Թեժ պայքար ծանրամարտի ՀՀ առաջնությունում. աշխարհի չեմպիոնը պարտվեց ՀՀ չեմպիոնին

Հայաստանի ծանրամարտի 2019 թ. առաջնության մրցումային վերջին օրվա ընթացքում թեժ պայքար ծավալվեց +109 կգ քաշային կարգում: Այսօր՝ փետրվարի 15-ին, այս քաշային կարգում պայքարեցին օլիմպիական արծաթեմեդալակիր, աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, օլիմպիական ու աշխարհի առաջնության փոխչեմպիոն Գոռ Մինասյանը եւ Եվրոպայի փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը: Սիմոն Մարտիրոսյանը, որը 109 կգ քաշային կարգի մարզիկ է, այսօր ելույթ էր ունենում +109 կգ-ում, քանի որ նպատակահարմար չէր եղել ՀՀ առաջնությունից առաջ քաշ գցել:

Ի վերջո այս պայքարում ախարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը չկարողացավ հաղթել իր ընկերներին: Պոկում վարժությունը նա ավարտեց 191, իսկ հրումը՝ 230 կգ-ով: Երկամարտի 421 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը:

2-րդը Ռուբեն Ալեքսանյանն էր: Պոկումում գրանցեց 195, իսկ հրումում՝ 231 կգ: Երկամարտում ստացվեց 426 կգ:

Հայաստանի 2019 թ. չեմպիոն դարձավ Գոռ Մինասյանը: Պոկում վարժությունը նա ավարտեց 195 կգ-ով, հրումը՝ 233: Երկամարտում գրանցեց 428 կգ:

Պարգեւատրման արարողությունից հետո տեղի ունեցածը մեկնաբանեց ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Նա ցանկացավ նշել, որ չնայած այսօր Սիմոն Մարտիրոսյանը մասնակցում էր ոչ թե իր, այլ ավելի բարձր քաշային կարգում, պետք է նկատել, որ աշխարհի չեմպիոնը պարտվեց ՀՀ չեմպիոնին:

Այսօր կայացան նաեւ 109 կգ քաշայի կարգի մրցումները: Չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը: Պոկումն ավարտեց 156, իսկ հրումը՝ 200 կգ-ով: Հաղթեց երկամարտի 356 կգ-ով: Նա հանդես էր գալիս 2018 թ. նոյեմբերին կյանքից հեռացած լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի նկարով շապիկով: Ելույթից հետո նշեց, որ ցանկանում է այդպիսով ցույց տալ, որ Վարդանյանը միշտ իրենց հետ է:

Այս քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրեց Սարգիս Կիրակոսյանը: Երկամարտում նա գրանցեց 317 կգ: 3-րդը՝ Դավիթ Յայլյանն էր (260 կգ):

Հայաստանի առաջնությունը մեկնարկել էր փետրվարի 10-ին: Այն անց էր կացվում Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում:

Ավելի վաղ կանանց մրցումներում չեմպիոններ են դարձել Մարիամ Հայրապետյանը (45 կգ քաշային կարգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ), Տանզելիա Գրիգորյանը (55 կգ), Անուշ Արշակյանը (59 կգ), Իզաբելա Յայլյանը (64 կգ ), Ծովինար Կիրակոսյանը (71 կգ), Լիանա Գյուրջյանը (76 կգ), Նանե Ստեփանյանը (81 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (+ 87 կգ): Տղամարդկանց պայքարում չեմպիոն են դարձել Մոնթե Մխիթարյանը (55 կգ), Արա Պողոսյանը (61 կգ), Սեւակ Նիկողոսյանը (67 կգ), Արմեն Գրիգորյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ):

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2672 դիտում

Երևանի տներից մեկում հայտնաբերվել են 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք. տեսանյութ

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է

Դատախազը Օհանյանի և Մինասյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության միջնորդագրեր է ներկայացրել ԱԺ

Կառավարությունը լուրջ առաջնահերթություն է դիտարկում կինոարտադրության ոլորտի զարգացումը. Ժաննա Անդրեասյան

Երուսաղեմում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում. արտակարգ դրություն է հայտարարվել. տեսանյութ

Կաշառք ստանալու մեղադրանքով ՊԵԿ հարկային տեսուչներ են ձերբակալվել

Վերահաստատվել է COP-17-ն արդյունավետ և ներառական անցկացնելու Հայաստանի հանձնառությունը

Մի շարք գերատեսչություններ ներկայացրել են 2024-ի եկամուտների և ծախսերի կատարողականները

ԲԴԽ-ն մերժել է դատավոր Գագիկ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը. տեսանյութ

Պարեկներն ու շտապօգնության բժիշկները փրկել են եղեգնուտում հայտնաբերված տղամարդու կյանքը

ԲՏԱ նախարարությանը 2024-ին պետբյուջեն հատկացրել է 18.4 մլրդ դրամ, կատարողականը՝ 77.1 տոկոս է. հաշվետվություն

27 հազար 365 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել են

Փայտածխի արտադրամասերի գործունեությունը վնասակար ազդեցություն ունի մթնոլորտային օդի վրա. քննարկում ԲԸՏՄ-ում

Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանի փողոցներից մեկում

Դոլարն ու ռուբլին էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 9-ին

Ուկրաինան և Ռուսաստանը գերիների նոր խմբեր են փոխանակել

Անցած 3 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել է 40 պատահար. մեկ մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել վնասվածքներ

Ճանաչողական այցով Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը. հանդիպում ՊՆ-ում

«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր հափշտակության համար. վարույթը դատարանում է

ՄԱԿ-ի համաժողովի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները

Շատ կցանկանայի, որ նա ուղիղ ինձնից լսի՝ ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է». Հակոբյանը՝ Հախվերդյանի մասին

Սամվել Շահրամանյանը կրկին հարցաքննվել է

Լարված իրավիճակն ու քաոսը Լոս Անջելեսում պահպանվում են. նահանգը դատական հայց կներկայացնի Թրամփի վարչակազմի դեմ

Կոտայքի մարզում հնչած կրակոցների, ծեծկռտուքի գործով ձերբակալվել են Արզնիի համայնքապետը և 7 անձ

Առանձին շրջաններում կդիտվեն կարճատև անձրևներ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Դիլիջանի թունելի անմիջապես կողքին նոր թունել կկառուցվի. հինը կօգտագործվի վթարային իրավիճակների համար

Գալյանը Ֆլետչերի իրավունքի դպրոցի պատվիրակության հետ քննարկել է հնարավոր համագործակցության ուղղությունները

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը

Այս տողերի հեղինակը հավակնում է լինել մարդկության պատմության մեջ միակ ինկոգնիտո ոջիլը. Հակոբյան

Գարեգին Բ-ին սատարող որևէ ուժ և հոգևորական չի հերքել նրա՝ զավակ ունենալու փաստը, ուրեմն՝ բոլորը գիտեն. Չախոյան

Եթե իմ զուգընկերուհու կրծկալի միջից կհանեն պետական անվտանգության մասին ինֆորմացիա, ես օք եմ. Աղազարյան

Տուգանվել է «Ֆասթ մեդիա» ՍՊ ընկերությունը, «Մայ նետ»-ի լիցենզիան էլ 30 օրով կասեցվել է

Ինչու ԶՊՄԿ-ն 2025-ին չի ընդգրկվել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. ՊԵԿ նախագահը պարզաբանել է

Գրետա Թունբերգի՝ Գազա ուղևորվող «օգնության նավը» Իսրայելի զինվորականները կալանավորել են, ուղղությունը փոխել

Հովիկ Աղազարյանի կուսակցությունը չի միանա Դավիթ Համբարձումյանի թեկնածության առաջադրմանը

Երևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել Կառավարությանը և ջրային կոմիտեին․ մանրամասներ

Ինչ վիճակում են վթարի հետևանքով տուժած պարեկն ու մյուս վիրավորները

Էլեն Ասատրյանը Թունիսում նշանադրվել է. լուսանկարներ