Երևան
12 °C
Հունվարի 30-ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնն է զբաղեցնում «Շարմ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն, պրոդյուսեր Կարեն Ղազարյանը: ՄՀՀ տնօրենի մրցույթում ստացված 24 հայտատուների մեջ Ղազարյանն ամենաբարձր միավորներն էր հավաքել:
- Պարոն Ղազարան, արդեն անցե՞լ եք Համալիրիր տնօրենի պարտականությունններին:
- Այո, փետրվարի 4-ից արդեն հրամանը կա, պայմանագիրն էլ կնքված է:
- Համալիրի տնօրենի մրցույթում մասնակիցների թվում ձեր անունը ոչ մի ձեւով չէր հոլովվում, ի՞նչն էր պատճառը: Հետաքրքիր է՝ ի՞նչ ծրագիր էիք ներկայացրել մրցույթին:
- Չեմ կարող ասել, թե ինչու իմ անունը չէր հոլովվում մասնակիցների թվում: Մրցույթին մասնակցելու վերջնական որոշում կայացրել եմ մրցույթից 3-4 օր առաջ եւ այդ ժամանակ եմ գործերս հանձնել, միգուցե դրանով էր պայմանվորված մասնակցությանս «գաղտնիությունը»: Ինչ վերաբերում է իմ ներկայացրած ծրագրին՝ այն նկարագրում է, թե ինչպես անել, որպեսզի մարզահամերգային համալիրը դառնա լիարժեք կյանքով ապրող հիմնարկ եւ լինի հնարավորինս մարդաշատ: Ամենակարեւորն է՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդկանց հոսքը շատ լինի դեպի մարզահամերգային համալիր: Առաջնային խնդիր է, որպեսզի այս կենտրոնը համերգից համերգ չապրի, այլ լինի ամենօրյա: Միգուցե նոր տարածքներ տրվեն՝ օֆիսներ բացվեն, ռեստորանային համալիրներ լինեն, մարզասրահներ եւ այլն: Շատ մեծ ծրագրեր կան՝ տարբեր ֆորմատի: Համալիրը ահռելի մեծ կառույց է՝ մեծ հնարավորություններով, եւ ես կարծում եմ՝ ամբողջ պոտենցիալը պետք է լիարժեք օգտագործվի, որով հնարավորություն կստեղծենք պետության բեռը թեթեւացնելու:
- Ձեր թվարկած մարզասրահը, ռեստորաններն ու օֆիսները եղե՞լ են մրցույթում ներկայացված ծրագրում, հավանության արժանացե՞լ են:
- Իհարկե, եղել են: Տարբեր ուղղությունների շուրջ է եղել խոսակցություն: Ծրագրեր կան, բայց անգամ, երբ ծրագիր ես ներկայացնում, դեռ ամբողջովին չես տիրապետում իրականությանը, այսինքն, շենքի այսօրվա լիրաժեք աշխատանքային հնարավորություններին: Այո, ես մարզահամերգային համալիրը շատ լավ գիտեմ, որովհետեւ իմ կյանքը այս բնագավառում սկսվել է հենց այս շենքից, համերգներից եւ այլն, բայց տարիներ են անեցել: Մի բան է, երբ դու վարձակալում եւ համերգներ ու միջոցառումներ ես անում այս շենքում, մեկ այլ բան, երբ արդեն ամբողջովին տիրապետում ես կառույցի ներսի աշխատանքային առօրյային: Ուստի, որոշ ծրարգեր, որոնք մտածում ես, որ կարող ես իրականացնել, հաճախ շտկումների կամ փոփոխության կարիք են ունենում:
- Մոտակա ժամանակահատվածում ի՞նչ նորության սպասենք: Իրագործվելիք ծրագիր կա՞ այս պահին:
- Կան կարճաժամկետ ծրագրեր, որոնք շատ արագ պետք է կյանքի կոչվեն, բայց քանի որ սա պետական հիմնարկ է եւ ունի իր կանոնները, որոշակի օրենքներ հաշվի առնելով՝ պետք է այն իրագործել: Երբ մասնավոր սեկտորում ես, շատ ավելի արագ ես կարողանում կողմնորոշվել եւ հարցին լուծումներ տալ, քան պետական հիմնարկում: Այստեղ կան որոշակի բյուրոկրատական հարցեր, որոնք ստիպում են «ռամկաների» մեջ լինել: Հիմա ես ուզում եմ հնարավորինս այդ ընթացքն արագացնել, միեւնույն ժամանակ չեմ ուզում ինչ-որ բաների մասին խոսել, որոնք վաղը հանկարծ չլինեն: Այստեղ ուզում եմ դարձնել մի վայր, որ մարդիկ գան ամեն օր՝ աշխատանքի, ժամանցի, սպորտով զբաղվելու: Ուզում եմ կոմպլեքս խնդիրներ լուծել եւ մարդկանցով աշխուժացնել Համալիրի կյանքը, հենց մարդիկ լինեն, արդեն կարելի է մտածել այլ բիզնեսների մասին, որոնք կարող են եկամտաբեր լինել:
- Մտավախություն չունե՞ք, որ ձեր առաջարկած այս ծրագրերը կարող են հանրության կողմից սուր քննադատության արժանանալ (նմանատիպ օրինակներ ունեցել ենք):
- Ցանկացած գործ, երբ անում ես`մի մարդու համար լավ է, մյուսի համար կարող է վատ լինել: Եթե դու վստահ ես, որ արածդ լավ բան է եւ դա օգուտ է բերում պետությանն ու ազգին, ապա կարծում եմ՝ պետք է այդ քայլին գնալ: Հիմա շատ մարդիկ դժգոհում են, որ իրենց տղաներին բանակ են տանում, բայց եթե բանակ են տանում, դա մեր ազգի խնդիրն է, մենք պետք է հպարտ լինենք, որ մեր երեխան ծառայում է Հայոց բանակում ու մեր սահմանն է պահում: Եթե մենք ուզում ենք, որ այս շենքը իսկապես ապրի եւ օգուտ բերի եւ պետությունը փող չծախսի նրա վրա, որովհետեւ աբսուրդ է այսպիսի մեծ հնարավորություններ ունենալ եւ պետության հաշվին այս կառույցը պահել, պետք է որոշակի քայլեր նախաձեռնել եւ այդ հարցը լուծել: Իհարկե՝ կլինեն դժգոհողներ, վատաբանողներ: Շատերն ասում էին՝ Կարեն Ղազարյանը իշխանության մարդն էր, դրա համար էլ ինքը դարձավ տնօրեն, վստահ եմ՝ այդ 24 հոգուց յուրաքանչյուրը, որն էլ դառնար տնօրեն, նույն բանն էին ասելու: Կան մարդիկ, որոնք միշտ նման բաներով են զբաղվում, իսկ կան մարդիկ, ովքեր գործ են անում:
- Նախքան մրցույթի արդյունքերի հայտնի դառնալը Համալիրի տնօրենի պաշտոնում ընտրվողի մասին մի այսպիսի կարծիք էլ շրջանառվեց, որ նա պետք է չունենա սեփական բիզնեսներ, այլ ծրագրեր, այլ զբաղվածություն: Ձեր դեպքում կարծես թե պատկերը բոլորովին այլ է՝ թե՛ «Շարմ հոլդինգ»-ի հետ կապված, թե՛ տարբեր ծրագրերում մասնակցության, եւ առհասարակ ձեր զբաղվածության: Ինչպե՞ս եք համատեղելու:
- Ես արդեն մի անգամ հայտարարել եմ՝ հաշվի առնելով, որ մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնը պետական պաշտոն է, սա ՊՈԱԿ է, ուստի, տնօրենն էլ պետական ծառայող է: Այդ իսկ պատճառով ես հրաժարվել եմ «Շարմ հոլդինգ»-ի տնօրինությունից եւ իմ բաժնետոմսերը հանձնել հավատարմագրային կառավարման: Այսինքն, այս պահին ես Շարմի հետ կապված անելիք չունեմ, չնայած, շատ ցավում եմ եւ ուզում եմ, որ ամեն ինչ լավ լինի «Շարմ հոլդինգ»-ում, որովհետեւ դա մեր ստեղծած «երեխան» է: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե Համալիրի տնօրենը պետք է լինի այնպիսի մարդ, որը բիզնես չունի, կամ ոչինչ չի արել, ես համաձայն չեմ, որովհետեւ, եթե նման մի տնօրեն գա որեւիցե մի հիմնարկում աշխատելու՝ ոչինչ չի ստացվի: Մարդ պետք է սիրի աշխատել, պետք է կյանքում ինչ-որ բան ստեղծած լինի, պետք է փորձ ունենա, որ կարողանա հիմնարկ ղեկավարել: Եթե մարդն իր կյանքում ոչինչ չի արել եւ գալիս է ինչ-որ հիմնարկ ղեկավարելու, ապա նա պարզապես չի ունենալու այն փորձն ու հմտությունները, որոնցով կկարողանա ծրագրեր իրականացնել: Ուրիշ բան, որ մարդ պետք է լինի պարկեշտ, ազնիվ ու աշխատասեր եւ իր գործով ապացուցի, որ արժանի է կամ կարող է անել: Կարծում եմ՝ չի կարելի միշտ մարդկանց մեջ վատը տեսնել: Ստուգելու հազարավոր մեխանիզմներ կան, աուդիտներ եւ այլն, եւ ցանակացած հիմնարկի ղեկավարի կարելի է ժամանակ առ ժամանակ ստուգել, հասկանալ, թե ինչպես է նա աշխատում:
- ՄՀՀ-ում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու մտադրություն ունե՞ք:
- Դեռ ոչ: Դեռեւս այդպիսի մտադրություն էլ չկա: Նախ՝ թիմը շատ լավն է, հատկապես մասնագիտական աշխատողները՝ ձայնի, լույսի, բեմի աշխատողները բավականին հմտություններ ունեն եւ կարծում եմ՝ կշարունակեն աշխատել: Իհարկե՝ կլինեն հստակ դրված խաղի կանոններ, որին համարժեք պետք է բոլորը աշխատեն եւ եթե ինչ-որ բան այնպես չեղավ, արդեն կսկսենք քննարկել դրանք: Ես այն մարդկանցից չեմ, որ հենց եկավ հիմնարկ ղեկավարելու, հանում, բերում է իր մարդկանց: Նման բան չկա, բոլորն էլ մեր մարդիկ են, եթե լավ մարդ է, ճիշտ մարդ է ու իր աշխատանքը նորմալ է կատարում՝ թող աշխատի, ես նման խնդիր չեմ տեսնում: Կան մարդիկ, որոնց վաղուց գիտեմ, այստեղ կան մարդիկ, որոնք աշխատում են Համալիրի բացման օրվանից, այդ մարդկանց առաջ միայն կարելի է խոնարհվել, երկար տարիների ընթացքում ցուրտ ու մութից սկսած մինչեւ ամենադժվար տնտեսական պայմանները նրանք այստեղ են եղել եւ կարողացել են շենքը պահել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա
Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև
Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Ուժգին քամին 4 մարզում պոկել է տանիքների թիթեղներ, վնասել պարիսպ, գազատար խողովակ, լարեր, մեքենաներ, սյուներ
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը
Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու համար
2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացվել նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը
Մարտինեսը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան
Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ «Չայնիի ոլորաններ»-ում երթևեկությունը վերականգնվել է
Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը
Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան
Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով
Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա
«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում
Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ
Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ
Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում
Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ
Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ
Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ
ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել
Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը
Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ
Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով
GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT