Երևան
12 °C
«Եթե նպատակահարմար գտած չլինեինք, չէինք հատկացնի»:
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք կառավարությունը, սուղ բյուջե ունենալով, նպատակահարմար է գտնում նման պարգեւավճարներ սահմանել այն դեպքում, երբ հենց ինքն է երբեմն ասում, որ այս կամ այն ծրագրի համար միջոցները սուղ են:
«Կառավարության նիստերին եւ ոչ միայն, մենք կատարում ենք մեր աշխատանքային պարտականությունները, դուք ուզում եք մենք լա՞վ աշխատենք, թե՞ վատ: Մենք պետք է քննարկենք, հայտնենք մեր կարծիքը, ես չեմ ընդդիմանում, այլ կարծիքներով փորձում ենք հարցերին լուծումներ գտնել»:
Խոսելով կառավարության ներկայացրած ծրագրի՝ տնտեսական բլոկում հստակ ցուցանիշներ չլինելու, թվերի բացակայության եւ դրանց շուրջ բարձրացած աղմուկի մասին, Ջանջուղազյանը նշեց.
«Այդ գնահատականը կարող է գոյություն ունենալ, բայց դա չի նշանակում, որ բոլորը պետք է համաձայնեն դրա հետ, որ բացակայում է որեւէ ցուցանիշ: Կա մեկ այլ թեզ, որ չկա որեւէ չափանիշ, որին չհամապատասխանելու դեպքում կառավարության ծրագիրը կարող է տեսական որակվել: Կան թվային մի քանի ցուցանիշներ, որոնք հայտարարում են ուղղությունները, որտեղ պետք է կառավարությունն աշխատի: Ծրագիրը, մեր կարծիքով, հստակ տեղեկատվություն է տալիս այն մակարդակում, որը բավարար է հետագա աշխատանքի համար: Եթե այս ծրագիրը լինի գործողությունների ծրագիր, դա արդեն ռիսկ է պարունակում:
Չկա չափանիշ, որ հատ-հատ պետք է լինեն ցուցանիշներ, այնուհետ հատ-հատ կատարվեն դրանք: Կառավարության ծրագիրը ավելի շուտ հայտարարություն է կոնկրետ նպատակի եւ այդ նպատակին հասնելու ճանապարհի»:
Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին հարցերին ի պատասխան, Ֆինանսների նախարարը նշեց, որ հասնելու են ճիշտ լուծումների՝ քննարկումների արդյունքում, դա էլ չի նշանակում, որ այդ լուծումներից բոլորը գոհ են լինելու, բայց փոքրամասնության շահը պետք է ստորադասի մեծամասնության շահին:
Ատոմ Ջանջուղազյանը նաեւ նշեց, որ քննարկվել է նաեւ աշխատավարձերի բարձրացման հարցը՝ պարգեւավճարների փոխարեն, սակայն, չեն գնացել այդ քայլին, քանի որ բազային աշխատավարձի բարձրացումը որոշ ժամանակ հետո դադարում է աշխատանքի համար խթան հանդիսանալ, իսկ պարգեւավճարը միշտ էլ խթան է հանդիսանում, հնարավորություն է տալիս լրացուցիչ խթաններ ստեղծել աշխատանքի բարելավման համար:
Ըստ նախարարի, երբ մարդը սովորում է աշխատավարձի ինչ-որ չափի, դա սկսում է չծառայել որպես լրացուցիչ արդյունքի հասնելու ձգտում: Պարգեւավճարների պրակտիկան լայնորեն կիրառվում է նաեւ մասնավոր հատվածում:
Ֆինանսների նախարարը հայտնեց, որ պարգեւավճարների տրամադրման մեջ ոչ սուբյեկտիվ լինել գրեթե անհնար է: Պետք է հաշվի առնել նաեւ պատասխանատվությունների մակարդակը, թե որ օղակում որքան է պատասխանատվությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT