Երևան
12 °C
Երկու շատ կարեւոր ցուցանիշ կա կառավարության ծրագրում․ կառավարությունը հայտարարել է, որ տնտեսական աճի շարժիչը կամ ուղղորդողը լինելու է ապրանքների եւ ծառայությունների արտահանումը կամ Հայաստանում ստեղծված ապրանքներն արտերկրյա շուկաներում իրացնելու հնարավորությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը․
«Այսօր, կարծում եմ, 2018թ. դեռեւս վերջնական ցուցանիշներ հայտարարված չեն, որ տասնորդական ճշտությամբ խոսենք, բայց 38 տոկոսի չափ ունենք ապրանքների եւ ծառայությունների արտահանում համախառն ներքին արդյունքի նկատմամբ, հայտարարվել է, որ դրանց կշիռը համախառն ներքին արդյունքի նկատմամբ կհասնի 43-45 տոկոսի»,- ասաց նախարարը:
Նրա պնդմամբ՝ դա հնարավոր է այն պայմաններում, եթե մենք յուրաքանչյուր տարի ունենանք արտահանման 8-10 տոկոս աճ, որ բավական բարձր եւ հավակնոտ ցուցանիշ է:
Խոսելով երկրորդ կարեւոր թվի մասին՝ Տիգրան Խաչատրյանն ասաց․
«Դա հիմնական միջոցներում ներդրումների զուտ աճն է: Դուք գիտեք, որ տնտեսության մեջ կազմակերպություններն ունեն առկա որոշ ակտիվներ՝ սարքավորումներ, շենքեր, դրանք յուրաքանչյուր տարի, մասնակցելով տնտեսական գործընթացին, ունեն մաշվածք, եւ կատարվող ներդրումներից հանած այդ մաշվածքն այն ցուցանիշն է, որ կոչվում է զուտ ներդրում»,- նշեց նախարարը:
Վերջինիս խոսքով՝ 2023թ. պետք է հասնենք համախառն ներքին արդյունքի 23-25 տոկոս մակարդակի, որը համաշխարհային համեմատականներում այն կարեւոր նախապայմանն է, որ ապահովում է կայուն եւ երկարաժամկետ բարձր աճի հիմքեր:
Լրագրողների հետ ճեպազրույցում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ որոշվել է տուրիզմի հիմնադրամը միավորել տուրիզմի կոմիտեին․
«Երբ վերլուծում ենք գործառույթները, որ փաստացի իրականացվում են այդ երկու կառույցներում, դրանք բովանդակությամբ էապես տարբեր չեն, եւ իրենց համատեղ կառավարումը կտա նաեւ ռեսուրսների ու սահմանված թիրախներին հասնելու ջանքերի որոշակի արդյունավետություն: Այսինքն՝ այդտեղ մենք երկու կարծիք չունենք. կարծում ենք, որ ճիշտ ճանապարհով ենք գնում»,- ասաց նա։
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ճիշտ չէ ասել, թե «Բիզնես Արմենիա»-ն վերանում է. «Այն չի վերանում, այլ անցնում է վերակառուցման ճանապարհ: Այսուհետ կա արդեն նոր նշանակված տնօրեն բիզնես կառույցի, եւ նա առաջիկայում կներկայացնի իր տեսակետները, թե ինչպես պետք է մոբիլիզացնել առկա ռեսուրսները, դրանք համալրել նոր, թարմ մարդկանցով եւ գաղափարներով՝ առաջիկայում ունենալով մեկ կարեւոր նպատակ. բոլոր ռեսուրսները պետք է օգտագործվեն առավել խոշոր եւ նշանակալից ծրագրերի իրականացման ուղղությամբ»,- ասաց նախարարը:
Նախարարի պնդմամբ՝ այդ ճանապարհին «Բիզնես Արմենիա»-ի կողմից իրականացրած որեւէ գործառույթ դուրս չի մնալու․
«Մենք, ընդամենը վերակազմակերպելով այդ գործառույթներն իրականացնելու ձեւաչափը՝ դրանք իրականացելու ենք այլ այնպիսի ստորաբաժանումների եւ կառուցվածքային միավորների ձեւաչափում, որոնք պատասխանատու կլինեն նոր գործառույթների իրականացման համար՝ ուղղակի չեն կոչվի «Բիզնես Արմենիա»-ի ստորաբաժանում, կարող են կոչվել նախարարության ստորաբաժանում»,- ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT