Սա ցույց տվեց, որ բասկետբոլը պետք է ՀՀ-ին. «Ուրարտուի» մարզիչը՝ ԵԱՏՄ գավաթը նվաճելու մասին

Ըստ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի՝ ԵԱՏՄ գավաթի անդրանիկ խաղարկությունը մի շարք առումներով կարեւոր էր հայկական բասկետբոլի համար: Փետրվարի 23-26-ը Երեւանում կայացած մրցաշարի առաջին խաղում նրա թիմը պարտվեց ղազախական «Բարսի Ատիրաուին», սակայն մյուս 2 խաղերում հավաքվեց, հաղթեց բելառուսական «Բորիսվենին» ու ռուսական՝ Տուլայի «Արսենալին» եւ նվաճեց գավաթը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մարզիչը (լուսանկարում՝ աջից) նշեց, որ մրցաշարը ցույց տվեց, որ մարզաձեւը հետաքրքրում է հայերին:

«Մրցաշարը ցույց տվեց, որ Հայաստանում արդեն լավ մակարդակի բասկետբոլ ունենք ու որ բասկետբոլը հետ է գալիս Հայաստան: Մենք արդեն հասկանում ենք, որ մարդիկ կարող են սիրել բասկետբոլը, հետեւել՝ ինչ ենք անում բասկետբոլում: Նույնիսկ կարելի է ասել, որ ոչ թե բասկետբոլի մակարդակը ցույց տվեց, այլ այն, որ բասկետբոլը պետք է Հայաստանին»,- ասաց նա:

Մրցաշարից առաջ ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը նշում էր, որ սա իրենց համար լավ հնարավորություն է պարզելու՝ արդյոք թիմը կարող է պայքարել եվրագավաթներում: «Ուրարտուն» այստեղ հաղթեց եւ լավ խաղ ցուցադրեց: Մարզիչը, սակայն, չի շտապում ասել, որ իրենք այսօր պատրաստ են միջազգային ասպարեզ դուրս գալ:

«Մրցումը ցույց տվեց, որ կարող ենք այս մակարդակում խաղալ, սակայն դեռ չեմ կարող ասել՝ Եվրոպայում կարող ենք, թե՝ ոչ: Պետք է փորձենք ընտրական խաղեր անցկացնել, որպեսզի այդ մակարդակի հասնենք»,- ասաց նա:

Մարզիչը խոստոնավեց, որ ԵԱՏՄ գավաթի բասկետբոլը գերազանցում էր Հայաստանի առաջնությանը: Ըստ նրա՝ թե խաղերն էին ավելի դինամիկ, եւ թե խաղացողներն էին ավելի լավ պատրաստված:

«Խաղացողներն ավելի արագ էին խաղում, տակտիկապես ավելի ուժեղ էին, զգացվում էր, այլ մակարդակ էր»,- ասաց նա:

Գավաթի խաղարկության բոլոր խաղերը, բացառությամբ մեկի, տեղի են ունեցան «Միկա» մարզահամալիրում: Միայն 1 հանդիպում կայացավ «Օլիմպավանում»: Հաճախում էին բազմաթիվ երկրպագուներ ու մեծ աջակցություն ցույց տալիս հայկական թիմին: Մարզիչը շնորհակալություն է հայտնում դրա համար:

«Շատ ուրախ եմ, որ այդքան մարդ էր եկել: Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով եկել ու օգնել է մեզ: Իհարկե, մի քիչ ազատ տեղեր կային, ավելի շատ կարող էին գալ»,- ասաց Պողոսյանը:

Մարզիչը ցանկացավ նաեւ շնորհակալություն հայտնել ՀՀ առաջնության՝ A լիգայի առաջատար «Արագած» թիմին: Թեեւ «Ուրարտուն» նրանց անմիջական մրցակիցն է չեմպիոնական պայքարում, ԵԱՏՄ գավաթի խաղարկությունից առաջ նրանք իրենց խաղացողներից 2-ին թույլ էին տվել միանալ «Ուրարտուին»: Բացի այդ՝ «Ուրարտուին» օգնել է նաեւ «Արագածի» մարզիչը:

«Մեր շնորհակալությունն ենք ուզում հայտնել «Արագածին» այդ 2 խաղացողների համար, ինչպես նաև նրա համար, որ մարզիչը եկել աշխատել է մեզ հետ, այս մրցաշարը խաղացել ենք ոչ միայն «Որարտուի», այլեւ Հայաստանի համար: Նրանք հետ են գնալու «Արագած», ու մենք իրար դեմ ենք խաղալու»,- ասաց Պողոսյանը՝ ավելացնելով, որ մրցաշրջանի մնացած հատվածում ձգտելու են հաղթել Հայաստանի առաջնությունում ու երկրի գավաթի խաղարկությունում:

Միջազգային այս ստուգատեսն աննախադեպ էր. ԵԱՏՄ երկրներում օլիմպիական մարզաձեւերից նման մրցաշար դեռ չէր կազմակերպվել: Մասնակցեց 4 թիմ: 2-րդ տեղը զբաղեցրեց «Բարսի Ատիրաուն», լավագույն եռյակը եզրափակեց «Արսենալը»: «Բորիսֆենն» արժանացավ սփոփիչ 3-րդ հորիզոնականի:

Մրցաշարի լավագույն խաղացողի մրցանակը ստացավ Թադե Քեշիշյանը («Ուրարտու»): Լավագույն խաղարկող ճանաչվեց Օլեգ Բալաշովը («Բարսի Ատիրաու»), լավագույն պաշտպան՝ Թադե Քեշիշյանը («Ուրարտու»), լավագույն թեթեւ հարձակվող՝ Դարոլ Էրնանդես Զինենկոն («Ցոր-Բորիսֆեն»), լավագույն ծանր հարձակվող՝ Շեյն Հենրին («Ուրարտու»), լավագույն կենտրոնականը՝ Դմիտրի Ռիտենկոն («Արսենալ»): Լավագույն մարզչի մրցանակը բաժին հասավ Միքայել Պողոսյանին: ԵԱՏՄ գավաթի խաղարկության կազմակերպիչ եւ A լիգայի նախագահ Արա Պողոսյանն արժանացավ հատուկ մրցանակի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2418 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս