Երևան
12 °C
Հանրապետական կուսակցությունում հապաղում են քննարկել մանդատների համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով ցուցակ ներկայացնելու եւ կառավարությունում ու Ազգային ժողովում պաշտոնյաների փոփոխության հարցը:
Իշխանություններին այդ հարցում մի փոքր «օգնեց» ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Սահմանադրական դատարան Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացրած դիմումը, որն այդ գործընթացը հետաձգեց երկու շաբաթով:
Բայց այս ընթացքում ՀՀԿ-ի պատգամավորական եւ նախարարական թեկնածուների «շաքարը» հուզմունքից բարձրանում-իջնում է: Համենայնդեպս, այդպես են կատակում ՀՀԿ-ականներն իրենք: Ճիշտ է, մոտավորապես հայտնի է, թե ովքեր են մանդատ ստանալու, բայց որոշների դեպքում դա մազից է կախված: ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին հնգյակը մանդատ չի ստանա, քանի որ այլ պաշտոններ է ստանալու: Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Ամիրյանն ամենայն հավանականությամբ վերանշանակվելու են նախարարական իրենց պաշտոններում: Տարոն Մարգարյանը քաղաքապետ դառնալու հույսով նորից մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին, իսկ Արա Բաբլոյանի դեպքում տեղեկություններ են շրջանառվում, թե նորից նախարար կամ դեսպան կնշանակվի:
Կարծիք կա, որ ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Աշոտյանը կնշանակվի Ազգային ժողովի նախագահ, քանի որ ուժեղացված լիազորություններով միակ ներկայացուցչական մարմնի ղեկավարի պաշտոնում ցանկանում են նշանակել լեզուների տիրապետող եւ արտաքին հարաբերություններում փորձ ունեցող մեկին: Այս դեպքում շրջանառվում է նաեւ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը: Մամուլում գրվել է նաեւ Կարեն Կարապետյանի անունը (Տաշիր), սակայն վերջինիս հայտնվելը սույն պոստում քիչ հավանական է համարվում, քանի որ նա լիարժեք վերահսկելի չէ Սերժ Սարգսյանի համար: ԱԺ փոխնախագահի պաշտոնին հավակնողները նույնպես սրտատրոփ սպասում են, թե այդ տեղը ունենալու բախտ կվիճակվի՞ իրենց: Նույնը վերաբերում է նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների եւ փոխնախագահների պաշտոններին: Հատկապես նախագահների մի մասը՝ Արտակ Զաքարյանը, Արտակ Դավթյանը, Արա Բաբլոյանը, Հովհաննես Սահակյանը դուրս են գալիս ԱԺ-ից եւ գործադիրում պաշտոն են զբաղեցնելու, իսկ նրանց փոխարեն հավակնորդների մեծ խումբ կա: Արդեն հրապարակել ենք, որ կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահի պաշտոնը կզբաղեցնի Մարգարիտ Եսայանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը Սամվել Ֆարմանյանն է ցանկանում ստանալ: Նույն ոճով պետաիրավականի նկատմամբ հավակնություններ ունեն Միհրան Պողոսյանը, Գեւորգ Կոստանյանն ու Հրայր Թովմասյանը, թեեւ առաջինի դեպքում դա քիչ հավանական է համարվում:
Ամեն դեպքում, ՀՀԿ-ն այս խորհրդարանում թեեւ նորից մեծամասնություն է կազմում, բայց ավելի քիչ՝ 55 մանդատ է ստանալու: Այնպես որ նրանց մի մասը կարող են ոչ թե շարքային պատգամավոր լինել, այլեւ ԱԺ նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովի նախագահներ ու փոխնախագահներ, ինչի համար այդ կուսակցությունում կենաց ու մահու պայքար է սկսվել: Նրանք առանձին-առանձին փորձում են հանդիպել Սերժ Սարգսյանին եւ նրանից նման պաշտոն խնդրել: ՀՀԿ-ում մեկ այլ մրցակցության թեմա է նաեւ միջազգային կառույցներում պատվիրակության անդամի ու հատկապես ղեկավարի պոստերը: Այդ առումով պատգամավորների համար գայթակղիչ է հատկապես ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը, որտեղ բոլորը ձգտում են, քանի որ տարին առնվազն չորս անգամ առնվազն 4-5 օրով պետության հաշվին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում լինելու հնարավորություն են ունենում: Այս պատվիրակությունն ամենայն հավանականությամբ կպահպանի իր հին կազմը` բացառությամբ ՀԱԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանի եւ Մհեր Շահգելդյանի, քանի որ այդ ուժերն այս ընտրություններին ԱԺ չեն անցել: Բայց պատվիրակության ղեկավարի համար, ասում են, պայքարում են Սամվել Ֆարմանյանն ու Հերմինե Նաղդալյանը, եթե վերջինս մնա ԱԺ-ում:
Մանդատ կստանան ու պատգամավոր կդառնան նաեւ 13 ընտրատարածքներում առավելագույն ձայներ ստացած երկու կամ երեք թեկնածուներ: Բայց ՀՀԿ-ից հերքում են, թե վերը նշված թեկնածությունների դեպքում հաստատված որոշումներ կան: ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը մեզ հետ զրույցում պնդում էր, որ կուսակցությունում դեռ նման քննարկումներ չեն եղել, քանի որ ՍԴ-ն պետք է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը քննարկի ու որոշում կայացնի: Իհարկե, կուսակցության ԳՄ-ն կամ ավելի շուտ Սերժ Սարգսյանը կարող են այդ հարցին ավելի վաղ անդրադառնալ, բայց քանի որ ՍԴ-ն երկու շաբաթ հավելյալ ժամանակ է տալիս, այդ պահը հնարավորինս ձգձգում են՝ սթրեսի ու ահուսարսափի մեջ պահելով ցուցակի անդամներին: Հատկապես որ տարիներ շարունակ տեղեկություններ են շրջանառվել, թե այդ թեկնածուները նախընտրական ցուցակում ընդգրկվելուց առաջ մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացնում կուսակցություն: Շատերը երաշխիք չունեն, որ այդ դիմումներն իրենց անունից ԿԸՀ չեն ներկայացվի: «ՀՀԿ-ի դեպքում դա սուտ է: ՀՀԿ-ում այս ամբողջ տարիներին ես տեղյակ եմ եղել ցուցակներից եւ փաստաթղթերի հավաքման գործընթացից, նման բան չի եղել»,- բարկացավ Սամվել Նիկոյանը:
Նրանից փորձեցինք նաեւ տեղեկանալ` արդյոք նորից խորհրդարան կբերե՞ն գեներալներ Մանվել Գրիգորյանին ու Սեյրան Սարոյանին: Չէ՞ որ նրանք ընդամենը կոճակ են սեղմում, իսկ այս խորհրդարանն ավելի լուրջ լիազորություններով է օժտված: «ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, իսկ ձեր նշած գեներալները մեր արցախյան հաղթանակած պատերազմի խորհրդանիշն են: Ես չգիտեմ, թե ինչպիսին է լրատվամիջոցների վերաբերմունքը նրանց նկատմամբ, բայց յուրաքանչյուր պարկեշտ մարդ պետք է հպարտանա, որ նրանք լինելու են ներկայացուցչական մարմնում»,- ասաց Նիկոյանը:
Իշխանությունները հատկապես Մանվել Գրիգորյանին իրենց մոտ են պահում եւ ԱԺ բերում, որպեսզի նրա միջոցով կարողանան ազդեցություն ունենալ «Երկրապահ կամավորական միության» 40 հազար անդամների վրա: Իսկ ռեյտինգային եւ համամասնական ցուցակում ընդգրկված որոշ օդիոզ դեմքերի ՀՀԿ-ն ԱԺ կբերի՞, թե՞ նրանց կառաջարկի ինքնաբացարկի դիմում ներկայացնել եւ գնալ բիզնեսով զբաղվելու: «Մեր ռեյտինգային եւ համամասնական ցուցակներում նման մարդիկ չկան: Մեր ցուցակներում առաջադրվել են շատ պարկեշտ եւ ժողովրդի կողմից հարգված մարդիկ: Դա են վկայում նրանց բերած ձայները: Նրանց գնահատականը ոչ թե մամուլը, այլ ժողովուրդն է որոշում: Իսկ ժողովուրդը դա իր ձայներով արդեն որոշել է»,- նորից բարկացավ Նիկոյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT