Անցկացվում է ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանին նվիրված թաեքվոնդոյի առաջին հուշամրցաշարը

Հայաստանի ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիան անց է կացնում Քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի անվան անդրանիկ հուշամրցաշարը: Այն տեղի է ունենում այսօր՝ փետրվարի 22-ին, «Միկա» մարզահամալիրում: Ուրֆանյանը զբաղվել է թաեքվոնդոյով: Մասնակցել է Հայաստանի, ինչպես նաեւ ակումբային առաջնությունների, ունեցել է բազմաթիվ հաղթանակներ, ստացել է մեդալներ, պատվոգրեր, գովասանագրեր: Նրա մայրը՝ Համեստ Ներսիսյանը (գլխավոր լուսանկարում), վստահ է, որ նման միջոցառումները դաստիարակչական մեծ նշանակություն ունեն մատաղ սերնդի համար:

«Մեր մանուկ սերունդը դպրոցական տարիքից պետք է կրթվի, որովհետեւ, բացի մարդ լինելուց, նրանք նաեւ զինվորներ են եւ պարտավոր են լինել նաեւ մարզված: Դա շատ կարեւոր է: Երբ Արմենակ Ուրֆանյանը գնում էր մրցումների, միշտ վստահորեն տատին ասում էր՝ մեխը խփիր պատին, մինչեւ հետ գամ: Այսինքն՝ վստահ էր, որ միշտ հաղթողի դերում է, եւ նույնիսկ թշնամու առջեւ նա իրոք վստահ էր, որ հաղթելու է: Ես կարծում եմ՝ ի դեմս նրա՝ մեր սերունդը կրթվում է ե՛ւ ռազմահայրենասիրական առումով, ե՛ւ որպես մարդ»,- ասաց նա:

Ուրֆանյանի մարզչը

Ուրֆանյանի մարզիչը՝ Հովհաննես Հարությունյանը, հիշում է նրան որպես ինքնավստահ մարզիկ: Նշում է, որ շատ էր սիրում մարզվել: Նաեւ ընդգծում է, որ մրցումներից առաջ, անկախ նրանից, թե ով էր մրցակիցը, միշտ վստահ էր, որ հաղթողն ինքն է լինելու:

«Ի ծնե քաջ տղա է եղել: Մրցումների ժամանակ նրան ասում էի՝ քո հակառակորդը շատ ուժեղ է: Ուսերը թափ էր տալիս, ասում էր՝ ես ավելի ուժեղ եմ, ես եկել եմ՝ հաղթելու, ու միշտ հաղթում էր: Շատ էր սիրում մարզվել եւ փորձում էր պայքարի մեջ միշտ հաղթող լինել: Օժտված էր մարդկային բոլոր հատկանիշներով: Հատկանիշները վառ օրինակն են նրա սխրագործության: Բոլորս սրտի կսկիծով ենք հիշատակում, բայց նաեւ հպարտությամբ, որ ունեցել ենք նմանատիպ մարդ»,- ասաց նա:

Վրեժ Խաչիկյան

Հուշամրցաշարն անց է կացվում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ: Այն առաջինն է, սակայն, ինչպես նշում է ՀՀ Ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանը, շարունակական է լինելու: Նա շեշտում է, որ սա ուսուցողական է եւ հայրենասիրության դաս է երեխաների համար:  

«Մեզ համար մեծ պատիվ է, որ այսօրվա մրցաշարը նաեւ ռազմահայրենասիրական բաց դաս կհանդիսանա սպորտային մատաղ սերնդի համար: Մեզ համար շատ կարեւոր է այսպիսի միջոցառումներով ցույց տալ, որ հայրենիքի համար զոհած կյանքը յուրաքանչյուր անձի հավիտենական ապրելու սկիզբն է: Այսօրվա միջոցառումով ամեն հայ քաղաքացու՝ Արմենակ Ուրֆանյանի անունը տեսնելը, լսելը, բարձր գնահատելը, նաեւ նրա՝ թաեքվոնդոիստ լինելը գնահատելը, կնպաստի, որ մեր երեխաները նմանվեն, եւ իրենց հայրենասիրությունը դրսեւորեն ոչ միայն սպորտի, այլեւ զինորական ասպարեզում»,- ասաց նա:

Խաչիկյանն ավելացրեց, որ միջոցառման բացմանը ներկա են Քառօրյա պատերազմում զոհված տղաների ծնողներ, Արցախյան եւ Քառօրյա պատերազմի մասնակիցներ: Մրցումները տեւելու են 1 օր՝ միայն այսօր: Մասնակցում են 7-26 տարեկան շուրջ 300 թաեքվոնդոիստներ՝ տղաներ ու աղջիկներ: Նրանցից 35-ն Արցախի հանրապետությունից են:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2532 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում