Արմեն Գեւորգյանը չի կարողանում աշխատավարձ ստանալ. քննիչը արգելանք է դրել ամբողջ գույքի և բանկային հաշիվների վրա

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի աբողջ գույքի վրա արգելանք դնելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը։

Բողոքի քննությանը մասնակցում էր նաեւ Արմեն Գեւորգյանը:

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի կողմից դեռեւս 2018 թվականի օգոստոսի 21-ին Արմեն Գեւորգյանի ամբողջ գույքի վրա արգելանք դնելու որոշում էր կայացվել, որը մինչ այս պահը չի վերացվել: Քննիչի այս որոշումը պաշտանական կողմը բողոքարկել է հսկող դատախազին, վերջինս այն մերժել է՝ անհիմն լինելու պատճառով: Այժմ դատարանում պաշտպանական կողմը վիճարկում է թե՛ քննիչի եւ թե՛ դատախազի կողմից կայացրած որոշումները:

Նիստը, սակայն, այսօր հետաձգվեց, քանի որ մեղադրող դատախազները եւ քննիչը չէին ներկայացել նիստին:

Մեր զրույցում Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պարզաբանեց, որ արգելանքը դրվել է իր պաշտպանյալին պատկանող շարժական եւ անշարժ գույքի, ինչպես նաեւ բանկային հաշիվների եւ աշխատավարձի վրա՝ արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքի շրջանակներում: Պաշտպանը, սակայն, քննիչի որոշումը իրավաչափ չի համարում, ավելին՝ նշում է, որ այդ որոշումը կայացվել է անորոշ ձեւակերպումներով, մասնավորապես, ըստ նրա՝ քննիչը ընդամենը վկայակոչել է «Քրեական դատավարության» օրենսգրքի այն հոդվածը, որը սահմանում է գույքի վրա կալանք դնելու բոլոր հիմքերը՝ չմասնավորեցնելով, թե տվյալ դեպքում կոնկրետ ո՞ր հիմքով կամ հիմքերով է Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դրվում, այն դեպքում, երբ Ալեքսանյանի խոսքով՝ չորոշակիացված որոշումը նաեւ պաշտպանական կողմի համար է դժվարությյուն ստեղծում՝ այն վիճարկելու տեսանկյունից:

«Այդ մեղադրանքի շրջանակներում Արմեն Գեւորգյանի գույքի վրա արգելանք կարող էր դրվել ընդամենը դատական ծախսերը ապահովելու հիմքով, մասնավորապես ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածը սահմանում է, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ պետք է նշվի կալանքի ենթակա գույքը, ինչպես նաեւ գույքի այն արժեքը, որի վրա բավական է կալանք դնել` քաղաքացիական հայցը եւ դատական ծախսերն ապահովելու համար: Այնինչ, քննիչի որոշման մեջ նշված չէ կոնկրետ գույքը, գույքի այն չափը, որը վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ բավական է արգելանք դնելու եւ այդ նպատակը իրացանելու տեսանկյունից»,- ասաց Ալեքսանյանը: Նրա խոսքով՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 58-րդ հոդվածն էլ սահմանում է, որ անձի գույքի վրա կարող է արգելանք դրվել 50 տոկոսից ոչ ավելի, այնինչ, ըստ պաշտպանի, քննիչը ամբողջ գույքի վրա է արգելանք դրել:

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Գեւորգյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։

Գեւորգյանի, Քոչարյանի, Օհանյանի եւ Խաչատուրովի վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: Արմեն Գեւորգյնաը չցանկացավ պատասխանել մեր հարցերին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8689 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին