Երևան
12 °C
Սոցիալական ցանցերում լայնորեն շրջանառվում են Երեւանի «Շտապբուժօգնություն» ծառայության երկու բժիշկների աշխատանքից ազատման դիմումները, որոնք հաջորդեցին մեկը մյուսին:
Աշխատանքը թողնելու որոշման մասին առաջինը հայտարարեց Վահրամ Բուլղադարյանը՝ շեշտադրելով գերծանրաբեռնվածությունը, քնի եւ հանգստի իրավունք չունենալը, ապահովագրության, ֆիզիկական եւ իրավական պաշտպանվածության բացակայությունը, դեղորայքի եւ բուժական գործիքների պատշաճ բազա չլինելու խնդիրը:
Այնուհետեւ նրան միացավ գործընկերներից Տարոն Սարիբեկյանը, որպես «մասնագիտական սոլիդարության ժեստ»: Նա նույնպես հրապարակեց իր դիմումը, որտեղ առաջ են քաշվում մոտավորապես նույն խնդիրները: «Խնդրում եմ ազատել ինձ աշխատանքից, քանի որ պատրաստ չեմ առանց բժշկական ապահովագրության, գերծանրաբեռնված ռեժիմով, առանց հանգստի, քնի իրավունքի 24 ժամում սպասարկել 30-ից ավելի կանչ՝ ապահովելով արդյունավետություն եւ որակ: Հորդորում եմ աշխատողներին ապահովել մինիմալ պայմաններով՝ բարեխղճորեն աշխատանքային գործունեություն իրականացնելու համար»,- «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրենին ուղղված դիմում գրել է բժիշկ Տարոն Սարիբեկյանը:
Ֆեյսբուքում իր դիմումը հրապարակելով, նա արել էր նաեւ հետեւյալ գրառումը. «Հորդորում եմ առողջապահության նախարարարությանը կտրուկ միջոցառումներ ձեռնարկել անհետաձգելի բժշկական օգնություն իրականացնող բուժանձնակազմին պատշաճ աշխատանքային պայմաններով ապահովելու ուղղությամբ։ Բժիշկը ստրուկ չէ, մարդ է եւ հոգնում է բոլորի նման։ Անարդարացի եմ համարում ԱՆ կողմից մեր անտեսված լինելը։ 18 500 դրամով 24 ժամում 30 եւ ավելի կանչ (էդ թվում՝ պոլիկլինիկական ֆունկցիաների իրականացում) սպասարկող իմ բոլոր բժիշկ ընկերներին կոչ եմ անում արդարացիորեն բողոքել եւ պահանջել գոնե մինիմալ պայմաններ՝ բարդ եւ մարդասիրական առաքելությունը իրականացնելու համար»:
Նախաձեռնության առաջամարտիկ Վահրամ Բուլղադարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իրենց այս քայլը բողոքի ցույց է՝ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելու շտապօգնության ծառայության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների վրա: «Որ պատկան մարմինները պարբերաբար անդրադառնում են խնդիրներին, դա չի քննարկվում, այնպես չէ, որ իրենք երբեք չեն զբաղվում դրանցով: Բայց այստեղ կա եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրելու խնդիր: Ու այս խնդիրները մեկ օրվա մեջ չեն գոյացել: Սրանք հին խնդիրներ են, որոնք գնալով կամաց-կամաց կուտակվել են»,- ասաց նա:
Կարծում եք՝ 8-9 ամիսը բավարա՞ր ժամանակ էր, որ այդ խնդիրներն արդեն լուծված լինեին, ու եթե չեն լուծվել, անհրաժեշտ է այսպիսի կտրուկ քայլերով հիշեցնել դրանց մասին՝ հարցին բժիշկը պատասխանեց. «Խնդիրներ կան, որ 8-9 ամիսը կարող է փոքր ժամկետ լինի լուծելու համար, խնդիրներ կան, որոնք ավելի շուտ լուծվող են: Այստեղ մեկ խնդիր չէ: Համակարգային խոշոր խնդիրներ են, որոնք պետք է վարել՝ առանձնացնել եւ այլն եւ այլն»:
Նա նշեց, որ նախկինում էլ պարբեաբար բարձրաձայնել է չգոհացնող իրավիճակի մասին, բայց լսել է այսպիսի պատասխաններ՝ «Պայմանները սրանք են», «Միշտ էլ այդպես է եղել» եւ այլն: Վահրամ Բուլղադարյանը տեղեկացրեց, որ շտապ օգնության մի քանի բժիշկներ եւս պատրաստել են նույնաբովանդակ դիմումներ եւ որոշել են ազատվել աշխատանքից:
Ի դեպ, իրենց աշխատանքից հեռանալուն հանրային հնչեղություն հաղորդած բժիշկների հասցեին սոցիալական ցանցերում հայտնվեցին նաեւ բացասական գնահատականներ: Որոշ օգտատերեր նրանց մեղադրում էին ուղղորդված լինելու, ինչ-ինչ պատվեր կատարելու մեջ: «Չգիտեմ խնդամ թե լամ։ Չեմ ուզում վայելչագրության սահմանները հատեմ։ ՇԲՕ (շտապբուժօգնության-խմբ.) եւ առհասարակ առողջապահության ոլորտում պիտի լինեն փոփոխություններ»,- իր էջում արձագանքել էր բժիշկ Բուլղադարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT