Երևան
12 °C
Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից 2005-ին հիմնադրված «Խութ» բարեգործական հիմնադրամը azdarar.am կայքում հրապարակել է իր 2018 թ գործունեության հաշվետվությունը: /Տարեկան հաշվետվություն հրապարակելը «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջն է/:
Դատելով այդ հաշվետվությունից՝ հիմնադրամի համար նախորդ տարին ֆինանսական առումով այնքան էլ բարեբեր չի եղել, քանի որ նկատելի նվազել են ոչ միայն նվիրատվությունները, այլ նվիրատուների ցանկն է նոսրացել: Գուցե պատճառն այն է, որ Մարգարյանը, որը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, անցյալ տարվա հուլիսին հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից:
Նշենք, որ այդ հիմնադրամին, սկսած 2011-ից, իրավաբանական, ֆիզիկական անձանց կողմից ամեն տարի միլիոնավոր դրամներ են նվիրաբերվել: Դատելով հիմնադրամի նախորդ տարիների գործունեության հաշվետվություններից, այն նույնպես, ինչպես եւ «Երեւան» հիմնադրամը, դրամական մեծ միջոցներ է տնօրինել, իսկ խոշոր ֆինանսավորողների մեջ եղել է Երեւանի քաղաքապետարանը: Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալուց՝ 2011-ից սկսած, քաղաքապետարանը «Խութ»-ին ամեն տարի փոխանցել է տասնյակ միլիոնավոր դրամներ, որոնք ծառայեցվել են տարբեր սոցիալական, մշակութային, կրթական ծրագիր-միջոցառումների իրականացմանը: Թե ինչ միջոցառումներ են եղել դրանք, ովքեր եւ քանիսն են եղել դրանց շահառուները՝ չի հստակեցվում հաշվետվություններում: Նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանից «Խութին» փոխանցված ամենախոշոր գումարը Մարգարյանի պաշտոնավարման օրոք գերազանցել է 63 մլն դրամը: Մասնավորապես 2011-ին Երեւանի քաղաքապետարանից «Խութը» ստացել է 11 մլն 800 հազար դրամ, 2012-ին՝ 33 մլն 500 հազար, 2013-ին՝ 39 միլիոն 500 հազար, 2014-ին՝ 38 մլն, 2015-ին ՝ 57 մլն 700 հազար, 2016-ին՝ 63 մլն 248 հազար 900 դրամ: Իսկ 2017-ին կտրուկ նվազել է քաղաքապետարանից հատկացված նվիրատվությունը՝ կազմելով 30 մլն 572 հազար դրամ: Այսինքն, միայն քաղաքապետարանից անցյալ 6 տարիների ընթացքում նախկին քաղաքապետի հիմնադրամը մոտ 275 միլիոն դրամ՝ մոտ կես միլիոն դոլար է ստացել: Իսկ ահա նախորդ տարի՝ 2018-ին, քաղաքապետարանից ոչ մի փոխանցում՝ նվիրատվության տեսքով, չի եղել: Նվիրատուների ցանկում են Ավան վարչական շրջանը, որի ղեկավարը Մարգարյանի սանիկ Մանվել Ջավադյանն էր, փոխանցել է 11 միլիոն 666 հազար դրամ, ֆիզիկական անձինք էլ փոխանցել են 55 միլիոն 351 հազար 318 դրամ: Այդ գումարից Ավան վարչական շրջանում բնակվող Արցախյան պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքի անդամներին եւ հայրենական պատերազմի վետերաններին հատկացվել է 1 մլն 540 հազար դրամ, սոցիալապես անապահով ընտանիքներին տրվել է 14 մլն 545 հազար դրամ, ԵԿՄ Ավանի տարածքային բաժանմունքին, որը հիմնադրամի մշտական շահառուն է, տարբեր միջոցառումներ իրականացնելու համար 375 հազար դրամ, 838 հազար դրամ էլ հատկացվել է մշակույթի, կրթության եւ սպորտի աջակցմանը: Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված գումարը նախորդ տարի կազմել է 32 մլն 594 հազար 134 դրամ: Համեմատության համար նշենք, որ օրինակ, 2017-ին կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը կազմել են 128 մլն 659 հազար 138 դրամ: Ուշագավ է, որ նախորդ տարիներին հիմնադրամի նվիրատուների ցանկում են եղել տարբեր կազմակերպություններ, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ստացված նվիրատվությունները նույնպես միլիոններով են հաշվվում, հիմնադրամն ունեցել է նաեւ բանկային տոկոս: Նվիրատուների շարքում են, օրինակ, «Վորլդ Վիժն Ինթերնեշնըլ» միջազգային կազմակերպությունը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության մասնաճյուղը: 2011-ին, օրինակ, իրավաբանական անձանցից ստացված նվիրատվությունները կազմել են 23 մլն 44 հազար դրամ, 2012-ին ֆիզիկական անձանց կողմից ստացված նվիրատվությունները կազմել են 48 մլն 458 հազար դրամ, իրավաբանական անձանց կողմից՝ 41 մլն 794 հազար դրամ: 2013-ին ֆիզիկական անձանց նվիրատվությունները կազմել են 35 միլիոն 250 հազար դրամ, իրավաբանական անձինք փոխանցել են 1 մլն 902 հազար դրամ, Հիմնադրամի բանկային տոկոսն այդ տարի կազմել է 15 մլն 598 հազար 595 դրամ: 2014-ին, իրավաբանական անձանց կողմից 28 միլիոն 332 հազար դրամ է փոխանցվել, ֆիզիկական անձանց կողմից՝ 5 միլիոն 270 հազար, բանկային տոկոսը կազմել է 18 միլիոն 454 հազար 56 դրամ: Մենք փորձեցինք հիմնադրամից որոշ մանրամասներ ճշտել նախորդ տարի իրականացված ծրագրերի մասին, սակայն հիմնարդամի բջջային հեռախոսահամարն անջատված է, իսկ հիմնադրամի քաղաքային համարին մեզ պատասխանած անձը հայտնեց, որ «Խութը» արդեն մի քանի ամիս է՝ իր նախկին հասցեից՝ Ավան, Բրյուսով 3/2, տեղափոխվել է մեկ այլ հասցե՝ Ավանի Նարեկացի փողոցի նորակառույց շենքերից մեկը: Նախկին հասցեում այժմ ՀՀԿ գրասենյակն է: «Սփյուռ» տեղեկատուից մեզ հայտնեցին, որ հիմնադրամը չի գործում եւ այդ կազմակերպության մասին տվյալների վերջին թարմացումը եղել է անցյալ տարի դեկտեմբերին: Պետռեգիստրում, սակայն, հիմնադրամի լուծարման կամ դրա գործունեության դադարեցման մասին նշում չկա:
Նշենք, որ «Խութի» աշխատակիցներից շատերը, ի թիվս Մարգարյանի այլ ենթակաների, նախորդ տարվա ապրիլյան հանրահավաքների օրերին փակել էին Ավան վարչական շրջանից Երեւանի կենտրոն տանող ճանապարհն ու թույլ չէին տալիս քաղաքացիներին միանալ ցուցարարներին: Ասում էին՝ «ցույց ցրողների» խումբը հրահանգավորվել էր հիմնադրամի տարածքում: Հիմնադրամի աշխատակիցներից ոմանք հետագայում մասնակցում էին նաեւ ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի կազմակերպված ակցիաներին:
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT