Ըստ սոցիոլոգի՝ ամռանը բողոքի ակցիաների ալիք է սպասվում. Ահարոն Ադիբեկյանը նոր պատվե՞ր է ստացել

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ամռանը գյուղական բնակչության շրջանում բողոքի ակցիաների ալիք է սպասվում:

Ադիբեկյանի խոսքով՝ սա կապված է կառավարությունում առաջարկվող կառուցվածքային փոփոխությունների եւ «գյուղատնտեսության նախարարության լուծարման» հետ: Այնինչ, գյուղատնտեսության նախարարությունը չի լուծարվելու, այն միանալու է տնտեսական զարգացման նախարարությանը, եւ մենք ունենալու ենք տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն։

Ահարոն Ադիբեկյանը մեր զրույցում մանրամասնեց, որ խոսքը մթերման գների մասին է․ «Հետո, մեր մոտ էս տարի երկրորդ-երրորդ ցանքի խնդիր է լինելու Արարատյան դաշտավայրում, պետք է էդ հողը վարել, վարելու համար վառելիք է պետք, սարքավորումներ, եւ այլն»,-ասաց սոցիոլոգը՝ նշելով, թե առաջ կառավարությունը որոշ եղանակներով աջակցում էր գյուղացիներին, կոմբայնները մի տեղից տեղափոխում էր մյուս տեղ, իսկ հիմա պարզ չէ՝ ինչ կլինի․

«Ու մեկ էլ գների հարցը, կառավարությունը միջամտում էր դրա ձեւավորմանը, հիմա պարզ չի, եթե նախարարություն չկա, էդ գործերով ով պետք է զբաղվի։ Ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունը շատ կարեւոր ոլորտ է, մեր մոտ գյուղատնտեսությունը եւ վերամշակումը մոտավորապես երկու մլրդ 700 մլն դոլար է կազմում, եւ չնայած հանքարդյունաբերությունը մեզ մոտ մի քանի անգամ փոքր է, բայց ինքը նախարարություն ունի, գյուղատնտեսությունը՝ ոչ, այսինքն՝ մի քիչ անհասկանալի է»,-ասաց Ադիբեկյանը։

Մեր հարցին՝ եթե պարզ չէ՝ ինչ կլինի, եւ եթե նախարարությունն առհասարակ չի լուծարվում, ապա ի՞նչ հիմքով է նման կարծիք հայտնում, ինչ-որ մեկից պատվե՞ր է ստացել, սոցիոլոգը պատասխանեց․  

«Չէ, չէ, չէ, ուղղակի ես ժամանակ առ ժամանակ մարկետինգային հետազոտություն եմ անում, կաթնամթերքը, կոնյակը, օղին, եւ այլն, հարցումներ ենք անում, դիտարկում ենք՝ ինչ պրոբլեմներ են մտահոգում գյուղացիներին, ու հանրային սպասումները, կարիքները դիտարկում ենք։ Դե, մթերման խնդիր կա, ասենք, բերքը հավաքել են, վերամշակելու են, եթե չկարողանան ծախել, մեկը պիտի միջամտի, թե չէ»։

«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե գյուղացիների շրջանում վերջին հարցումները ե՞րբ են կատարել, Ադիբեկյանը պատասխանեց․

«Անցյալ տարի՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ ուսումնասիրում էինք խորհրդարանի կազմը, մարդկանց սպասելիքները»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9827 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին