ՀՀ-ում որտեղ կարելի է գնել ամենաթանկ եւ ամենաէժան բնակարանները․ անշարժ գույքը թանկացել է

Անշարժ գույքի շուկայում, ինչպես տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած հաշվետվությունից,  2018-ին,  2017-ի համեմատությամբ,  գնային որոշակի փոփոխություններ են արձանագրվել՝ անշարժ գույքը թանկացել է։ Մասնավորապես Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները էականորեն աճել են։

Կենտրոնում, օրինակ, եթե 2017-ին 1 քառ․մ-ի համար պետք էր վճարել 465 հազար 500 դրամ, ապա 2018-ի դեկտեմբերին՝ 569 հազար դրամ։ Արաբկիրում՝ 2017-ին մեկ քառ․մ-ի գինը կազմել է 350 հազար 100 դրամ, 2018-ի դեկտեմբերի դրությամբ՝  388 հազար դրամ,  Քանաքեռ-Զեյթունում՝ 2017-ին՝ 267 հազար 400 դրամ, 2018-ի դեկտեմբերին՝ 286 հազար 200 դրամ։

Մյուս վարչական շրջաններում գնային պատկերը 2018-ի դեկտեմբերի դրությամբ հետեւալն է՝ Նոր-Նորք՝ 250 հազար դրամ, Ավան՝ 260 հազար 500 դրամ, Էրեբունի՝ 258 հազար 500 դրամ, Շենգավիթ՝ 254 հազար 200 դրամ, Դավթաշեն 300 հազար դրամ, Աջափնյակ՝ 264 հազար 500 դրամ, Մալաթիա-Սեբաստիա՝ 247 հազար 50 դրամ։ Անշարժ գույքի շուկայական միջին ամենացածր գինը Նուբարաշենում է արձանագրվել՝ 1 քառ. մ մակերեսի հաշվարկով այն կազմել է 173 հազար 200 դրամ։

Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած՝ անշարժ գույքի շուկայի 2018 թ․ տարեկան վերլուծության, նախորդ տարի Երեւանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 մ քառ․ հաշվարկով՝ շուկայական միջին գները 2017-ի համեմատ աճել են 7,2  տոկոսով։ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում է արձանագրվել նաեւ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի ամենամեծ տոկոսը՝ 19,2, իսկ ամենացածրը՝ 0,3 տոկոս, Նուբարաշեն ու Նորք-Մարաշ վարչական շրջաններում։ Մասնավորապես Կենտրոնում բնակարանների գինը  մեկ տարվա կտրվածքով աճել է մոտ 18,7 տոկոսով։

Ինչ վերաբերում է մարզերին, ապա այստեղ նույնպես փոփոխություններ են արձանագրվել ինչպես գների աճի, այնպես էլ նվազման առումով։ Նախ նշենք, որ ըստ Կադաստրի կոմիտեի տարեկան վերլուծության՝ մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 5349 բնակարան, ընդ որում՝ դրանց  առուվաճառքի գործարքների 6,1 տոկոսը գրանցվել է գյուղական բնակավայրերում։ Այդ գործարքների քանակն էլ 2017-ի համեմատությամբ աճել է  26,6 տոկոսով։

Ամենաթանկ բնակարանները, ըստ ԱՎԿ –ի տվյալների, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում են՝ 1 քառ. մ․ մակերեսի հաշվարկով՝ 283 600 դրամ։ Նկատենք, որ մեկ ամսվա կտրվածքով Ծաղկաձորում բնակարանների գինը մի քանի հազարով նվազել է՝ նոյեմբերի դրությամբ այն 285 հազար դրամ է եղել։ Փաստորեն՝ կուրորտային քաղաք Ծաղկաձորում բնակարանները մոտավորապես նույնքան արժեն, որքան Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Մինչդեռ մեկ այլ առողջարանային քաղաքում՝ Ջերմուկում, բնակարանները համեմատաբար էժան են, նախորդ տարվա դեկտեմբերի դրությամբ դրանց միջին գինը կազմել է 106 հազար դրամ։ Նկատենք, որ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բնակարանների գինն այս քաղաքում նվազել է 1500 դրամով․ նոյեմբերին այն 107 հազար 500 դրամ էր։ Մարզերի կտրվածքով թանկ բնակարանների շքերթում երկրորդ տեղում կրկին Կոտայքի մարզն է՝ Աբովյան քաղաքով։ Այստեղ 2018-ի նոյեմբերի դրությամբ մեկ քառ․ մ մակերեսի միջին շուկայական գինը եղել է 164 հազար 500 դրամ, դեկտեմբերի դրությամբ գինը 1000 դրամով աճել է եւ կազմել 165 հազար 500 դրամ։

ՀՀ-ում համեմատաբար ամենաէժան բնակարանները հնարավոր էր ձեռք Սյունիքի Դաստակերտ քաղաքում՝ 21 հազար 400 դրամով՝ 1 քառ․մ մակերեսի դիմաց, ինչպես նաեւ Լոռու մարզի Թումանյան քաղաքում, որտեղ մեկ քառ․մ մակերեսի գինը կազմել է 23 հազար 500 դրամ։

Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, ինչպես նաեւ Շիրակի մարզի մյուս խոշոր քաղաքներում, նկատենք, բնակարանները անհամեմատ էժան են՝ ի տարբերություն այլ մարզերի քաղաքների։ Գյումրիում 2018-ի դեկտեմբերի դրությամբ 1 քառ․ մ մակերեսի գինը եղել է 88 հազար, Արթիկում՝ 61 հազար 900, Մարալիկում՝ 51 հազար 500 դրամ։ Բնակարանները համեմատաբար էժան են նաեւ ՀՀ երրորդ քաղաքում՝ Վանաձորում մասնավորապես 2018-ի նոյեմբերի դրությամբ դրանց միջին գինը կազմել է 78 հազար 800 դրամ, մեկ ամսվա ընթացում՝ 2018-ի դեկտեմբերին, գինը որոշակիորեն ընկել է՝ կազմելով 77 հազար 100 դրամ։ Կաթողիկոսանիտ Վաղարշապատում էլ 2018-ի նոյեմբեր-դեկտեբեր ամիսներին գնային որոշակի աճ է արձանագրվել՝ նոյեմբերին 127 հազար 800, դեկտեմբերին՝ 128  հազար 100 դրամ։ Հարկ է նշել, որ սահմանամերձ Տավուշի մարզի քաղաքներում բնակարանների գինը համեմատաբար բարձր է։ Մասնավորապես Իջեւանում՝ վարչապետի ծննդավայրում, անցյալ տարեվերջի դրությամբ գինը կազմել է 117 հազար 200 դրամ, Դիլիջանում՝ 115 հազար դրամ, Բերդում՝ 96 հազար 300 դրամ։

Ինչով է պայմանավորված անշարժ գույքի թանկացումը եւ որոնք են այդ թանկացման վրա ազդող հանգամանքները․ անշարժ գույքի վաճառքով զբաղվող տարբեր մասնագետներ երեւույթը պայմանավորում են մի շարք  հանգամանքներով, որոնց թվում են, ինչպես օրինակ՝ կառուցապատողից եկամտահարկի վերադարձի օրենքի կիրարկումը, այնպես էլ նախորդ տարի տեղի ունեցած հեղափոխությունը, որը մեծացրեց մեր երկրի նկատմամբ հետաքրքրությունը եւ ՀՀ եկած օտարերկրացիները ներդրում կատարեցին՝ անշարժ գույք ձեռք բերելով, դրանք վարձակալության տրամադրելով։ Ըստ մասնագետների տվայլենրի՝ Կենտրոնում  ամենախոշոր վաճառքները հիմնականում տեղի են ունենում Կասկադի շրջակայքում՝ Վերին անտառային փողոցում: Շուկայում, սակայն, նրանց պնդմամբ, այս պահի դրությամբ հարաբերական պասիվ վիճակ է՝ ի տարբերություն նախորդ տարվա՝ ամառանից աշուն ընկած շրջանի աշխուժ վիճակի։

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23794 դիտում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը