Երևան
12 °C
ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է քրեակատարողական հիմնարկներում գտնվող հացադուլ հայտարարած անձանց խնդիրներին արագ արձագանքման անհրաժեշտությանը: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ՝ Արթուր Դավթյանը նշել է, որ դատախազության տարածքային ստորաբաժանումների համապատասխան դատախազները պետք է հանդիպեն հացադուլ հայտարարած անձանց, պարտադիր նախաձեռնվի նրանց սահմանված կարգով հարցման ենթարկելու գործընթաց՝ պարզելու նման ծայրահեղ միջոցի դիմելու պատճառները:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ պետք է առանձին քննարկման առարկա դարձնել հացադուլի մեջ գտնվող անձանց բարձրացրած հարցերը՝ նրանց օրենքով սահմանված բոլոր իրավունքների պատշաճ ապահովումը երաշխավորելու նպատակով: ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ներկայումս հանրապետության քրեակատարողական հիմնարկներում 3 անձ գտնվում է հացադուլի մեջ:
Ներկայումս նրանց հետ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի հերթական հանդիպումն է նախաձեռնվել, որի արդյունքում հացադուլի մեջ գտնվող երկու անձինք ենթարկվել են հարցման (երրորդ անձը հրաժարվել է ընդունելությունից և դատախազի կոմղից հարցման ենթարկվելով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն):
Հացադուլի մեջ մտնելու որոշումը վերջիններս պայմանավորել են իրենց մեղսագրվող արարքները կամ դատավճիռները չընդունելու հանգամանքով: Հանդիպումների ընթացքում նրանց առաջարկվել է դադարեցնել հացադուլը և դիմել իրենց խնդիրները լսելի դարձնելու, բողոքն արտահայտելու այլ՝ առողջության և կյանքի համար ոչ վտանգավոր միջոցների: Դատախազի կողմից հավաստիացվել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացված բողոքները, բարձրացված խնդիրները կլինեն առարկայական, հիմնավորված և փաստակված և չեն հետապնդի նման միջոցի դիմելով քրեական հետապնդում իրականացնող մարմինների նկատմամբ իրենց վերաբերող գործերով քննության վրա ներազդելու ոչ իրավաչափ նպատակ, սահմանված կարգով կդառնան քննարկման առարկա:
Ընդունելությանը մասնակցած, հարցման ենթարկված կալանավորված անձանց բարձրացրած՝ իրենց առնչվող քրեական գործերով նախաքննությանը, առաջադրված մեղադրանքներին վերաբերող հարցադրումները, բարձրացրած խնդիրներն ըստ ենթակայության ներկայացվել են տվյալ գործերով հսկողություն իրականացնող դատախազներին:
Ելնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրված՝ հացադուլի մեջ գտնվող կալանավորներին կամ դատապարտյալներին հնարավորինս օպերատիվ հանդիպելու և հարցման ենթարկելու վերոնշյալ հանձնարարականից, ինչպես նաև իրականացնելով իրենց անմիջական պարտականությունները՝ նախորդ ամսվա ընթացքում, ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի կողմից հանդիպում է կազմակերպվել նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող՝ հացադուլ հայտարարած թվով 5 անձանց հետ:
Նրանցից երեքը դատախազի կողմից նաև ենթարկվել էին հարցման: Չնայած երկու անձինք հրաժարվել էին հարցման ենթարկվելուց, սակայն նրանց հետ ընդունելության ժամանակ նրանց բացատրվել էր սննդամթերքից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի վատթարացման հնարավորությունը, ինչպես նաև առաջարկվել է դադարեցնել հացադուլը և բողոքն արտահայտել առողջությանը չվնասող այլ եղանակներով: Արդյունքում նրանցից մեկը դատախազի ընդունելությունից հետո դադարեցրել էր հացադուլը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT