Երևան
12 °C
Աշխարհի 2019 թվականի ամենահարուստ մարդը՝ «Ամազոն» ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսն է: Նրա կարողությունը գնահատվում է 139.9 մլրդ դոլար: «Հայկական ժամանակ» օրաթերթն ուսումնասիրել է ամերիկյան ֆինանսատնտեսական «Ֆորբս» ամսագրի 2019 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը:
Բեզոսին հաջորդում է «Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: Նրա կարողությունը գնահատվում է 98 մլրդ դոլար: Աշխարհի երրորդ ամենահարուստ մարդը համարվում է «Բերքշիր Հեթուեյ» ընկերության նախագահ Ուորեն Բաֆեթը, ում կարողությունը գնահատվում է 83.3 մլրդ դոլար:
Աշխարհի չորրորդ ամենահարուստ մարդը ֆրանսիացի գործարար Բեռնար Առնոն է: Նա «Լուի Վիտոն» ընկերության նախագահն է: Նրա կարողությունը գնահատվում է 82.8 մլրդ դոլար:
Աշխարհի հինգերորդ ամենահարուստ մարդը «Զառա» ընկերության հիմնադիր Ամանսիո Օրտեգան: Նրա կարողությունը գնահատվում է 68.6 մլրդ դոլար:
Օրտեգային հաջորդում է «Oracle»-ի հիմնադիր Լարի Էլիսոնը: Նրա կարողությունը գնահատվում է 63.4 մլրդ դոլար:
Յոթերորդ ամենահարուստ մարդը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է: Նրա կարողությունը գնահատվում է շուրջ 62.3 մլրդ դոլար:
Ութերորդ հորիզոնականում մեքսիկացի Կառլոս Սլիմն է: Նրան է պատկանում «Telefonos de Mexico» հեռահաղորդակցական ընկերությունը: Սլիմի կարողությունը գնահատվում է 60.5 մլրդ դոլար:
Իններորդ հորիզոնականում «Bloomberg» համաշխարհային ֆինանսական եւ մեդիա ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Միքայել Բլումբերգն է: Նրա կարողությունը գնահատվում է 56.3 մլրդ դոլար:
Տասներորդ եւ տասնմեկերորդ ամենահարուստ մարդիկ «Google» ընկերության հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինն են: Նրանց կարողությունները համապատասխանաբար գնահատվում են՝ 52.9 մլրդ դոլար եւ 51.8 մլրդ դոլար:
12-րդ եւ 13-րդ տեղն իրար հետ կիսում են Չարլզ եւ Դեյվիդ Կոհ եղբայրները: Նրանք «Koch Industries»-ի սեփականատերերն են: Նրանցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է 51.3 մլրդ դոլար:
14-րդ հորիզոնականում է գտնվում աշխարհի ամենահարուստ կինը՝ «L`Oreal» ընկերության ժառանգորդ Ֆրանսուազ Բետանկուր-Մայրեսը: Նրա կարողությունը գնահատվում է շուրջ 50.8 մլրդ դոլար:
15-րդ ամենահարուստ մարդը հնդիկ բիզնեսմեն Մուկեշ Ամբանին է՝ «Reliance Industries Limited» ընկերության նախագահը: Նրա կարողությունը գնահատվում է 48. մլրդ դոլար:
16-րդ, 17-րդ եւ 18-րդ տեղերում մանրածախ առեւտրի ձեռնարկությունների աշխարհում խոշորագույն ցանցի՝ «Ուոլմարտ»-ի սեփականատերեր Ուոլթոններն են: Նրանցից՝ Ջիմ Ուոլթոնի կարողությունը գնահատվում է 45.5 մլրդ դոլար, Ռոբսոն Ուոլթոնի կարողությունը գնահատվում է 45.2 մլրդ դոլար, իսկ Ալիս Ուոլթոնի կարողությունը գնահատվում է 45.3 մլրդ դոլար:
19-րդ հորիզոնականում է «Մայքրոսոֆթ» ընկերության գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը: Նրա կարողությունը գնահատվում է 43.2 մլրդ դոլար:
20-րդ ամենահարուստ մարդն աշխարհում չինացի ձեռնարկատեր Մա Հուատենն է: Նա «Tencent» համացանցային ընկերության հիմնադիրն է: Նրա կարողությունը գնահատվում է 40.4 մլրդ դոլար:
Ֆորբսի 2019 թվականի միլիարդատերերի ցուցակում ներառված են նաեւ 4 հայազգի միլիարդատերեր:
«Տաշիր» ընկերության հիմնադիր եւ նախագահ Սամվել Կարապետյանը գտնվում է ցուցակի 591-րդ հորիզոնականում: Նրա կարողությունը գնահատվում է 3.8 մլրդ դոլար:
Ռուսաստանի «Մագնիտ» մանրածախ առեւտրի խոշոր ցանցի ընկերության հիմնադիր Սերգեյ Գալիցկին ցուցակի 661-րդ տեղում է գտնվում: Նրա կարողությունը գնահատվում է 3.4 մլրդ դոլար:
1516-րդ ամենահարուստ մարդը արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է: Նրա կարողությունը գնահատվում է 1.5 մլրդ դոլար: 2001-րդ տեղում հայազգի կին միլիարդատեր՝ Քերոլին Ռաֆաելյանն է: Նա ամերիկյան «Ալեքս եւ Անի» ընկերության հիմնադիրն է: Նրա կարողությունը գնահատվում է 1 մլրդ դոլար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT