Երևան
12 °C
Ն․ Կոլոլյանը Երևանի Հերացու անվան ավագ դպրոցի մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ դատարանի որոշմամբ արդեն 7 տարի չլինելով դպրոցի մանկավարժական անձնակազմի անդամ։
Այս մասին «Հանրակրթության կոռուպցիոն բուրգը գլխատվել է, իսկ բուրգի ապամոնտաժո՞ւմը» վերնագրով հոդվածի պատասխանում գրել է Անահիտ Բախշյանը՝ ներկայացնելով խնդրի իր կողմը:
Պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Հայկական ժամանակ» օրաթերթում ս․թ․ փետրվարի 25-ին հրապարակվել է «Հանրակրթության կոռուպցիոն բուրգը գլխատվել է, իսկ բուրգի ապամոնտաժո՞ւմը» վերնագրով մի հոդված, որի հեղինակ Ն․ Կոլոլյանը Երևանի Հերացու անվան ավագ դպրոցի մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ դատարանի որոշմամբ արդեն 7 տարի չլինելով դպրոցի մանկավարժական անձնակազմի անդամ։ Ն․ Կոլոլյանի հոդվածն ավարտվում է հետևյալ հետգրությամբ «Զարմանում եմ, որ ինձ համար շատ հարգելի, արդարության ջատագով տիկին Ա. Բախշյանը, ով նմանատիպ խախտումների հայտնի բացահայտող է եղել միշտ (oր. Երեւանի հ. 37 դպրոցում եւ այլն), մինչեւ հիմա չի բացահայտել եւ չի բարձրաձայնել այս դպրոցի օրինախախտումները: Չ՞է որ սրա մասին աղաղակվում է դեռ 2013 թվականից, եւ, ավելին ասեմ, ես այս հարցը քննարկել եմ իր հետ, նաեւ հոդված է տպագրվել «Հայկական ժամանակ» օրաթերթում:
Գուցե պատճառն այն է, որ նա հիմա այդ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագա՞հն է: Իսկ ու՞ր մնաց արդարությունը…»
Միանգամից ասեմ, որ դպրոցի կազմակերպաիրավական կարգավիճակը Երևանի բժշկական համալսարան հիմնադրամի ստորաբաժանում լինելն է, ենթակա է համալսարանի հոգաբարձուների խորհրդին ու ես դրա նախագահը չե՛մ ։ Այնպես որ Դուք տարածել եք ապատեղեկատվություն, իրականությունն այն է, որ ԵՊԲՀ ռեկտոր Ա․ Մուրադյանի առաջարկով, ով չափազանց շահագրգիռ է դպրոցի հաջողություններում և ակնդետ հետևում է դպրոցի անցուդարձին, ս․թ․ փետրվարի 8-ին իր հետ կնքած աշխատանքային պայմանագրով աշխատում եմ որպես «Հերացի» ավագ դպրոցի հանրակրթական հարցերով հրավիրված Մասնագետ։ Մինչ աշխատանքային պայմանգիր կնքելը եղել եմ դպրոցում և ուսումնասիրել այն, Ձեր նշած «օրինախտումներ» նկատելու դեպքում, երբեք չէի համաձայնվի ստանձնել այդ աշխատանքը, որովհետև, ինչպես Ձեր հոդվածից շնորհակալությամբ արձանագրեցի, գիտեք, որ «արդարության ջատագով» եմ։
Դպրոցի գործունեության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գործող տնօրեն Ն Սարգսյանի օրոք, ում հեղինակությունը Դուք անընդհատ, մեղմ ասած, անհարկի փորձում եք սասանել, այդ կիսավեր շենքում դպրոցը հնարավորինս կայացել է իր 691 աշակերտով։ Սա ավագ դպրոցի համար շատ լուրջ ցուցանիշ է, իսկ ԳԹԿ-ի կողմից թե՛ 2017 թ., թե՛ 2018թ․ արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները Երևանի միջինից բարձր են եղել։
Մասնավորապես, 2018թ-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԳԹԿ-ի կողմից (տե՛ս կայքը, էջ՝ 10) Երևանի 20 ավագ դպրոցների 12-րդ դասարաններում «հայոց լեզու» և «հանրահաշիվ» առարկաների գծով իրականացված արտաքին գնահատման արդյունքները եղել են համապատասխանաբար 6․88 և 5․93 այն դեպքում, երբ Երևանի միջին միավորները եղել են 6․20 և 5․65։ «Հայոց լեզու» առարկայի 6․88 միավոր ցուցանիշը 19 պետական ավագ դպրոցների մեջ ամենաբարձրն է եղել։ Սա դպրոցում կրթության որակի հուսադրող ցուցանիշ է ու տարբեր հոդվածներում Ձեր կողմից տարփողվող «կոռուպցիոն» գնահատականների հետ անհամատեղելի փաստ։
Ինչպես նաև, 2017-18 ուստարում դպրոցի 111 շրջանավարտների 94%-ն ընդունվել են բուհ, որոնցից 37%-ը՝ Բժշկական համալսարան ու մի քանի օր առաջ անձամբ եմ մասնակցել մի հանդիպման, երբ բժշկականի ուսանողները բնագիտական հոսքի աշակերտներին պատմում էին իրենց ուսանողական փորձի ու այն մասին, թե որքան ճիշտ են իրենք ընտրել այս ավագ դպրոցն ու ինչքան բան է իրենց տվել ուսումնառությունն այդ դպրոցում։
Այս ամենն արդյունք է աշխատանքի, որը Դուք չեք տեսնում, որովհետև արդեն 7 տարի է դատարանի որոշմամբ այնտեղ չեք աշխատում, բայց 2013 թվականից պարբերաբար անհարկի ու անհիմն հոդվածներ, բողոքներ եք գրում այս դպրոցի տնօրենի մասին։ 2018թ․ նոյեմբերին էլ 5 էջանոց «օրինախախտման փաստեր» էիք ներկայացրել Կրթության տեսչական մարմնին, որը ս․թ․ հունվարին ստուգում է իրականացրել դպրոցում և ոչ մի լուրջ օրինախախտում, որի պատճառով դպրոցում, Ձեր հայտարարությամբ, խաթարվել է կրթության կազմակերպումը, չի արձանագրել։ Այդքանով չբավարարվելով նույնաբովանդակ դիմումն ուղարկել եք Վարչապետի վերահսկողության կոմիտե, որի վերաբերյալ արդեն առկա է ԿԳՆ կրթության տեսչական մարմնի տեղեկանքը։
Անհասկանալի է Ձեր հետևողական գրոհն այս դպրոցի տնօրենի նկատմամբ, ում այս դժվարին ժամանակներում, որքան հնարավոր է, հաջողվել է ստեղծել մանկավարժական մի կուռ կոլեկտիվ, որտեղ աշակերտները Երևանի տարբեր շրջաններից գալիս են սիրով, մոտ 700 ծնող իր երեխայի նախամասնագիտական կրթությունը վստահում է դպրոցի մանկավարժական անձնակազմին ու կանգնած է նրա կողքին, որի ականտեսն եմ եղել ծնողական ժողովների ժամանակ։
Այնպես որ, տիկին Կոլոլյան, խնդրում եմ սահմանափակվել այս հոդվածով, քանի որ «Հերացի» ավագ դպրոցի տնօրենը պաշտպանված է իր արդյունավետ աշխատանքով ու գործում է ԵՊԲՀ-ի հոգաբարձուների խորհրդի և ռեկտոր Արմեն Մուրադյանի անաչառ, բայց գորովալի, սևեռուն ուշադրության ներքո։
Անահիտ Բախշյան
ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ
Հանրային խորհրդի անդամ
27․02․2018թ․
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT