Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆուտբոլային հայտնի հյուր է ունենալու: Այս մասին այսօր՝ փետրարի 1-ին՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն կատարած այցի ժամանակ ասել է ՀՖՖ նախագահ, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նշել է, որ հյուրը գալու է մոտ ժամանակներս:

«Առաջիկայում հյուր ենք ունենալու ֆուտբոլի ասպարեզից, շատ հայտնի մարդ է»,- ասել է նա՝ ավելացնելով, որ, եթե վերականգնողական կենտրոնի տղաները ցանկանան, կարելի է հանդիպում կազմակերպել նրանց հետ:

Վանեցյանը նաեւ խոսել է հայկական ֆուտբոլի վերաբերյալ մի շարք թեմաներից: Նա չի հաստատել խոսակցությունները, թե ֆեդերացիայի ներկա ղեկավարությունը ստուգում է նախկին ղեկավարության հնարավոր չարաշահումները:

«Չեմ կարող ասել, որ նախկին ղեկավարների չարաշահումներն ենք բացահայտում: Իհարկե նոր ղեկավարություն է եկել, եւ ֆուտբոլի ֆեդերացիան մեծ տնտեսություն ունի, այդ տնտեսությունում, իհարկե, ստուգվում է, նայվում է՝ ինչն է ավելի, ինչն է պակաս: Չեմ ասում, որ պակաս բան կա, վատնած գումարներ կան, ո՛չ, դա սովորական գործընթաց է, որը պետք է արվի ղեկավարության փոփոխության դեպքում»,- ասել է նա:

Վանեցյանը նշել է, որ ֆեդերացիան այժմ մեծ աշխատանք է կատարում: Փորձում է կյանքի կոչել այն ծրագրերը, որոնց մասին ինքը խոսել է ֆեդերացիայի նախագահ ընտրվելու ժամանակ: Նա անդրադարձել է Հայաստանում նոր մարզադաշտ կառուցելու թեմային ու պատասխանել նրանց, ովքեր կարծում են՝ այդ գումարը պետք է ծախսվի այլ նպատակներով:

«Մարզադաշտ ենք կառուցելու, որն իհարկե շատ մեծ գումարների հետ է կապված: Հանրության որոշ շրջանակներից քննադատություն է հնչում, որ փող ունենք, ինչ-որ ուրիշ բանի վրա ծախսեք, մեզ ստադիոն պետք չէ: Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ՀՀ պետության բյուջեից ֆինանսավորումը կազմում է 0 դրամ: ՀՖՖ-ն ՀՀ բյուջեից գումար չի ստանում, հակառակը, վճարում է հարկեր եւ լցնում է բյուջեն: ՀՖՖ-ն գումարները ստանում է ՈՒԵՖԱ-ից եւ ՖԻՖԱ-ից, ինչպես նաեւ իր կողմից իրականցվող տարբեր միջոցառումների արդյունքում ստանում է շահույթ: Իսկ եթե որեւէ մեկը կասի՝ այդ գումարները, որ կարող եք բերել, ստադիոն կառուցելու փոխարեն այլ տեղ ծախսեք, չենք կարող. այդ գումարները տրվում են նպատակային»,- ասել նա:

Վանեցյանն անդրադարձել է նաեւ վերջերս ֆուտբոլային շրջանակներում իրարանցում առաջացրած հայկական ակումբներում լեգեոներների թվի սահմանափակման գաղափարի մասին: Դրա վերաբերյալ կարծիք հայտնել չի ցանկացել: Նշել է, որ ֆեդերացիան կլսի բոլոր կարծիքները եւ հավասարակշռված որոշում կկայացնի:

Վանեցյանը նաեւ խոսել է ՀՊՎԿ-ում բուժում ստացած զինվորների՝ ՀՖՖ-ում աշխատանքի անցնելու հավանականության մասին: Ասել է, որ դա հնարավոր է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2497 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս