Հաանը Երեւանում էր. ադրբեջանցիները Հայաստանն ուղարկում են Եվրոպա, ռուսները՝ լռում

Հունվարի 29-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը «հանդգնեց հայտարարել», որ Հայաստանի համար լրացուցիչ օժանդակություն կլինի:

«Մենք հատուկ բյուջետային տող ունենք, որ նվիրված է իրավունքի գերակայությանը եւ այլ հատուկ ձեռքերումներին, եւ անշուշտ լրացուցիչ օժանդակություն կլինի Հայաստանի համար: Ես հանդգնում եմ հայտարարել, որ լրացուցիչ օժանդակություն կլինի՝ որպես խրախուսանք անցյալ տարի տեղի ունեցած դրական զարգացման»,- ասաց նա:

Ասուլիսի ընթացքում Հաանն անդրադարձավ նաեւ ներդրումային միջավայրին՝ նշելով, որ դրա վրա դրական ազեցություն են ունենում երկրում առկա տրամադրությունները։

«Այսօր առավել, քան երբեւէ, մարդիկ ոգեւորված են, որ գան Հայաստան եւ ներդրումներ անեն: Մենք քննարկեցինք հատուկ ներդրումային խորհրդաժողով անցկացնելու կարեւորությունը, որը Եվրոպական ընկերություններին թույլ կտա ծանոթանալ այստեղ առկա տրամադրություններին, քանի որ ընդհանուր մթնոլորտն ու միջավայրը շատ լավն են»,- ասաց Հանը:

Հաանը նշեց նաեւ, որ առաջիկա 7 տարիների ընթացքում ԵՄ-ն շուրջ 800 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին` մի շարք ոլորտներում վարկերի եւ գրանտերի տեսքով: Նա նաեւ անդրադարձավ Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը՝ նշելով, որ Եվրահանձնաժողովը դրական է տրամադրված այս հարցով, որը, սակայն, պետք է քննարկել ԵՄ անդամ բոլոր երկրների հետ, ուստի մինչեւ Եվրախորհրդարանի ընտրությունները այս հարցով առաջընթաց չի սպասվում:

Հայ-եվրոպական հարաբերություններում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես Արեւելյան գործընկերության շրջանակներում հանդիպումների համատեքստում, առավել հետաքրքրական են դրանց վերաբերյալ ադրբեջանական արձագանքի տեսանկյունից: Տվյալ դեպքում ադրբեջանական մամուլը կարծես լուրջ ուշադրության չէր արժանացրել Հաանի երեւանյան այցը: Այդ ընթացքում ադրբեջանական մամուլի շեշտադրումներն այլ էին: Բանն այն է, որ Բաքվում անցնում էր ադրբեջանա-գերմանական բարձր մակարդակի աշխատանքային խմբի 8-րդ նիստը եւ ադրբեջանական ողջ մամուլով տարածվում էր այն լուրը, որ «2018 թ. ընթացքում, համեմատած նախորդ տարվա հետ, Ադրբեջանի եւ Գերմանիայի միջեւ առեւտրաշրանառությունն աճել է 61 տոկոսով»:

Այդուհանդերձ, ադրբեջանցիները չէին կարող ընդհանրապես շրջանցել Հաանի երեւանյան այցը: Kaspiy.az կայքի «ԵՄ-ն խրախուսում է ամենաթողությունը» հոդվածում հեղինակը նեղսրտում է, թե «Հաանն առանց խղճի խայթի նշեց, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի լրացուցիչ ֆինանսական օժանդակություն` «2018 թվականին ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ոլորտում հատուկ ձեռքբերումների համար»: Հոդվածում այդ քայլը որակվում է որպես «ծաղրանք ժողովրդավարությանը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը չի կարող պարծենալ օրենքի գերակայությամբ»:

Միեւնույն ժամանակ նկատվում է դեռեւս նախորդ տարվա ապրիլից առաջ քաշվող թեզը, թե Հայաստանը հեռանում է դեպի Արեւմուտք եւ Ռուսաստանի հետ դաշնակցությունը ժամանակավոր բնույթ է կրում՝ «մինչեւ այն պահը, երբ տեղի կունենա Հայաստանի ամբողջական եվրաինտեգրումը»:

Արդբեջանի՝ բոլորին դաշնակից ու գործընկեր լինելու եւ, ի տարբերություն Հայաստանի, ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության օրրան լինելու վերաբերյալ թեզերը նորություն չեն ադրբեջանական փորձագիտական շրջանակներում: Դրանք արդեն նույնիսկ ծիծաղելի չեն, այլ ակնհայտ ձանձրացնող: Ինչ վերաբերվում է կոնկրետ դեպքում ադրբեջանական արձագանքին, ապա այն սպասելի էր եւ գործնականում անվտանգ: Վտանգն այլ բանում է. ադրբեջանական մոտեցումները կարող են ներթափանցել ռուսական փորձագիտական շրջանակներ:

Առայժմ, իհարկե, ռուսական մամուլը սահմանափակվել է Հաանի այցի վերաբերյալ զուտ տեղեկատվական բնույթի հաղորդագրություններով: Դա կարելի է բացատրել, թերեւս, նրանով, որ ռուսաստանցի ընթերցողը Հայաստանի հարցով ավելի խստապահանջ է, քան ադրբեջանականը, եւ հետեւում է տարրական տրամաբանությանը: Իսկ ներկայիս տեղեկատվական ֆոնին Հայաստանի «արեւմտականացման» մասին խոսելը փոքր ինչ անտրամաբանական կլիներ:

Հաանի հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բարձր գնահատելով ՀՀ ժողովրդավարական զարգացմանը եւ բարեփոխումների գործընթացին ԵՄ կողմից ցուցաբերվող աջակցությունը նշել էր, որ ժողովրդավարությունը համոզմունք է, ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշում:

Վարչապետը նշել էր նաեւ, որ Հայաստանը կարեւորում է բոլոր գործընկերների հետ եւ ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության հետեւողական զարգացումը՝ ընդգծելով Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունների խորացման կարեւորությունը:

Վերոնշյալ տեղեկատվան ֆոնի ապահովմանը նպաստել է նաեւ Փաշինյանի՝ ՌԲԿ-ին օրերս տված հարցազրույցը, որում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը չի ծրագրում միանալ երկրներին, որոնք հանդես են գալիս Ռուսաստանից էներգակախվածության նվազման օգտին եւ «Հյուսիսային հոսք-2»- ի տիպի նախագծերը դիտարկում են որպես սեփական անվտանգության սպառնալիք՝ նշել էր, որ Հայաստանն ինքն է շահագրգռված սեփական տարածքով տարանցիկ գազատարի անցկացմամբ:

Ադրբեջանական թեզերի անտրամաբանական լինելու մասին է խոսում նաեւ հայ-ռուսական ավելի առարկայական՝ պաշտպանական ոլորտի համագործակցությունը: Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել էր «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Անդրեյ Բարիշնիկովին, որի հետ քննարկվել էին Հայաստանում ռազմական նշանակության ապրանքների համատեղ արտադրանքի կազմակերպումը: Հաջորդ օրն էլ հայտնի էր դարձել, որ Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել էն Cy-30CM կործանիչների գործարքը: Ուստի այս պահի դրությամբ «Հայաստանին Ռուսաստանից պոկելու» մասին կանխատեսումները դատապարտված են անհաջողության:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3761 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը