Բողոքի ակցիա կենդանաբանական այգու տնօրենի դեմ. ով է ուղղորդում ցույցերը

Երեւանի կենդանաբանական այգու նախկին եւ ներկա աշխատակիցների բողոքի ակցիան շարունակվում է: Այս անգամ նրանք հերթական բողոքի ակցիան իրականացրեցին Երեւանի քաղաքապետարանի դիմաց։ Ակցիայի մասնակիցները պահանջում են կասեցնել այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի լիազորությունները, կառավարման խորհուրդ ստեղծել եւ անցկացնել տնօրենի ընտրություններ:

Կենդանասերների նախաձեռնող խմբի համակարգող Արմեն Ումրշատյանի գլխավորությամբ ակցիայի մասնակիցներին Երեւանի քաղաքապետարանում ընդունեց քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ԺՊ Գոշ Սարգսյանը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ կենդանաբանական այգում ստուգումներ իրականացվեն: Խմբի համակարգող Արմեն Ումրշատյանը հայտնեց, որ իրենք երեք հիմնական պահանջ ունեն.

Առաջին՝ կենդանասերներին նորից չեն ներգրավել Երեւանի քաղաքապետարանի աշխատանքներում, եւ մեր կողմից բարձրացված բազմաթիվ հարցեր անտեսվում են:

Երկրոդ՝ Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունների դադարեցում, քանի որ նա, անտեսելով բազմաթիվ հորդորները՝ հանդարտվել եւ ուսումնասիրել իրավիճակը, շարունակում է հեռացնել աշխատակիցներին։ Այս պահի դրությամբ եւս երկու աշխատակից ստացել են ծանուցում:

Երրորդ՝ Երեւանի քաղաքապետարանը չի ձեռնարկում բավականաչափ միջոցներ՝ Երեւանի կենդանաբանական այգու խախտումները հայտնաբերելու ուղղությամբ:

Արմեն Ումրշատյանն ընդգծեց, որ տրվել են հանձնարարականներ. «Դեռեւս 2018 թվականի օգոստոսի 31–ին դիմում ենք ներկայացրել վերահսկող ծառայություններին եւ իրավապահ մարմիններին, եւ այս պահի դրությամբ դեռեւս որեւէ քայլ չի արվում։ Մենք նորից ասում ենք, որ կենդանասերները անտեսված են։ Եվ եթե արձագանք չգտնվեց Երեւանի քաղաքապետի կողմից, քաղաքապետարանի աշխատակազմի կողմից այս երեւույթների դեմ, եւ կենդանասերները անտեսվեն, մենք շարունակելու ենք ցույցերը»:

Բողոքի ակցիա իրականացնողները պնդում են, թե իրենց մեջ պաշտոնի ակնկալիքներ ունեցողներ չկան: Նշում են, որ կան բազմաթիվ մասնագիտական խնդիրներ, որոնց տնօրենը չի տիրապետում, կամ տիրապետելով՝ «օրենքի սահմաններում» պատժելու ճանապարհներ է փնտրում այն անձանց նկատմամբ, որոնք որեւէ հարց են բարձրաձայնում. «25 տարի փիղ խնամող աշխատակցին պարտադրում է, որ օձեր խնամի: Հրաժարվել է, անմիջապես գործից հանել են: Այս դեպքում վտանգվում է ե՛ւ մարդկանց կյանքը ե՛ւ կենդանիների առողջությունը»:

Կենդանասերները փաստում են, որ բազմաթիվ աշխատակիցներ հեռացվել են խոսքի ազատության համար. «Տեղափոխեց ինձ օձերի բաժին, ապա կուխնյայի բաժին, հաջորդ օրը գիշերը սմենի կանգնեմ: Էդ մարդը ուզում է ինձ մի վնասի բերի, որ պրծնի ինձնից: Սա արդեն 7 տարի է, ով ձայն է հանել, հեռացվել է»:

Աշխատակիցներից մեկը նշում է, որ կենդանաբանական այգում  70 հոգի աշխատող կա, 21-ը աշխատում են կենդանիների հետ, որոնց էլ եւս 12 հոգի են հսկում եւ դրա դիմաց գումար ստանում. «Ասում ենք՝ ինչի՞ եք ցուրտ ու մութ տարիներից դժվարությամբ պահած բազմացրած կենդանիներին սատկացնում, հետո այլ կենդանիներ բերում տեղը լցնում: Նման բաներ բարձրաձայնելու համար մեզ աշխատանքից ազատում են»:

Կենդանաբանական այգու աշխատողներից մեկը, որը 20 տարուց ավելի է՝ այնտեղ է աշխատում, նշում է, որ Ռուբեն Խաչատրյանը տարբեր պատճառաբանություններ է օգտագործում՝ իր մտադրություններն իրականացնելու համար: Աշխատող աղջիկներից մեկի աշխատանքային գրաֆիկն է փոխել, պահանջել, որ յուրաքանչուր շաբաթ մեկ օր մնա գիշերային հերթապահ, հստակ իմնալով, որ չի ցանկանա աշխատել ու կգնա: Հայտնեցին, որ կենդանասերների նկատմամբ արդեն երեք քաղհայց կա, տարբեր զրպարտություններով:

Երեւանի քաղաքապետարանից ցուցարարներին հայտնեցին, որ Ռուբեն Խաչատրյանը հրավիրվել է քաղաքապետարան՝ պարզաբանումներ տալու:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակից Գոշ Սարգսյանը հայտնեց, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ ստեղծվել է ուսումնասիրող հանձնախումբ, որն արդեն ներկայացրել է իրենց առաջարկությունները. «Խնդիրը շատ լուրջ ուսումնասիրության կարիք ունի, որովհետեւ բարձրաձված են բազմաթիվ հարցեր, դրանց հստակ պատասխանելու համար անհրաժեշտ են ուսումնասիրություններ: Մենք չենք պաշտպանում որեւէ մեկի շահը»:

Գոշ Սարգսյանը հայտնեց, որ ուսումնասիրությունները երկու օր առաջ են ավարտվել: Երեւանի քաղաքապետարանը կենդանաբանական այգու հետ կապված եկել է որոշակի եզրահանգման, հարցը ավագանու փետրվարի 12–ի նիստում կդրվի քննարկման: «Հետայսու Երեւանի կենդանաբանական այգին ունենալու է 11 անդամից բաղկացած կառավարման խորհուրդ՝ երկուսը կենդանաբանական այգու աշխատակիցներ, մնացածը՝ հասարակական սեկտորից»,-եզրափակեց Գոշ Սարգսյանը:

Հ.Գ. Նկատենք, որ Ռուբեն Խաչատրյանի պաշտոնավարման ընթացքում Կենդանաբանական այգին անճանաչելիորեն փոխվել է՝ դրական իմաստով: Թե ովքեր են ուղղորդում աշխատակիցներին ու ինչ նպատակով, թերեւս բացահայտվի նաեւ դատարանում, զրպարտության քաղհայցերի քննության ժամանակ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3612 դիտում

Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ

Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը

Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան

Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ

Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին

Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ

Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ

Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա

Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը

Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ

Լեհաստանում նախագահական ընտրություններ են

Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով

58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին

Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան

Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ

Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում

Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը