ՀՀ պետական բյուջեից որեւէ ավելորդ ծախս չի արվելու. ԱԱԾ տնօրենը` համազգեստի փոփոխության մասին

01/02/2019 schedule15:15

Ազգային անվտանգության ծառայողների համազգեստի փոփոխության համար ՀՀ պետական բյուջեից որեւէ ավելորդ ծախս չի արվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վանեցյանի խոսքով՝ ԱԱԾ համազգեստի փոփոխության կարիք կա, քանի որ այն չի փոխվել մոտ 50 տարի:

«Փոխվել են շեւրոնները (տարբերանշան), ԽՍՀՄ-ի փոխարեն գրվում է Հայաստանի Հանրապետություն, բայց համազգեստը նույնն է։ Այս համազգեստը, որ հիմա կրում եմ, շատ մեծ ոգեւորություն է առաջացրել եւ բոլորը փորձում են այս համազգեստը հագնել»,- ասաց ԱԱԾ տնօրենը՝ ցուցադրելով իր բաճկոնը։ Նրա խոսքով՝ համազգեստն առաջին հերթին հարմար ու գեղեցիկ պետք է լինի:

«Ես ասել եմ, որ առաջնահերթ համազգեստի փոփոխությունն իրականացվի սահմանապահների, մեր հսկիչ անցագրային կետերի զինծառայողների համար, որովհետեւ Հայաստան եկող զբոսաշրջիկները, օտարերկրյա քաղաքացիները, մեր հայրենակիցներն առաջինը շփվում են սահմանապահ զորքերի աշխատակիցների հետ ու երբ նրանք զինվորական համազգեստով են, խիստ, փողկապով, հատկապես օտարերկրացիների համար հիշեցնում են խորհրդային տարիները, որտեղ ոչ այդքան լավ մթնոլորտ էր տիրում այս առումով։ Իսկ եթե լինեն գեղեցիկ համազգեստով ծառայողներ, դա ի սկզբանե ՀՀ մուտք գործող քաղաքացին այլ կերպ կընկալի»,- ասաց Վանեցյանը։

Անդրադառնալով այն քննադատություններին, թե սա ավելորդ ծախս է պետբյուջեից, ԱԱԾ տնօրենն ասաց, որ իրենց որեւէ լրացուցիչ գումար համազգեստը փոխելու համար չի հատկացվելու:

«Ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք ոչ մի կոպեկ չենք վատնում։ Պետբյուջեից մեր համազգեստին հասանելիք գումարի շրջանակներում ուղղակի փոխում ենք համազգեստի դիզայնը։ Ոչ թե աշխատում են թանկարժեք դիզայներներ, այլ աշխատում ենք մենք։ Կրում ենք, հագնում ենք, փորձում ենք՝ տեսնում ենք հարմա՞ր է, եւ դա մի քիչ երկարատեւ պրոցես է, կանենք ու կփոխենք։ Սա որեւէ ավելորդ ծախս չի նստելու բյուջեի վրա»,- ասաց ԱԱԾ տնօրենը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2683 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը