Երևան
12 °C
Իսկապե՞ս Հայաստանում ընդդիմություն չկա, ինչպես պնդում են քաղաքական ու մերձքաղաքական շրջանակները՝ իբր մտահոգվելով, թե ընդդիմության բացակայությունը կարող է այլասերել իշխանություններին ու երկրում բռնապետական համակարգ հաստատել։ Իրականում պատկերը ճիշտ հակառակն է՝ որ կողմ նայում ես, ընդդիմություն է։ Ու Հայաստանում երբեւէ այսպիսի վիճակ չի եղել։ Պարզապես այսօրվա ընդդիմությունը բազմաշերտ է, ու ոչ բոլոր շերտերն են գործում բացահայտորեն։
Քաղաքական դաշտ․
Թեեւ բազմաթիվ կուսակցություններ հայտարարում են, թե աջակցել եւ աջակցում են հեղափոխությանը, բայց իրականում գրեթե բոլոր կուսակցություններն ընդդիմադիր են «Քաղաքացիական պայմանագրին»։ Պարզապես միայն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն են բացահայտորեն իրենց առջեւ իշխանափոխության խնդիր դրել, իսկ մյուսներն առայժմ ընդամենը փորձում են հնարավոր բոլոր ձեւերով հարվածել իշխող կուսակցության վարկանիշին՝ իբր իրենք կառուցողական ընդդիմություն են եւ դա անում են իշխանություններին օգնելու համար։ Քաղաքական ուժերի այս մարտավարության իմաստը հասկանալի է․ ինչքան ցածր լինի իշխող կուսակցության վարկանիշը՝ այնքան մեծ կլինի իրենց բաժինը պայմանական 100 տոկոսի մեջ, ու կմեծանա նաեւ իշխանությունների հետ ստվերային համագործակցության հավանականությունը /մեզանում ընդունված է սա անվանել «հաճախորդների ինստիտուտ»/։ Իսկ եթե այդ վարկանիշը շատ ընկնի՝ իրենք բացահայտորեն կմիանան իշխանափոխության համար պայքարին ու նորից կհայտնվեն կոմֆորտի տիրույթում։
«Ռուսական ազդեցություն»․
Հայաստանի հասարակության մի ստվար հատված համոզված է, որ մեր անվտանգության հիմնական երաշխիքը Ռուսաստանն է, հետեւաբար՝ Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերություններ կառուցելու ցանկացած փորձ մեզ համար խիստ վտանգավոր է։ Օբյեկտիվ վտանգներ այստեղ իսկապես կան, ու քանի որ հասարակության այդ հատվածը համոզված է, որ Հայաստանում տեղի ունեցածը «գունավոր հեղափոխություն» էր /այսինքն՝ ուղղակի հարված էր Ռուսաստանին/, այդ մարդիկ նույնպես ընդդիմություն են ներկա իշխանություններին։
«Արեւմտամետներ»․
Հասարակության մեկ այլ հատված էլ համոզված է, որ Հայաստանի միակ փրկությունը Ռուսաստանից պոկվելն ու Արեւմուտքին ապավինելն է։ Սրանք էլ իրենց հերթին են ընդդիմություն, որովհետեւ համարում են, որ նորերը նույնիսկ նախկիններից ավելի ռուսամետ են /ԵԱՏՄ-ից դուրս չեն գալիս, զորք են ուղարկում Սիրիա եւ այլն/։ Սրան գումարվում է նաեւ այն հանգամանքը, որ իրենց կարծիքով՝ իրենք մեծ դերակատարում են ունեցել հեղափոխության մեջ, բայց համարժեք ներկայացվածություն չունեն իշխանական համակարգում։
Գործարարներ․
Սա հասարակության ամենազգուշավոր խավն է եւ փորձում է իրեն հեռու պահել քաղաքական գործընթացներից, իսկ անհրաժեշտության դեպքում հայտարարում է, թե լիովին կիսում է հեղափոխության գաղափարները։ Փոքր եւ միջին բիզնեսի դեպքում գուցե այդպես էլ կա, բայց կարելի է չկասկածել՝ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները շունչները պահած հարմար առիթի են սպասում անցյալին վերադառնալու համար։ Այն պարզ պատճառով, որ նախկին համակարգն իրենց ավելի հարմար էր․ գիտեին ում ինչքան «մուծվել», ստվերը կար, մենաշնորհները կային, «հարգանք-պատիվը» կար․․․Այսինքն՝ առնվազն խոշոր բիզնեսը նույնպես ընդդիմություն է նոր իշխանություններին։
Լրատվական դաշտ․
Լրատվական դաշտում բալանսն ակնհայտորեն խախտված է հօգուտ ընդդիմության։ Խոսքն այն լրատվամիջոցների մասին չէ, որոնք օբյեկտիվ լրատվություն են ապահովում, խոսքն ավելի շուտ քարոզչամիջոցների մասին է, իսկ այդ դաշտում ընդդիմությունն ակնհայտ առավելություն ունի։ Պատճառները հասկանալի են՝ ընդդիմությունը դրա համար հսկայական ֆինանսական ռեսուրսներ է ծախսում, իսկ իշխանությունների միակ «հակաթույնն» առայժմ սոցցանցերն են։ Ամեն դեպքում՝ փաստը մնում է փաստ, որ մեծ հաշվով՝ լրատվական դաշտը նույնպես ընդդիմադիր է։
Մի խոսքով՝ Հայաստանում աջուձախ բոլորն ընդդիմադիր են, բացի ժողովրդից։ Մինչդեռ տարիներ շարունակ հակառակն է եղել․ միայն ժողովուրդն էր ընդդիմադիր, իսկ քաղաքական ուժերի մեծ մասը, լրատվամիջոցների մեծ մասը, խոշոր գործարարները եւ այլն կամ բացահայտ իշխանամետ էին, կամ ծպտված «հաճախորդներ»։ Ու երբ ասվում է, որ երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել, առաջին հերթին խոսքը հենց սրա մասին է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT