Երևան
12 °C
Փետրվարի 23-ին Լոռու մարզկենտրոն Վանաձորում կանցկացվի «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ֆորումը, որին հրավիրված են Հայաստանի ու արտերկրի հայ և այլազգի մեծաթիվ գործարարներ ու ներդրողներ: Ֆորումին ներկա է գտնվելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ներկայացուցչական կազմի հետ: Ֆորումի աշխատանքային խմբի ղեկավարը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն է:
Բիզնես ֆորումի ընթացքում կներկայացվեն մարզի առաջնահերթություն համարվող 4 (ՏՏ, գյուղատնտեսություն, տուրիզմ, արդյունաբերություն) ոլորտների զարգացմանն ուղղված գրավիչ ու բազմազան նախագծեր, որոնք կարող են դառնալ շահութաբեր բիզնեսի լավագույն առաջարկներ՝ ներդրողների համար:
Լոռիում հնարավոր ներդրումային դաշտը գործարարներին կներկայացվի շուրջ 5 տասնյակ մեծ ու փոքր բիզնես նախագծերի/գաղափարների տեսքով:
Գործարար միջավայրում փորձի փոխանակումը, ներդրումային ծրագրերի հեղինակների հետ շփումներն ու ակտիվ քննարկումները նոր կապերի ու շուկաների լայն դաշտ կբացեն: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ բիզնես ֆորումի շրջանակներում փորձելու են ներկայացնել մարզի հնարավորությունները պոտենցիալ ներդրողներին, վստահեցրեց, որ իրենց ու պետության կողմից երբեւէ որեւէ խոչընդոտ չի առաջանա. «Բացի դա, կախված ներդրումների չափից, հնարավոր են նաեւ որոշակի արտոնություններ, շինությունների ու տարածքների տրամադրում, որոնք ներդրողների համար բարենպաստ պայմաններ կստեղծեն»:
Անդրեյ Ղուկասյանի խոսքով՝ առանձնացրել են 4 գերակա ճյուղ. «Տուրիզմ, ՏՏ ոլորտ, գյուղատնտեսություն եւ թեթեւ արդյունաբերություն, բայց դրանով մենք չենք սահմանափակվի, կներկայացնենք նաեւ մարզի բոլոր հնարավորությունները, իսկ կոնկրետ նշված ճյուղերը մեծ պոտենցիալ ունեն»:
Մարզի ղեկավարը հայտնեց, արդեն իսկ հաջողված ծրագրեր կան, որոնք եւս կներկայացվեն ֆորումի ընթացքում. «Ֆորումի նպատակն այն չի, որ հենց այդ օրը ինչ-որ պրոյեկտներ իրականացվեն, այլ դա մի գործընթացի սկիզբ է, որը հետագայում մեծ թափ է հավաքելու»:
Անդրադառնալով ֆորումի նախապատրաստական աշխատանքներին, բիզնեսմենների ու ներդրողների հետաքրքրվածությանը, մարզի ղեկավարն ասաց. «Նախկին արատավոր երեւույթները, որոնք կային մեր իրականության մեջ, բնականաբար ինչ-որ փուլում խոչընդոտել են ներդրողներին…կար 50/50-ը, կար ատկատ ասվածը, փայաբաժին ունենալը…հիմա դրանք վերացված են, ու ոչ ոք գործարարին չի կարող խոչընդոտել թե՛ մարզի ու թե՛ կառավարության մասշտաբով, ու սա նաեւ տեսնում են սփյուռքահայերն ու ներդրողները, ովքեր իսկապես հետաքրքրված են թե՛ ֆորումով, ու թե՛ նոր ներդրումներ անելու ցանկությամբ»:
Լոռիում անցկացվող բիզնես ֆորումը կբացի 2019-ին Հայաստանի տարբեր մարզերում կայանալիք նույնատիպ ֆորումների շարքը՝ հավակնելով առաջինը լինելուց զատ նվաճել նաև լավագույնի կոչումը:
Բիզնես ֆորումին զուգահեռ կանցկացվի մարզի կարևորագույն ոլորտների լավագույն ձեռնարկությունների արտադրանքի EXPO ցուցահանդես, որը նոր գործընկերներ ձեռք բերելու, ընդլայնման կամ արտահանման առումով նոր տեսականու եւ ծավալների փոխշահավետ հնարավորություններ կառաջարկի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT