Ծայրահեղ աղքատությունը խայտառակություն է, եւ խայտառակության վերացումն ինձ համար հեղափոխական տնտեսության արդյունք չէ

Այսօրվա իշխանությունն ունի վստահության մեծ չափաբաժին, եւ այդ վստահությունը տարիների, տասնամյակների ընթացքում մսխվել էր նախորդ իշխանությունների կողմից: Եվ այսօր այն վերականգնվել է հեղափոխության շնորհիվ: Այո, հասարակության սպասումները շատ մեծ են, եւ վստահությունը սեփական ապագայի նկատմամբ իր երկրում բավական մեծ է: Եվ ես գիտեմ, որ ակնկալիքները կառավարությունից երբեմն չհիմնավորված շատ բարձր են: Այսօր՝ փետրվարի 14-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում իր ելույթն այսպես սկսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Թանդիլյանի խոսքով՝ այո, այս ամենը ճիշտ է, բայց սա տեղի է ունեցել հեղափոխության շնորհիվ, հետեւաբար՝ թոշակառուները եւ նպաստառուներն իրենց կենսամակարդակի կտրուկ բարձրացման ակնկալիք ունեն․

«Եւ այդ վիճակի պատճառը միայն իրենց ուղեղում չէ: Երեսուն տարիների ընթացքում անօթեւան ապրած քաղաքացիները կարող են սպասել եւ ակնկալել բարեկեցիկ պայմաններ եւ լուսավոր բնակարաններ Գյումրիում: Եվ այս սպասումներից լարվել պետք չէ, այս սպասումների իրավունքը նրանք ստացել են հեղափոխությունից հետո, որովհետեւ վստահություն ունեն իրենց ապագայի նկատմամբ՝ ապրելու իրենց սեփական երկրում»,- ասաց պատգամավորը:

Թանդիլյանը կարծում է, որ հասարակության մեծ մասի անհանգստությունն իսկապես այնտեղ է, որ սկսել է կորցնել վստահությունը սեփական ապագայի նկատմամբ: Պատգամավորը նշեց, որ խոսքը կառավարության ու իշխանության նկատմամբ վստահության մասին չէ, ինքն այդտեղ մտավախություն չունի, իր մտավախությունը սեփական ապագայի նկատմամբ վստահության նվազումն է․

«Մենք կարող ենք չխոսել այդ մասին, կարող ենք ուղղակի լռել կամ չնկատել, բայց դա իրավիճակ չի փոխում: Այո՛, վստահությունը սեփական ապագայի նկատմամբ սեփական երկրում․ սա այն է, ինչ մենք ձեզ հետ միասին պետք է պաշտպանենք եւ դողանք դրա վրա: Այստեղ է, որ մեր քաղաքացին ակտիվանալու է կամ ոչ: Ինչպե՞ս անել, որ հանկարծ չվնասել, ինչպե՞ս այդ իրավիճակը պահպանել: Այստեղ է իմ եւ ձեր պատկերացրած կառավարության հեղափոխական ծրագրի մեջ տարբերությունը»,- կառավարության անդամներին դիմելով՝ ասաց Թանդիլյանը:

Խոսելով տնտեսության զարգացման մասին՝ պատգամավորն ասաց, որ, իր կարծիքով, այդ զարգացման համար կա երկու ճանապարհ՝ աստիճանական եւ շոկային թերապիա: Ըստ Թանդիլյանի՝ երկրորդն է հեղափոխական ճանապարհը: Նրա պատկերացմամբ՝ կառավարության այս ծրագիրը բոլորովին չի արտահայտում զարգացման այդ տեմպն ու աշխատունակությունը։

«Ինչո՞ւ պետք է օտարերկրյա որեւէ ներդրող ներդրում կատարի ՀՀ-ում: Այս հարցից է պետք սկսել ու հասկանալ՝ ինչ անել: Եթե կարծում եք, որ օրենքի գերակայությունն ու կոռուպցիայի բացակայությունը կամ դրա խոստումը միակ անհրաժեշտ պայմանն է, դա այդպես չէ: Վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ներդրող կարողանում է գնահատել տնտեսական վիճակը: Եվ աշխարհում միշտ լինելու են երկրներ, որոնք իմ թվարկած չափորոշիչներով Հայաստանից առաջ են լինելու: Սակայն ինչպես անել, որ ներդրողը ընտրի հենց Հայաստանը: Այստեղ է անհրաժեշտությունը՝ ունենալ այնպիսի ծրագիր եւ ռազմավարություն, որ կայուն զարգացում ապահովի եւ սպասելիքներ, ներդրողի սպասումների ու եկամուտների վերադարձ»:

Ըստ Թանդիլյանի՝ կառավարության ծրագրում թվերն ու ցուցանիշները, որոնց բացակայության հարցը երկու օր է՝ քննարկում են պատգամավորները, պետք էին նրա համար, որ ծրագիրը լիներ չափելի:

Անդրադառնալով աղքատության հաղթահարման թեմային, Թանդիլյանը դիմեց Փաշինյանին․

«Ես կարեւորում եմ, որ դուք դա եւս որպես ցուցանիշ դիտարկեցիք եւ նշեցիք, որ ծրագրում էլ կա, ծայրահեղ աղքատությունը թիրախավորված է, եւ այն չի լինելու հինգ տարվա ընթացքում: Իմ հարցը հետեւյալն է․ եթե մարդը ծայրահեղ աղքատ չի լինելու, դառնալու է ի՞նչ, աղքա՞տ: Այսինքն՝ 25.7 տոկոս աղքատությունը պահպանվելու է, թե՞ նվազելու է: Եվ արդյոք սա՝ որպես տնտեսական հեղափոխության հետեւանք եւ չափելի ցուցանիշ, թիրախավորված է: Իմ տպավորությամբ՝ ոչ, որովհետեւ ծայրահեղ աղքատությունը դա խայտառակություն է, եւ խայտառակության վերացումն ինձ համար հեղափոխական տնտեսության արդյունք չէ: Այո, դուք ժառանգել եք դա, բայց համաձայնեք, որ դա չէ տնտեսական հեղափոխության ցուցանիշը»,- ասաց Թանդիլյանը:

Պատգամավորը խոսեց նաեւ պետական պարտքի մասին՝ հույս հայտնելով, որ կառավարությունը չի մոռացել դրա մասին։

Վերադառնալով տնտեսական հեղափոխությանը՝ Մանե Թանդիլյանն ասաց, որ, իր պատկերացմամբ, դրա համար պետք էին հեղափոխական քայլեր ո՛չ միայն քաղաքական տեսանկյունից, այլեւ տնտեսական, ոչ ստանդարտ, շոկային, որից պետք չէ վախենալ վստահության այս աստիճանի պարագում․

«Այո՛, ծրագրի նպատակը հեղափոխական է, բայց ոչ բովանդակությունը, առավել եւս՝ գործիքակազմը: Ինձ համար սա կարծես զրույց լինի վարչապետի եւ քաղաքացիների միջեւ կամ վարչապետի ուղերձ կառավարությանը, բայց ոչ երբեք կառավարության չափելի, հասանելի, տեսանելի, վերահսկելի ծրագիր»։

Եզրափակելով իր ելույթը՝ ԼՀԿ խմբակցության պատգամավորն ասաց, որ անկախ նրանից, որ ծրագիրն իր համար հեղափոխական չէ, ինքը հույս ունի, որ կառավարության տնտեսական թիմի մտքում եւ ճանապարհային քարտեզում հեղափոխություն տեղի կունենա, եւ Հայաստանն իսկապես կունենա արագ տեմպերով զարգացող տնտեսություն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2401 դիտում

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ