Երևան
12 °C
Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար, մեղադրյալ Վահագն Հարությունյանի պաշտպանը, դատախազը եւ քննիչը Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու դեմ բողոքը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկ չհայտնեցին:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում էր Վահագն Հարությունյանին հետախուզում հայտարարելու որոշման դեմ տարված բողոքը:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշել էր, որ թեեւ առկա են մի շարք փաստական հանգամանքներ, որոնք, ըստ էության, հիմք են իրեն ինքնաբացարկ հայտնելու, սակայն ինքը գտնում է, որ կարող է գործը քննել անկողմնակալ: Նման պայմաններում դատարանը դիմել էր կողմերին՝ իր բացակայության պայմաններում ինքնաբացարկի հիմքերի անտեսման հարցը քննարկելու համար:
Այսօր կողմերը քննարկեցին այդ հարցը եւ ընդհանուր համաձայնության եկան դատավորին ինքնաբացարկ չհայտնելու վերաբերյալ:
Դատախազ Պետրոս Պետրոսյանն ու Մարտի 1-ի քննչական խմբի ներկայիս ղեկավար Հրաչ Մուշեղյանն այն դիրքորոշմանն են, որ ինքնաբացարկի հիմքեր չկան, իսկ Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ նշեց, թե ինչն է հանդիսացել իր կողմից ինքնաբացարկի հիմքը անտեսելու մոտիվացիան: Նա ասաց, որ սույն գործով բողոքը դատարան է ներկայացվել 2018 թվականի նոյեմբերի 28-ին եւ մինչ այս պահը բողոքի ըստ էության քննություն չի սկսվել, դատական նիստեր ըստ էության տեղի չեն ունեցել. «Հիմա եթե մենք չանտեսեինք, մենք որեւէ երաշխիք չունեինք, որ եւս 4 ամիս այս գործի քննությունը չի շարունակվի: Այդ իսկ պատճառով մենք դիրքորոշում ենք հայտնում այն մասին, որ անտեսենք դատարանի կողմից մատնանշած հիմքերը եւ սույն գործով գործի քննությունը դուք իրականացնեք»,- հայտարարեց Պողոսյանը:
Այնուհետեւ Պողոսյանը մոտ մեկ ժամ ներկայացրեց իր կողմից բերված բողոքը: Ըստ այդմ՝ ներկայացնելով գործի դատավարական նախապատմությունը՝ Պողոսյանն ասաց, որ 2018թ-ի հոկտեմբերի 30-ին, ժամը 16:00-ին, Վահագն Հարությունյանը որպես վկա հարցաքննության է կանչվել ՀՀ ՀՔԾ վարչության պետի տեղակալ Դավիթ Կոստանդյանի կողմից քննվող քրեական գործով: Ըստ նրա՝ նույն օրը՝ ժամը 17.20-ին Վահագն Հարությունյանի փաստաբանը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել դիմում, որով հայտնել է, որ Վահագն Հարությունյանը սույն թվականի հուլիսի 17-ից առողջական վիճակի հետազոտությունների եւ բուժման նպատակով գտնվում է ՌԴ Մոսկվա քաղաքում, որի պատճառով չի կարող ներկայանալ հարցաքննության, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հայտնել իր գտնվելու կոնկրետ հասցեն: Դիմումին կից վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Վահագն Հարությունյանի վերաբերյալ Մոսկվայի «Կլինիկական հիվանդանոց» բժշկական կենտրոնի կողմից 10.10.2018թ. տրված էպիկրիզի պատճենը, համաձայն որի՝ Վահագն Հարությունյանը պետք է սրտի կորոնոգրաֆիկ հետազոտություն անցի, որպեսզի հստակեցվի ստենտավորման անհրաժեշտությունը կամ բացակայությունը:
Պողոսյանն ասաց, որ հարցաքննության կանչվելու նույն օրը՝ 2018թ-ին հոկտեմբերի 30-ին որոշում է կայացվել Վահագն Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրը քննիչի կողմից որոշում է կայացվել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
Ըստ Պողոսյանի՝ թեեւ հետագայում Վերաքննիչ քրեական դատարանը երկու անգամ վերացրել է Հարությունյանին կալանավորելու որոշումները ՝ նրա նկատմամբ ապօրինի հետախուզումը հայտարարման պահից առ այսօր չի դադարեցվել:
Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումը պաշտպանն ակնհայտ անհիմն եւ չպատճառաբանված որակեց: Նա ասաց, որ ըստ քննիչի կողմից կայացված որոշման պատճառաբանական մասի՝ նախաքննության ընթացքում Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը չի պարզվել։ «Վահագն Հարությունյանը, համաձայն ՀՀ սահմանային էլեկտրոնային համակարգի տվյալների, 2018 թվականի հուլիսի 17-ին մեկնել է ՀՀ տարածքից։ Մեկ անգամ՝ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին, նա ծանուցագրով կանչվել է հարցաքննության, սակայն որդու հայտարարության համաձայն՝ նա մեկնել է ՌԴ։ Այսինքն՝ մեղադրյալ Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը պարզ չէ եւ նա թաքնվում է քննությունից»,- քննիչի որոշումից մեջբերեց Պողոսյանը: Այնինչ, նրա պնդմամբ՝ Վահագն Հարությունյանի գտնվելու տեղը նախաքննական մարմնին քաջ հայտնի էր, քանի որ, ըստ նրա, դեռեւս 2018թ-ի սեպտեմբերի 12-ին Վահագն Հարությունյանի կողմից այդ մասին դիմում էր ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին։ Ըստ այդմ՝ Հարությունյանի փաստաբանը նշել է, որ իր վստահորդը բուժման նպատակով գտնվում է ՌԴ Մոսկվա քաղաքում, որի պատճառով չի կարող ներկայանալ հարցաքննության, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հայտնել իր գտնվելու կոնկրետ հասցեն: Չնայած դրան պաշտպանական կողմը բուժման ժամկետների վերաբերյալ հստակ տեղեկություններ չի նշել՝ առկա չլինելու պատճառով, սակայն նշել է, որ Հայաստանի Հանրապետություն վերադառնալուն պես Վահագն Հարությունյանը պարտավորվում է այդ մասին տեղեկացնել վարույթն իրականացնող մարմնին: «Դեռ ավելին, Վահագն Հարությունյանը չի վարանել եւ հեռախոսազանգով անձամբ վարույթն իրականացնող մարմնին՝ հարցաքննության կանչած քննիչին հայտնել է, որ բուժման նպատակով գտնվում է ՌԴ Մոսկվա քաղաքում, բնակվում համապատասխան հասցեով՝ տրամադրելով իր գտնվելու վայրի կոնկրետ հասցեն եւ հեռախոսահամարը, ինչը չի հերքել նույնիսկ նախաքննական մարմնի ղեկավարը՝ զանգվածային լրատվամիջոցների մոտ հրապարակայնորեն հայտարարելով այդ մասին»,- ասաց Պողոսյանը: Ըստ նրա՝ քննիչը հաստատապես տեղեկացված լինելով, որ Վահագն Հարությունյանը առողջական խնդիրների պատճառով բացակայում է ՀՀ-ից, նրա հստակ գտնվելու վայրը պարզելու համար ունենալով գործուն միջոցներ եւ հնարավորություններ՝ որեւէ միջոց չի ձեռնարկել, այլ Պողոսյանի խոսքով՝ սահմանափակվելով միմիայն սահամանահատումների մասին տեղեկություններով՝ հետախուզում հայտարարելու մասին որոշում է կայացրել։ «Այս մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ քննիչը նույնիսկ մինչ այդ Վ. Հարությունյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ հայտնած փաստաբանին պաշտոնապես չի դիմել, ինչպես նաեւ չի իրականացրել Վահագն Հարությունյանի որդու հարցաքննությունը, որը մինչ այդ հայտնել է մեղադրյալի գտնվելու վայրի մասին տեղեկություններ»,- հավելեց բողոքաբերը: Ըստ նրա՝ վարույթն իրականացնող մարմինը նախքան հետախուզում հայտարարելը պարտավոր էր որեւէ կերպ հերքել Հարությունյանի՝ բուժման մեջ առհասարակ չգտնվելու հանգամանքը, որից հետո միայն հանգեր այն հետեւության, որ նա թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից. «Ինչը չի կատարվել եւ կամայականորեն, առանց բավարար հիմքերի եւ անհրաժեշտության փաստել է, թե Վահագն Հարությունյանը, չվերադառնալով ՀՀ եւ չներկայանալով նախաքննական մարմին, իբր թաքնվում է»,- հավալեց Միհրան Պողոսյանը: Վերջինս նաեւ ասաց, որ Վահագն Հարությունյանի կալանքի միջնորդությունը քննած դատավորը 2018 թվականի նոյեմբերի 2-ի իր որոշման մեջ նշել է, որ առկա չեն հիմքեր՝ հետեւություն անելու, որ Վահագն Հարությունյանը թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից:
Բողոքի հիմքերն ու հիմնավորումները ներկայացնելուց հետո պաշտպանը դատարանին խնդրեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ հայտարարված հետախուզման որոշումը:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց բերված բողոքի դեմ: Նա, անդրադառնալով պաշտպան Պողոսյանի հայտնած դիրքորոշմանը, թե վարույթն իրականացնող մարմինը քայլեր չի ձեռնարկել ստուգելու համար Վահագն Հարությունյանի՝ հիվանդանոցում գտնվելու, առհասարակ հիվանդ լինելու եւ այլ հանգամանքներ, հիշեցրեց, որ Հարությունյանը գտնվելիս չի եղել Հայաստանի Հանրապետության տարածքում:
Ըստ Պետրոս Պետրոսյանի՝ վարույթն իրականացնող մարմինն օբյեկտիվորեն հանգել է այն հետևության, որ Հարությունյանն իսկապես թաքնվել է:
«Շուրջ 5 ամիս քննություն է իրականացվում: Հետախուզվող մեղադրյալը երկու անգամ լրատվամիջոցներով կարծիք է հայտնել իր վերաբերյալ կայացվող որոշումների եւ կատարվող քրեադատավարական ընթացակարգերի վերաբերյալ: Վերջինս երբեւէ ուղիղ հարցերին չի պատասխանել, թե երբ է պատրաստվում վերադառնալ»,- հավելեց Պետրոս Պետրոսյանը: Նրա խոսքով՝ շուրջ 5 ամիս տեղի ունեցած իրադարձությունները վկայում են այն մասին, որ Վահագն Հարությունյանը թաքնվում է, իսկ նրա գտնվելու վայրը պարզ չէ: «Շուրջ 5 ամիս է՝ նրան հայտնաբերելն ուղղակի անհնար է դարձել»,- նշեց Պետրոս Պետրոսյանը:
Անդրադառնալով պաշտպանի նշած հանգամանքին, որ առաջին ատյանի դատարանը Հարությունյանի կալանավորման միջնորդության որոշման մեջ նշել է, թե «առկա չեն հիմքեր հետեւության հանգելու, որ Վահագն Հարությունյանը թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից», Պետրոսյանը նշեց, որ այդ դատական ակտի ստուգման ընթացքում Վերաքննիչ քրեական դատարանը ուղիղ արձանագրել է թե՛ թաքնվելու, թե՛ խոչընդոտելու հիմքերը: Այսպիսով՝ Պետրոսյանը բողոքը անհիմն համարեց եւ խնդրեց դատարանին մերժել:
Գործով քննիչ, Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանն էլ ասաց, որ Վահագն Հարությունյանի հեռախոսահամարը, հասցեն, գտնվելու վայրի մասին տեղեկությունները նախաքննական մարմինը փոխանցել է հետաքննության մարմնին: «Փաստն այն է, որ չեն գտել...: Ցավոք բաց նիստ է, թե չէ ավելի պարզ կխոսեի հարգելի դատարան»,- ասաց Մուշեղյանը, ապա դիտարկեց, որ հետախուզմամբ զբաղվող մարմինները չեն կարողանում գտնել Վահագն Հարությունյանին, բայց նրան երբ պետք է, երբ խոսելու կարիք է զգում, մամուլի հետ կարողանում է կապվել:
Սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 11-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT