Երևան
12 °C
Օլիմպիական չեմպիոն, ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը կարծում է, որ որդին՝ Արսեն Ջուլֆալակյանը, կարող է համատեղել սպորտը եւ ՀՀ ԱԺ պատգամավորի աշխատանքը: Այս թեմայի շուրջ նա խոսեց այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Օլիմպիական արծաթեմեդալակիր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն 31-ամյա Արսեն Ջուլֆալակյանն «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր է ընտրվել 2018 թ. արտահերթ ընտրություններում եւ պատրաստվում է մինչեւ Տոկիո 2020-ը համատեղել, որից հետո կավարտի մարզական կարիերան:
«Երբ սովորում էր դպրոցում, գերազանց էր սովորում, եւ հասցնում էր մրցումներում հաղթել: Համալսարանում նույնպես գերազանց էր սովորում եւ հասցնում էր գերազանց դրսեւորել իրեն սպորտում: Գտնում եմ՝ կկարողանա: Էներգիայով լի անձնավորություն է, չի սիրում ժամանակը պարապ անցկացնել: Ժամանակը ճիշտ է պլանավորում, մարզումներն այնպես է պլանավորվում, որ մեկը մյուսին չի խանգարում: Մենք միշտ էլ իրար հետ քննարկում ենք բոլոր հարցերը: Նորմալ եմ վերաբերվել (խմբ. երբ հայտնել է, որ առաջադրվելու է): Ասել եմ՝ տղա ջան, եթե ընտրություն ես կատարել, կողմ եմ, մնում է հասկանալ՝ կարող ենք սպորտը շարունակել, թե՝ ոչ: Եկել ենք ընդհանուր հայտրարի, որ մեկը մյուսին չի խանգարելու»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը՝ ավելացնելով, որ, եթե որդին ստիպված լինի բաց թողնել պատգամավորի աշխատանքի հետ կապված որեւէ գործ, դա կլինի հարգելի պատճառով:
Լեւոն Ջույֆալակյանն ինչ-որ առումով չի համակերպվում այլ հարցի հետ: Վերջերս որդու վերաբերյալ հրապարակումներում մամուլն առաջին հերթին նշում է նրա՝ պատգամավոր լինելու փաստի, այլ ոչ թե մարզական նվաճումների մասին: Ցանկանում է, որ լրատվամիջոցները չմոռանան նաեւ սպորտային տիտղոսները նշել:
«Ինձ համար մի քիչ զարմանալի է, որ լրատվամիջոցներն առաջին հերթին գրում են ոչ թե աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի մրցանակակիր, այլ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյան: Մինչեւ պատգամավոր դառնալը նա անցել է լուրջ սպորտային ճանապարհ, լուրջ ուսումնական ճանապարհ: Ավարտել է համալսարանը, գերազանց է սովորել, լավ տեղյակ ենք, բայց դա չի նշվում: Խնդրում եմ սրանից հետո նշեք Եվրոպայի, աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի մրցանակակիր եւ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյան: Շատ պատվավոր է պատգամավոր լինելը, եւ, իմ կարծիքով, նման պատգամավորներ շատ են պետք մեր հանրապետությանը, որովհետեւ իր գիտելիքներով եւ նվիրվածությամբ մեր երկրին Արսենը համոզված եմ, որ պետք է օգտակար լինի»,- ասաց նա ժպիտով:
Վերջերս Արսեն Ջուլֆալակյանը պատգամավոր դառնալուց հետո առաջին անգամ միջազգային մրցաշարի մասնակցեց ՀՀ հավաքականի կազմում: Այն անցկացվում էր փետրվարի 1-3-ը Ֆրանսիայի Նիս քաղաքում: Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց 77 կգ քաշային կարգում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT