Երևան
12 °C
Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի գործով երկու բողոք է ներկայացվել մեկը՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, մյուսը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Երկու բողոքներն էլ վերաբերում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից օրեր առաջ տարածած հաղորդագրությանը՝ Սեդրակ Քոչարյանի մեղադրանքի վերաբերյալ: Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու եւ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար (փողերի լվացում):
Առաջադրված մեղադրանքում Քոչարյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ հրաժարվել է ցուցմունք տալուց:
ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից հետո պաշտպանական կողմը հայտարարեց կառույցին դատի տալու մասին՝ նշելով, որ իր հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Քոչարյանի անմեղության կանխավարկածը:
Նրա պաշտպան Հայկ Ալումյանի հետ զրույցը ստորեւ.
- Պարոն Ալումյան, առաջին ատյանի դատրանից բողոքով ի՞նչ եք պահանջում:
- Պահանջում ենք՝ ճանաչվի, որ այս գործողություններով (հաղորդագրությունով) խախտվում են Սեդրակ Քոչարյանի իրավունքներն ու ազատությունները, մասնավորապես անմեղության կանխավարկածը, պարտավորեցվի այդ մարմնին հերքել հաղորդագրության մեջ առկա տեղեկատվությունը եւ ներողություն խնդրել Սեդրակ Քոչարյանից:
- Բողոքը վարույթ ընդուվե՞լ է, ձեզ նման տեղեկություն հայտնի՞ է:
- Դեռ ոչ մի պատասխան դատարանից չեմ ստացել, բայց բողոքը վարույթ չընդունելու որեւէ շանս ես չեմ տեսնում:
- Անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ ձեր հայտարարությունից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սեդրակ Քոչարյանի հետ կապված անմեղության կանխավարկած չի խախտվել, ըստ նրա՝ ներկայացված հաղորդագրության մեջ նշված են այն հանգամանքները, որոնք հիմք են տվել հարուցել գործ եւ մեղադրանք առաջադրել: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Ոչ, ես պարոն Վանեցյանի գնահատականների հետ համամիտ չեմ, բայց երկու կողմեր ենք, թող դատարանը որոշի՝ մենք ենք ճիշտ, թե՝ պարոն Վանեցյանը: Մենք շատ կուզեինք, որ պարոն Վանեցյանը հերթական անգամ ճնշումներ չգործադրեր դատարանի նկատմամբ, թե չէ մնացած առումներով նորմալ ընթացակարգ է, ինքը մի կարծիքի է, մենք էլ՝ ուրիշ կարծիքի:
- Հերթական անգամ ճնշում գործադրել ասելով նկատի ունեք ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցություննե՞րը:
- Այո: Դա, իհարկե, շատ վաղուց եկող պրակտիկա է, այնպես չի, որ պարոն Վանեցյանից է սկսվել, դա չէի ուզի, որ այդպես ընկալվեր. պարոն Վանեցյանի պարագայում բոլորս գիտենք խոսակցության բովանդակությունը: Երկու վիճող կողմեր կան, շատ նորմալ է, որ տարբեր կարծիքներ կան, մնում է, որ այն դատարանը, որը պետք է մեր վեճը քննի, պարոն Վանեցյանից շատ չվախենա, մնացածը ես համոզված եմ, որ մենք կշահենք:
- Ասացիք, որ երկրորդ բողոք էլ եք ներկայացրել, ավելի մանրամասն կներկայացնե՞ք:
- Գլխավոր դատախազին ենք բողոք ներկայացրել: Ճիշտ նույն բողոքն է, ինչ ներկայացրել ենք դատարանում, որովհետեւ ե՛ւ դատարանը իրավունք ունի իրավունքի խախտումը ճանաչել ե՛ւ նաեւ դատախազը չէ՞, որ ինքն էլ հսկողություն է իրականացնում քննության նկատմամբ, իսկ հաղորդագրությունը տարածվել է քննություն իրականացնող մարմնի անունից, հետեւաբար մենք գտել ենք, որ իրավասություն ունի նաեւ գլխավոր դատախազը:
- Դատախազությունից բողոքի պատասխան ստացե՞լ եք:
- Ոչ, դեռ պատասխան չենք ստացել:
- Պարոն Ալումյան, իսկ Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործն ի՞նչ ընթացքի մեջ է, Արթուր Վանեցյանն ասաց՝ ծավալուն օպերատիվ- քննչական գործողություններ են կատարվում:
- Երբ այդ գործողություններից ինչ-որ մի մաս կներկայացվի մեզ եւ հանրությանը, մենք մեր գնահատականները ըստ այդմ կտանք, բայց հիմա մեզ ոչինչ հայտնի չէ, բացի այդ մշուշոտ ակնարկներից, որոնք հավանաբար նախատեսված են, որ էլ ավելի վախենանք այդ կառույցի հնարավոր հետագա գործողություններից:
- Պարոն Ալումյան, իսկ Սեդրակ Քոչարյանի մասնակցութամբ ի՞նչ քննչական գործողություն է կատարվել, մասնավորապես, առերեսում կատարվե՞լ է:
- Որոշ գործողություններ արվել են, որոնց չէի ցանկանա անդրադառնալ, որովհետեւ ինչ-որ ես կասեմ, դրանից անխուսափելիորեն հարցեր են առաջանալու եւ այդ ամեն ինչը կապված է նախաքննական գաղտնիքի հետ:
- Բայց կարո՞ղ եք ասել՝ առերեսում կատարվե՞լ է, թե՝ ոչ:
- Այո մեկ անգամ արվել է, բայց ում հետ, չեմ կարող ասել:
Հիշեցնենք, ԱԱԾ-ն օրեր առաջ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ԱԱԾ-ն իր գործառույթների իրականացման շրջանակներում միջազգային իրավունքի եւ ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հետևողական պայքար մղելով տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության հետ, Քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Ըստ հաղորդագրության՝ երրորդ անձի կողմից տնտեսվարող սուբյեկտներից մեկում ներդրած, դեռեւս ծագման առումով առանձին իրավական գնահատականի արժանի 5.300.000 ԱՄՆ դոլարն անհատույց ստանալու նպատակով, Սեդրակ Քոչարյանը ձեռնամուխ է եղել շինծու գործարքներով այդ գումարն իր հիմնադրած ընկերության անվամբ ձեւակերպելուն եւ դրա միջոցով ստանալուն։ Դրանից բխող հարկային պարտավորությունները կատարելուց, վերջինս վերոհիշյալ ՍՊԸ տնօրենին հանձնարարել է կնքել 2 հատ շինծու անհատույց փոխառության պայմանագրեր եւ դրանց տալ նաեւ հաշվապահական ձևակերպում, ինչի հետեւանքով ի վերջո 5.300.000 ԱՄՆ դոլարը փոխանցվել է Սեդրակ Քոչարյանի անձնական հաշվեհամարին՝ իբրեւ տված փոխառության վերադարձ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ
ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP
ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ
Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան
Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը
Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը
Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը
ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին
Հայաստանի ապագան պետք է որոշեն այստեղ ապրող քաղաքացիները. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Դրոններ, արդեն նաև ծանր տեխնիկա. ինչ զենքեր է արտադրում Հայաստանը. տեսանյութ
«Հայաստանն ընտրում է»․ որ քաղաքական ուժերը կմասնակցեն վերջին հեռուստաբանավեճին
ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
Հայոց հարյուրամյա ստրկությունն իր մահն է գտնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ. այլևս Պապ թագավորը չպիտի սպանվի
Վաղարշակ Հարությունյանը ևս չի մասնակցի հեռուստաբանավեճին
Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Վերահաստատվել է Իտալիայի աջակցությունը ՀՀ քաղաքացիների՝ Շենգենյան մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին
Ալեքսանյանին օժանդակելու, ընտրակաշառքի, փողերի լվացման քրվարույթով 37 անձի նկատմամբ հարուցվել է քրհետապնդում
Ասում էին՝ 155 մմ-ը որտեղի՞ց եք գտնելու, ո՞վ է ձեզ վաճառելու, մենք ենք վաճառելու․ վարչապետ․ տեսանյութ
Տարբեր կուսակցությունների համակիրները պատրաստվել են ընտրակաշառք փոխանցել քաղաքացիներին լռության օրվա գիշերը
Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական մեծ բանավեճին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների նոր հնարավորությունները
2026 թվականի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր
Ինչքան շատ գան Հայաստանը Նիժնի Տապռ դարձնել փորձող մարդիկ, այնքան շատ են լինելու նրանց ո՛չ ասողները. վարչապետ
ՌԴ-ից եկող ՀՀ քաղաքացին պարտականություններ չունի՞. Պապիկյանը՝ հավաքներին մասնակցելու ծանուցագրեր տալու մասին
Կստեղծվի իրավական տարբերակ՝ սահմանված ժամկետի խախտմամբ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման համար
Կառավարությունը Ղարաբաղից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից
Անհետ կորած քաղաքացիների ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն
Հայաստանին են վերադարձվել Կենտրոն վարչական շրջանում գտնվող գույքեր
ԵՄ-ն Հայաստանին 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի. հեշտացվում է հայկական ապրանքների ներմուծումը
Ընտրակաշառք տալու և ստանալու վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ
Ռուսաստանը կլուծի Հայաստանից եկող արտադրանքն այլ տեսակներով փոխարինելու հարցը. Գալուզին
ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտա Հայաստանին ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին
Ադրբեջանից Հայաստան կուղևորվեն 42 վագոն դիզելային վառելիք, ինչպես նաև հացահատիկ ու պարարտանյութ
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
Քննարկումներ կան ԵՄ գործընկերների հետ մաքսատուրքերի հարցում դեպի ՀՀ արտադրողին ուղղված քայլերի շուրջ. Միրզոյան
Մարտունու դպրոցը նորոգելիս հատակի տակից հայտնաբերել են 1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկված քվեաթերթիկները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT