Բացառել փաստաբաններին խոչընդոտող դեպքերը. ՓՊ նախագահը դիմել է Երեւանի քաղաքապետին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 05.02.2019թ․ դիմել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ առաջարկելով հանձնարարել Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին՝ խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովների նիստերին բացառել փաստաբանների մասնակցությունը  խոչընդոտելու դեպքերը:

Փաստաբանների պալատից հայտնում են, որ օրեր առաջ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը խոչընդոտել է փաստաբան Նելլի Մովսիսյանի մասնագիտական գործունեության իրականացմանը՝ արգելելով, որպես իր վստահորդի ներկայացուցիչ, մասնակցելու հանձնաժողովի նիստին: 

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը 29.01.2019թ․ թիվ 25/01-Մ-788 գրությամբ այդ վարքագիծը պատճառաբանել է հետեւյալ կերպ՝  «․․․ երեխաների բնակության վայրը սահմանելու վերաբերյալ դատական գործերով հանձնաժողովի կողմից իրականացվող քննարկումներին հանձնաժողովը մասնակից է դարձնում երեխաների օրինական ներկայացուցիչներին՝ ծնողներին, այլ ոչ թե ծնողների լիազոր ներկայացուցիչներին»։

Փաստաբանների պալատի նախագահը՝ վկայակոչելով ՀՀ կառավարության 2016 թվականի հունիս 21-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության եւ հոգաբարձության մարմինների կանոնադրության 19-րդ կետի պահանջն առ այն, որ հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել այն անձինք, որոնց վերաբերում է քննարկումը, նրանց օրինական ներկայացուցիչները եւ (կամ) լիազորված անձինք, գտել է, որ Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարն այս նորմը մեկնաբանել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի (Նորմատիվ իրավական ակտում որոշ շաղկապների եւ բառերի կիրառումը)  պահանջներն անտեսելով, ինչի արդյունքում խախտել է քաղաքացու ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածով երաշխավորված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը՝ խոչընդոտելով փաստաբանի մասնագիտական լիազորությունների իրականացմանը:

Փաստաբանների պալատը հիշեցրել է, որ նույն իրավիճակում, հիմք ընդունելով Փաստաբանների պալատի գրությունը՝ Երեւանի քաղաքապետը 14.12.2015թ. թիվ 35/65010 գրությամբ հանձնարարել է Երեւանի քաղաքապետարանի վարչական շրջանների ղեկավարներին՝ խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովների նախագահներին խստորեն ապահովել օրենքների պահանջների կատարումը եւ չխոչընդոտել փաստաբանների գործունեությանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1595 դիտում

ՀԲ կողմից ֆինանսավորվող «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» ծրագրին վերաբերող հարցեր են քննարկվել

Ֆրանսիան 20 տոննա ցորենի սերմացու է տրամադրել Խաչիկ գյուղի ընտանիքներին

Գորիսը Սյունիքի կարևոր կենտրոններից է, օգտակար էր լսել ծրագրերը. հանդիպել են Բրիտանիայի դեսպանը և Առուշանյանը

Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Ղազախստանի «Խաբար» գործակալության միջև

Հայ մարմնամարզիկներն Աշխարհի գավաթում 3 մեդալ են նվաճել

Ծանրորդ Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

Վերականգնվող եկեղեցի, կառուցվող տներ, դպրոց. վարչապետն ու գործարար աշխատաժողովի մասնակիցներն այցելել են Կիրանց

Տնտեսական զարգացումը և արդյունքներն են մեզ երկարաժամկետ խնդիրներ առաջադրելու հնարավորություն տալու. վարչապետ

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Հավանական է թուրք-իսրայելական բախումը Սիրիայում. Ֆիդան

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. կայացել է միջգերատեսչական խմբի նիստը

Տեղի է ունեցել ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը

Հատուկ միջոցառում Կոտայքում. հայտնի անձանց «գոլդ» համարանիշերով մեքենաները պահպանվող տարածք են տեղափոխվել

Թրամփն այս շաբաթ ակնկալում է ՌԴ-ի պատասխանը Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ

Հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ Կոտայքի Կարենիս գյուղում

«Հորիզոններ» ծրագրի շրջանակում տնայցեր են իրականացվում Սյունիքի 7 համայնքներում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների և վերահաստատում է իր դիրքորոշումը. Ալեն Սիմոնյան. տեսանյութ

Երևանում կնոջ դի է հայտնաբերվել. իրավապահները պարզել են մահացածի ինքնությունը

20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավը

Ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը Զելենսկու մասին նոր հայտարարություն է արել

Սրբազանին գրաքննողը պատկերացնու՞մ եք՝ ինչեր կանի, եթե ձեռքը լուրջ ՀԸ ընկնի. Ղազարյանը՝ Լիլիթ Գալստյանի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է Մուշեղ Բաբայանի ներդրումը կառույցի կայացման գործում և պարգևատրել

Ավանդի ձևակերպում ընդամենը 1 րոպեում

Հուսանք՝ այս տարի ՀՀ-ն կունենա ատելության խոսքի ազգային սահմանում, և հստակ կկարողանանք պայքարել. ՀՌՀ նախագահ

Կարևորվել է քաղաքական զսպվածության և համերաշխության պահպանումը. տեղի է ունեցել Հանրային խորհրդի անդրանիկ նիստը

Ռուբինյան-Գալուզին հեռախոսազրույց է կայացել. քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցեր

Իմանալով հաղթանակի գինը՝ ՀՀ-ում հոգատարությամբ են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը. Սիմոնյան

Փողոցի չթույլատրված հատվածով անցած ուսուցչուհու և 3 ծնողի նկատմամբ արձանագրություններ են կազմվել. ՆԳՆ

7-րդ անգամ պետք է կրկնեմ՝ Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ. ՀՌՀ նախագահ

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով արդարացման վճիռը բեկանվել է

Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի

Բռունցքով հարվածել են 13-ամյա հոբելյարի ծննդյան առիթի գումարը չտված 14-ամյա տղայի որովային, ապտակել դեմքին

Բարձր է գնահատվել Եվրոպայի խորհրդի հետ փոխգործակցությունը. ԲԴԽ նախագահն ընդունել է ԵԽ ներկայացուցիչներին

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել Իրան-ԱՄՆ միջուկային բանակցություններում. Լավրով

Լևոն Տեր-Պետրոսյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնում հետազոտվել է

Երևանի 10 մանկապարտեզում իրականացվում է ռոբոտաշինության փորձնական ծրագիր. տեսանյութ

Օգտակար հանդիպում ունեցա ԵՄ թիմի հետ, Սյունիքի ժողովուրդն իրավունք ունի ապրել խաղաղ. դեսպան Գալագեր

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ին 102 մլն եվրո առողջապահական վարկ տրամադրելու համաձայնագրի վավերացման և այլ նախագծեր

Դավիթ Դանիելյանն առանձնացրել է Սյունիքի մարզի՝ կարևոր արժեք ներկայացնող հուշարձաններ, որոնք հետազոտվում են