Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանից պահանջում է հռչակել Մարտի 1-ի իրադարձություններին մասնակցելու համար դատապարտված նախկին քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանի անմեղությունը:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ վճռաբեկ բողոք է ներկայացվել 2008թ. հուլիսի 14-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 112-ր հոդվածի 2-րդ մասի երկրորդ կետով 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Արամ Բարեղամյանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի 2008թ. հուլիսի 14-ին կայացված դատական ակտի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. հոկտեմբերի 3-ի որոշման դեմ: «2008թ. մարտի 1-ին և 2-ին կատարված իրադարձությունների առթիվ ՀՀ ՀՔԾ-ի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ի հայտ էին եկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածով նախատեսված՝ դատական ակտի վերանայման հիմքեր: Ելնելով այն հանգամանքից, որ առկա է դատապարտյալի անմեղությունը ապացուցող առերեւույթ փաստական տվյալ՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազի կողմից կայացվել էր Արամ Բարեղամյանի վերաբերյալ դատական ակտը վերանայելու նպատակով նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով վարույթ հարուցելու մասին որոշում, որը այդ հանգամանքների առթիվ քննություն կատարելու համար, դատապարտյալին վերաբերող քրեական գործի հետ միասին, ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Քննության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բողոքով ՀՀ վճռաբեկ դատարանին միջնորդություն է ներկայացվել բեկանել եւ փոփոխել Արամ Բարեղամյանի վերաբերյալ վերոնշյալ դատական ակտերը՝ ճանաչելով եւ հռչակելով նրա անմեղությունը մեղսագրված արարքներում»,- մանրամասնեց Աբրահամյանը:
Դեռեւս 2018 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Բարեղամյանի գործով ՀՀ գլխավոր դատախազությունը նոր երեւան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել: Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ նրա առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար եւ դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Իշխանության ներկայացուցիչ հանդիսացող առանցքային տուժող Մալաթիայի նախկին փոխոստիկանապետ, գնդապետ Գագիկ Քամալյանը 10 տարի անց մտքափոխվել է եւ հայտարարել, թե իրականում չի իմացել եւ չգիտի՝ իրեն հարվածողը եղել է Արամ Բարեղամյանը, թե՝ այլ անձ:
- Պարոն Բարեղամյան, ձեզ համար սպասելի՞ էր, որ տուժող ճանաչված նախկին փոխոստիկանապետը 10 տարի անց կփոխի իր ցուցմունքը:
- Ես համոզված եմ, որ ոչ միայն իմ գործը, այլ Մարտի 1-ի բոլոր գործերը վերանայվելու են: Նամանավանադ իմ գործով որպես ապացույց դրվել էր մեկ ոստիկանի ցուցմունք, եւ այդ ցուցմունքով էլ չէր ապացուցվում իմ մեղավորությունը: Իրեն պետք է հիմա հարցնել, թե ինչպե՞ս է պատահել, որ հիմա չի պնդում, որ Արամ Բարեղամյանն է իրեն հարվածել, կարող է 10 տարի իր խիղճը տանջել է, չգիտեմ: Իր տված ցուցմունքը անգամ դատաքննության ընթացքում չապացուցվեց, պարզապես հանեց այնպես Ազարյանը դրեց դատեց (դատավոր Ալեքսանդր Ազարյանի մասին է խոսքը,-հեղ.), ասել էին՝ Արամը պետք է դատվի ու դատեցին:
- Պահանջելո՞ւ եք, որպեսզի ձեր դեմ ցուցմունք տված անձը պատասխանատվության ենթարկվի:
- Ժամանակից առաջ չընկնենք, էդ վճիռը կգա, դրանից հետո նոր կխոսենք: Այս հեղափոխությունից հետո երկրորդ կարծիք չկա, որ Մարտի 1-ը բացահայտվելու է, եւ իրական մեղավորները պատժվելու են:
- Դուք հիմա Մարտի 1-ի գործի շրջանակում ի՞նչ կարգավիճակ ունեք:
- Հեղափոխությունից հետո ես կանչվել եմ ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ ինձ խոշտանգելու դեպքով ճանաչվել եմ տուժող: Այդ գործը միացրել են Մարտի 1-ի գործի հետ: Բացի այդ ես տուժել եմ եմ Մարտի 1-ի լուսադեմին. առաջին հարված ստացողը սեւ համազգեստավորների կողմից ես եմ եղել:
- Ոստիկաննե՞րն էին հավածում:
- Այդտեղ մի քանի բարձրաստիճան ոստիկաններ են եղել, մնացածը եղել են սեւ համազգեստով մարդիկ, որ պարզ չի, թե դրանք ովքեր են, հիմա այդ հարցը դեռ ոչ մեկ չի բարձրաձայնում: Այս քննությամբ պետք է բացահայտվի, թե լուսադեմին հարձակվողներն ովքեր են եղել:
- Ինչո՞վ են ձեզ հարվածել:
- Մահակով հարվածել են գլխիս, ուշաթափվել ընկել եմ: 7 օր հիվանդանոցում պառկել եմ, ինձ հիվանդանոցից են ձերբակալել: Սկզբում տարան Միրզոյան Անդրանիկի մոտ (ՀՔԾ նախկին պետ,-հեղ.), հետո տարան մի քննիչի մոտ. Վահագն Հարությունյանն այդ ամբողջ ընթացքում էտ սենյակում է եղել, փորձում էին ցուցմունք կորզել ինձնից:
- Վահագն Հարությունյանը մամուլին տված վերջին հարցազրույցներից մեկում նշել է, որ իր դեմ ցուցմունք տվածներից մեկը դու եք եղել:
- Այո, ես ասել եմ այն ինչ՝ իրականում կա:
- Հարությունյանը ձեր նկատմամբ բռնություն գործադրե՞լ է, որովհետեւ ինքը հերքում է:
- Այո, բա կարող է ասեր՝ ես չեմ եղե՞լ:
- Մասնավորապես, ի՞նչ գործողություններ է արել:
- Քանի որ քննություն է գնում, եկեք մանրամասներից չխոսենք:
- Միայն ի՞նքն է եղել բռնություն գործադրողների մեջ:
- Ոչ, ոչ այլ անձինք էլ են եղել, պարզապես նախաքննական գաղտնիքից ելնելով չեմ կարող ասել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT