Երևան
12 °C
Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, ժամը 02:30-ին այրվել է ՀՀ կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Համբարձումյանը շուրջ 1 ամիս է՝ ինչ նշանակվել է ավտոկայանի տնօրեն: Մեր զրույցում նա ասաց, որ թշնամիներ չունի եւ ոստիկանությունն էլ քննում է գործը, պարզելու համար՝ այրե՞լ են, թե ինչ-որ խնդրի պատճառով ինքն իրեն այրվել է ավտոմեքենան: Համբարձումյանը միայն նշեց, որ իր աշխատանքի ընթացքում ավտոկայանում օրինականություն է փորձել պահպանել:
«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը կարծում է, որ մեքենան իրականում այրել են: Իսկ ոստիկանությունից ՀԺ-ին հայտնեցին, որ նյութեր են նախապատրաստվում եւ դեռ հստակ չէ՝ մեքենան այրել են, թե այրվել է:
ՀԺ-ն այցելեց Կենտրոնական ավտոկայան ու պարզվեց, որ ոստիկանությունը ներսում հսկողություն է իրականացնում: Ըստ ներկաների՝ րոպեներ առաջ այնտեղից գնացել էր Նորագյուղցի Բոգոն (Ռուբեն Կոստանյան): Նա ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի մտերիմներից է եւ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) խնամին:
Պարզվում է, որ Կոստանյանը տարիներ շարունակ պետական շինություն հանդիսացող Կենտրոնական ավտոկայանի ներսում՝ 2-րդ հարկում, «սեփական» սենյակ եւ հյուրանոց է ստեղծել ապօրինի:


Ոստիկաններն ավտոկայան էին այցելել հենց Կոստանյանին այնտեղից հեռացնելու համար: Բայց սա էլ դեռ ամենը չէ, պարզվում է՝ Կոստանյանը ոչ միայն տարիներ շարունակ «սեփականաշնորհել» էր ավտոկայանը, այլեւ վարորդներին ճնշել է եւ ամեն օր նրանցից գումարներ է վերցրել: Ըստ նույն տեղեկությունների՝ այդ գումարները օրական հասնում էին մինչև 2-3 հազար դոլար եւ յուրաքանչյուր վարորդի վրա «պլան» էր դրված. «Եթե ուզում ես աշխատել, պիտի Բոգոյին մուծվես» կարգախոսով:
Թե, որքանով նոր տնօրենի մեքենայի այրվելը կապ ունի Կոստանյանին «իր սենյակից» հանելու եւ Կոստանյանի իրականացրած անօրինական բիզնեսը վերացնելու հետ՝ քննությունը ցույց կտա:
ՀԺ-ն զրուցեց նաեւ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի ներքին վերահսկողության եւ ուղեւորափոխադրումների բաժնի պետ Արտաշես Ջիլավյանի հետ:
- Պարոն Ջիլավյան, ի՞նչ խնդիր է առաջացել Կենտրոնական ավտոկայանում: Խոսակցություններ կան, որ Նորագյուղցի Բոգոն անօրինական կերպով տարիներ շարունակ հանգրվանել էր ավտոկայանում եւ մինչեւ այսօր դեռ դուրս չէր գալիս:
- Այո, ճիշտ է: Նորագյուղցի Բոգոն իմ տեղեկություններով՝ արդեն 18 տարի է՝ գտնվում է այստեղ եւ ծավալում է ապօրինի գործունեություն: Այսինքն, որեւիցե պաշտոն, որեւիցե կապ ավտոկայանի հետ չունի, բացի այն, որ իր անվան հետ կապվում են որոշ գծեր: Ավտոկայանի շենքում՝ պետական շենքում, աշխատասենյակ է սարքել՝ ապօրինի, կողքը հյուրանոց է, որը նույնպես ապօրինի է: Երբեք, որեւիցե պայմանագիր չի ունեցել:
- Ճի՞շտ է, որ նա վարորդներին ճնշում է: Նմանատիպ բողոքներ ստացե՞լ եք:
- Նմանատիպ բողոքներ ես տարբեր տեղերից լսում եմ՝ չեմ կարող կոնկրետ ասել: Վարորդները չեն խոսում, կարծում եմ՝ վախի մթնոլորտը դեռ կա:
- Ի՞նչ է կատարվել այսօր ավտոկայանի ներսում:
- Հիմա ՓԲԸ-ի տնօրենը դիմել է ոստիկանությանը, որպեսզի փաստացի ապօրինի գտնվող մարդկանց եւ սենյակները ազատեն, քանի որ սա ՓԲԸ-ի գույքն է: Մենք հիմա եկել ենք այստեղ, ոստիկանությունը պահպանում է հասարակական կարգը, իսկ նրանք եկել էին՝ հիմա այստեղ են, չեն գնացել են: Ոստիկանությունը հասարակական կարգը պահպանում է, որպեսզի նրանք ինչ գույք ունեն սենյակում՝ դուրս հանեն:
- Ճի՞շտ է, որ վարորդներից ամեն օր գումարներ են վերցնում, որպեսզի թույլատրեն աշխատել:
- Ես նման տեղեկություն 100 տոկոսով չեմ կարող ասել: Ինչ-որ խոսակցություններ լսել եմ, բայց փաստ չունեմ:
Ի դեպ, նշենք, որ փետրվարի 20-ին Կենտրոնական ավտոկայանում դարձյալ միջադեպ էր տեղի ունեցել, որին նույնպես՝ ըստ շրջանառվող լուրերի մասնակցություն է ունեցել Կոստանյանը:
Հիշեցնենք, որ դեռեւս 2018 թվականի սեպտեմբերին Երեւան-Արմավիր երթուղու կանոնավոր ուղեւորափոխադրման թույլտվություն ունեցող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ընկերության կանոնավոր աշխատանքը խաթարված է եւ իրենց աշխատանքներին խանգարում է Կիլիկիայի ավտոկայանից Բոգո անունով մեկը: Խաչատրյանի խոսքով՝ Բոգոն ավտոկայանի կողքը ավտոկայան է ստեղծել իր համար ու անօրինական 35-37 մեքենա է աշխատեցնում, իսկ իր ընկերության վարորդները չեն կարողանում աշխատել:
Վարորդներից մեկը մեր զրույցում պատմեց, որ Նորագյուղցի Բոգոն կանոնավոր ուղեւորահոսքի վրա ազդում է՝ այդ վարորդներին ճնշելով, իսկ կողքից աշխատող մեքենաները նրան գումար են վճարում եւ կանոնավոր ուղեւորափոխադրողներից ուղեւոր են «փախցնում», այն դեպքում, երբ կանոնավոր ուղեւորափոխադրողները օրենքով սահմանված կարգով հարկ են վճարում, իսկ նրանք՝ ոչ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT