Դատախազությունը խախատումներ է արձանագրել «Համաներման մասին» օրենքի կատարման գործընթացում

««Համաներման մասին»» օրենքի կատարման օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը շարունակվում է: Դատախազությունն արձանագրել է խախտումներ: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով դատախազական հսկողություն ու վերահսկողություն էր սահմանվել ՀՀ 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ: Խնդիր էր դրվել դատախազական ներգործության գործիքակազմի միջոցով ապահովել համաներում հայտարարելու մասին օրենքի՝ ողջամիտ ժամկետներում եւ օրենսդրությամբ նախատեսված կարգով ճշգրիտ ու միատեսակ կիրառումը:

Ի կատարումն այդ հրամանի՝ ՀՀ դատախազության համապատասխան ստորաբաժանումներում, դատախազների կողմից մանրակրկիտ ուսոմնասիրվում են մինչդատական քրեական վարույթում գտնվող քրեական գործերով «Համաներման մասին» օրենքի կիրառման արդյունքում ընդունված որոշումները, ինչպես նաեւ առաջին ատյանի եւ վերաքննիչ քրեական դատարաններում քննված՝ անմիջական դատախազական հսկողության տակ գտնվող քրեական գործերով՝ նույն օրենքի կիրառմամբ կայացված դատական ակտերը: Ուսումնասիրվում է նաեւ համաներման կիրառման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերի կայացրած որոշումների օրինականությունը:

Գործընթացի շրջանակներում ներկա պահի դրությամբ ՀՀ տարածքային դատախազությունների, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության կողմից համապատասխան դատավարական փաստաղթղերի եւ որոշումների ուսումնասիրությունները վկայում են, որ համաներման կիրարկումը հիմնականում համապատասխանել է օրենքով սահմանված պայմաններին ու պահանջներին: Այդուհանդերձ, արձանագրվել են 19 անձի վերաբերյալ «Համաներման մասին» օրենքի սխալ կիրառման դեպքեր՝ (5-ը՝ ՀՀ Շիրակի մարզի, 3-ը՝ Լոռու մարզի, 1-ական՝ Գեղարքունիքի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի, 3-ը՝ Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների, 4-ը՝ ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության դատախազների կողմից), որոնց շտկման նպատակով ձեռնարկվել են դատախազական ներգործության միջոցներ, մասնավորապես վերացվել են խախումներով կայացված համապատասխան դատավարական որոշումները:

Այս փուլում «Համաներման մասին» օրենքի կիրառման հիմնական խնդիրները կապված են եղել առավելապես նախաքննության ընթացքում գտնվող քրեական գործերով մեղադրյալների կամ կասկածյալների նկատմամբ այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ կայացված որոշումների ոչ բավարար հիմնավորվածությամբ: Միայն մեկ դեպքում է, որ դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ վերացվել է քրեակատարողական հիմնարկի պետի որոշում, որը վերաբերել է դատապարտյալի պատժի չկրած մասը անհիմն կերպով 1/3-ով կրճատելուն:

Խախտումներում գերակշռել են այն դեպքերը, երբ մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու կամ չիրականացվելու, քրեական գործի վարույթը կարճելու  որոշումները կայացվել են թերի կատարված նախաքննության պայմաններում, երբ չեն ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր միջոցները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ, չեն ստուգվել գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ` կապված ինչպես օրինակ, հանցադեպի առկայությունն ապացուցված լինելու, համաներման ակտ կիրառելու հիմքերին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջությունն ապահովված լինելու, իսկ առավելապես՝ մեղադրյալի կողմից հնարավոր այլ հանցագործություն կատարված լինելու հետ:

Եղել նաեւ դեպքեր, երբ մեղադրյալի նկատմամբ «Համաներման մասին» օրենքը կիրառելիս անտեսվել է, որ մեղադրյալի կողմից երկու կամ ավելի նույնատիպ հանցանք կատարելու պայմաններում համաներման օրենքի դրույթները կիրառելի չեն, եթե մեղսագրվող արարքների համար նախատեսված՝ անազատության հետ կապված առավելագույն պատիժների հանրագումարը գերազանցում է օրենքով սահմանված տարիների թիվը:

Որոշ դեպքերում քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ համաներման ակտ կիրառելու համար հիմք հանդիսացող ոչ բոլոր անհրաժեշտ հանգամանքներն են ամբողջությամբ ստուգվել եւ ճիշտ գնահատվել՝ մասնավորապես կապված վերջին տասը տարվա ընթացքում մեղադրյալի ունեցած դատվածության, նրա նկատմամբ նախկինում համաներում կիրառված լինելու, պատիժը կրելու ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու, առանձնապես  վտանգավոր ռեցիդիվի առկայության հետ: Մեկ դեպքում էլ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու որոշումը կայացնելիս անուշադրության է մատնվել այն հանգամանքը, որ հանցագործությունն ավարտվել է «Համաներման մասին» օրենքով նախատեսված 2018թ. հոկտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածում:

Համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության գործընթացը շարունակվում է, հատուկ ուշադրության առարկա է համաներման ենթակա անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությունը՝ հատկապես նրանց նկատմամբ համաներման ակտը միտումնավոր կամ որեւէ այլ պատճառով անհիմն, ապօրինի չկիրառելու հնարավոր դեպքերը բացառելու համար:

Դատախազության կողմից այս ոլորտում կատարվող աշխատանքի արդյունքների մասին պարբերաբար կտրվի պատշաճ տեղեկատվություն:    

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1849 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը