Երևան
12 °C
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի լիազորությունները մարտի 3-ից դադարեցված են:
Հեռուստառադիոյի խորհրդի նախագահի նոր թեկնածուների առաջադրումը սկսվում է մարտի 6-ից։ Իսկ մինչ այդ խորհրդի աշխատանքները կհամակարգի խորհրդի անդամ Նառա Շլեպչյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմից՝ նշելով, որ ըստ օրենքի՝ մինչեւ խորհրդի նոր նախագահի ընտրություններ նրան փոխարինում է խորհրդի անդամներից տարիքով ամենաավագը: Նշենք, որ հեռուստառադիոընկերության խորհրդի կազմում են Ստեփան Զաքարյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Լեւոն Գալստյանը:
Հետաքրքրվեցինք, թե Ջաղինյանն արդեն հրաժեշտ տվե՞լ է աշխատակազմին. «Ում որ հարկ համարեց, նրանց էլ հրաժեշտ տվեց երեկ եւ գնաց»,-պատասխանեցին խորհրդից:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ մամուլում հրապարակումներ եղան, որ Ռուբեն Ջաղինյանի աշխատավարձը 5 միլիոն դրամ է: Այս պնդումը Ջաղինյաննն ավելի ուշ հերքել էր, հայտարարել, որ մոտավոր 485 հազար դրամ է ստանում: «Հայկական ժամանակ»-ը փորձեց Ջաղինյանից ճշտել, թե խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո սկսելո՞ւ է ավելի ինտենսիվ գործունեություն ծվալել «Շարմ հոլդինգ» ընկերությունում, սակայն խոսել վերջինիս հետ մեզ չհաջողվեց:
«Շարմ հոլդինգ»-ի սեփականատերերն են Ռուբեն Ջաղինյանը (50%), Հրանտ Թոխատյանը (25%), Կարեն Ղազարյանը (25%), որը, սակայն, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ հրաժարվել է իր բաժնետոմսերից: Հանրային հեռուստաընկերության բյուջեի մոտ 75%-ը փոխանցվում էր «Շարմ հոլդինգ» ընկերությանը, այս ընկերությունից գումարի մի մասը գնում էր մեկ այլ ընկերություն` տեխնիկա վարձակալելու համար։
Ջաղինյանը Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցության համար նախապատվությունը միշտ տվել է «Շարմ հոլդինգ» ընկերությանը։ Խորհրդի նախկին նախագահը երբեւէ չի էլ թաքցրել այդ փաստը, փոխարենն անելով հետեւյալ պնդումը՝ շուկայում որակյալ խաղացողներ չկան: Ռուբեն Ջաղինյանի հավաստմամբ՝ այլ ընկերությունների հետ համագործակցությունը կարգավորվել, ապա դադարեցվել է օրենքի տառին համապատասխան, եւ ոչ թե անձնական շահագրգռվածությամբ:
Հիշեցնենք, որ ըստ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության 2018 թվականի ստուգումների՝ Հանրային հեռուստաընկերությունում արձանագրվել էին 2 միալիարդ դրամի խախտման դեպքեր: Բացի այդ պետական բյուջեից դրամաշնորհով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության շենքը գրավադրված է եւ խոշոր վարկերի տակ:
2018 թվականի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, ինչպես նաեւ երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ռուբեն Ջաղինյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասել էր, թե միջազգային նորմերը եւ ՀՀ օրենսդրությունը պահանջում էին անցում կատարել դեպի թվային տեխնոլոգիաներ, եւ քանի որ իրենց ամբողջ տեխնիկան անալոգային էր, այս ամենը միանվագ խոշոր գումար էր պահանջում, որի միակ լուծումն այդ պահին վարկավորումն էր:
Վերջինս նաեւ հայտնել էր, որ խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Հանրային հեռուստաընկերությունում եւ Խորհրդի ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցներում իրականացրել է շենք-շինությունների պահպանման, տեխնիկայի վերազինման, ընկերության իրավական կարգավիճակի եւ եթերացանցի լայնածավալ ուսումնասիրություններ:
Ռուբեն Ջաղինյանը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է նշանակվել 2013 թ. մարտի 1-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով, վեց տարի ժամկետով:
Դեռեւս 2018 թվականի սկզբին լուրեր էին շրջանառվում, որ ՀՌՀ խարհրդի նախագահի պաշտոնը Ջաղինյանի ժամկետի ավարտից հետո կարող է զբաղեցնել 2003-2013 թվականներին պաշտոնավարած Ալեքսան Հարությունյանը: Այս տեղեկությունը ժամանակին չէր ժխտել նաեւ Ջաղինյանը:
Այսօր ՀՌՀ խորհրդի նախագահի պաշտոնի հավակնորդներից դեռեւս մեկ անձի անուն է շրջանառվում. խոսքը «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի մասին է: Մովսեսյանը ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ին հայտնել էր, որ այդ պաշտոնում առաջադրվելով՝ ավելի շատ ուժերը փորձելու խնդիր է տեսնում, քան որեւիցե պաշտոն զբաղեցնելու:
Խորհրդի նախագահի հավակնորդների թվում է նաեւ ՀՌՀ խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը, որն առաջադրվել է նաեւ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթում: Մեր տեղեկություններով՝ ՀՌՀ խորհրդի նախագահի պաշտոնում Զաքարյանի առաջադրմանը ի սկզբանե կողմ է եղել նաեւ Ռուբեն Ջաղինյանը:
Ստեփան Զաքարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հավակնություններ ուներ մինչեւ այն պահը, երբ իմացավ, որ մրցույթին դիմելու է Մեսրոպ Մովսեսյանը. «Երբ իմացա, որ դիմել է նաեւ Մեսրոպը, համարեցի, որ ավելի ճիշտ կլինի նրա թեկնածությունը, քան՝ իմ: Եթե դիմողների մեջ լինեն մարդիկ, որ զգամ ինձնից լավ կանեն այդ գործը՝ հաստատ չեմ դիմի: ՀՌՀ խորհրդի նախագահի պաշտոնն ինքնանպատակ մի բան չէ: Ես ե՛ւ պատգամավոր եմ եղել, ե՛ւ երկար տարիներ աշխատել եմ ՀՌՀ-ում: Եթե լինեն Մեսրոպի նման մարդիկ, որ իմանամ՝ իձնից վատ այդ գործը հաստատ չեն անի՝ չեմ դիմի»,-ասաց Ստեփան Զաքարյանը:
ՀՌՀ խորհրդի անդամը նկատեց, որ Մեսրոպ Մովսեսյանը հեռուստատեսությունում աշխատելու մեծ փորձ ունի. «Տարիներ առաջ, երբ ես պատգամավոր էի եւ ընդդդիմադիր «Ա1+»-ը միակն էր, որ հարթակ էր տրամադրում, այդ առումով ես այնքան եմ հարգում Մեսրոպի աշխատանքը, որ չէի ուզի անգամ իրեն մրցակից լինել»: Ստեփան Զաքարյանը նշեց, որ այլ թեկնածուների մասին տեղեկություն դեռեւս չունի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին
Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս
Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալաս
Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը
Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
2025թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճին
ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կավատի հանքավայրից Կապանի փողոցներ դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT