորհիվ Փաշիկյանն ընդգրկվել է ՀՀ հավաքականում, որը 2019 թ. ընթացքում Հայաստանն է ներկայացնելու միջազգային մրցաշարերում: Նա նշում է, որ ընտրանու կազմում իրենց սպասվում է Եվրոպայի թիմային առաջնությունը: Կա նաեւ աշխարհի թիմային առաջնությունը, որում Հայաստանի մասնակցությունը դեռ հստակ չէ: Փաշիկյանն ընդգծում է, որ ամեն ինչ անելու է լավ ելույթ ունենալու ու հավաքականին օգնելու համար:

ՀՀ շախմատի տղամարդկանց առաջնությանը զուգահեռ կայացել է նաեւ կանանց առաջնությունը: Չեմպիոն է դաձել Մարիա Գեւորգյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2747 դիտում

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները