Երեւանի քաղաքապետարանի հաստիքները ավելացան 25-ով. այսօր գումարվել է ավագանու արտահերթ նիստ

Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ հունվարի 29-ին, հրավիրված է ավագանու արտահերթ նիստ: Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակը 25 նոր հաստիքներով համալրելուն: Անշարժ գույքի կառավարման վարչությունում՝ 10 հաստիք, վերահսկողության վարչությունում՝ 15-ը:

Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նկատեց, որ որոշման անհրաժեշտությունը բխում է քաղաքապետին օրենքով վերապահված լիազորություններն առավել արդյունավետ իրականացնելու նպատակից:

Խոսելով վերահսկողության վարչությունում լրացուցիչ կադրեր ունենալու մասին, նա նշեց. «Երեւանի ենթակայությամբ հանրակրթության, մշակույթի, սպորտի, սոցիալական ապահովության, առողջապահության եւ այլ ոլորտներում գործող 486 առեւտրային եւ ոչ առևտրային կազմակերպությունների, 32 կառուցվածքային եւ 13 առանձնացված ստորաբաժանումներում (ընդամենը՝ 531), ինչպես նաեւ քաղաքաշինական ոլորտի վերաբերյալ ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրություններ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում իրականացնել տեղեկատվության հավաքագրման, վերլուծության, ռիսկերի գնահատման գործառույթներ, ինչպես նաեւ` իրականացնել տեղատեսություն, լուսանկարման աշխատանքներ եւ այլն: Վարչությունն իրականացնում է Երեւան համայնքի բյուջեով նախատեսված ծախսերի կատարման, ինչպես նաեւ հատուկ եւ նպատակային հիմնադրամներից տրամադրվող միջոցների իսկության, նպատակայնության եւ արդյունավետության (ներառյալ գնումների գործընթացի նկատմամբ հսկողություն), Երեւանի բյուջեի եկամուտների հավաքագրման նկատմամբ վերահսկողություն: Հաշվի առնելով, որ գործող հաստիքացուցակով վերահսկողության վարչությունը համալրված է 8 աշխատակիցներով (որոնցից 5 մասնագետ), իսկ նման քանակով հնարավոր չէ ապահովել վերոհիշյալ աշխատանքների ծավալը, ինչպես նաեւ ռիսկերի կառավարման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով առաջարկվում է վարչությունը համալրել եւս 15 մասնագետներով»:

Ինչ վերաբերում է անշարժ գույքի կառավարման վարչությունում հաստիքների ավելացմանը, քաղաքապետի տեղակալը դա հիմնավորեց հետեւյալով.  

«ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման համաձայն՝ Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին հասցեներ տրամադրելու լիազորությունը վերապահվել է Երեւանի քաղաքապետին: Մինչ 2018 թվականի ավարտը հասցեավորման գործընթացը իրականացվում էր մրցույթով, որի արդյունքում ծառայություններ էին ձեռք բերվում, եւ Երեւանի քաղաքապետարանը հանդես էր գալիս որպես պատվիրատու: Հասցեավորման գործընթացի կազմակերպումը նպատակահարմար չէ իրականացնել մրցույթի արդյունքում ծառայություններ ձեռք բերելու միջոցով, քանի որ այդ աշխատանքները հնարավոր է կազմակերպել առավել արդյունավետ՝ անշարժ գույքի կառավարման վարչության աշխատակիցների թվաքանակը համալրելու միջոցով: Հասցեի տրամադրման գործընթացը կանոնակարգելու եւ աշխատանքերն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում ստեղծել նոր՝ «Անշարժ գույքի համարակալման, հաշվառման և վերլուծության» բաժին՝ վարչությունը համալրելով թվով 10 աշխատակիցներով»:

Որոշումն ընդունվեց 47 կողմ 3 դեմ եւ 5 ձեռնպահ ձայներով: Ընդդիմադիր «Լույս» խմբակցությունը մինչ այդ հիշեցրեց «Իմ քայլը» խմբակցության հռչակած սկզբունքը՝ օպտիմալացնել քաղաքապետարանի հաստիքացուցակը: Բայց առայժմ, ըստ նրանց, տեղի է ունենում հակառակը: «Լույսը», սակայն, թե նախկինում, թե այս անգամ, դեմ չի եղել այդ համալրմանը: Բայց այսօր որոշել է դեմ քվեարկել: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նաեւ հորդորեց՝ որոշումների նախագծերում հիմնավորումները գրել հստակ ու ոչ թե մոտավորպես:

Որոշման հիմնավորման մեջ նշվել է, որ հաստիքների ավելացումը բյուջեում ծախսերի փոփոխության չի բերելու: Հայկ Սարգսյանը, պատասխանելով Խաժակյանին՝ ասաց՝ նկատի ունեն՝ ընդհանուր առմամբ: Նաեւ հավելեց, որ նոր ծախսերը փոխհատուցվելու են լուծարվող ՓԲԸ-ի հաշվին: Դեռ մի բան էլ խնայողություն է լինելու: 90 միլիոն դրամի չափով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
46875 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել