0038 հրամանի կատարման համար բանակային ստորաբաժանումներում օժանդակ հրամաններ են արձակվել. Վահե Գրիգորյան

Նախաքննությամբ ձեռք բերված նյութերը առավել քան բավարար են՝ այդ արարքներում Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Յուրի Խաչատուրովի եւ Սեյրան Օհանյանի մասնակցությունը եւ մեղքը հաստատված համարելու համար:

Այս մասին մեր զրույցում ասաց Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: Սույն գործով կողմերը ծանոթանում են քրեական գործի նյութերին:

Գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը:

- Պարոն Գրիգորյան, նախ տուժող կողմն ինչպե՞ս է գնահատում նախաքննության ընթացքը:

- Նախաքննության ավարտ է հայտարարվել եւ սա իրականում չի նշանակում, որ ամբողջ իմաստով նախաքննությունն ավարտված է, որովհետեւ կողմերի միջնորդությունների հիման վրա չի բացառվում, որ նախաքննությունը վերսկսվի: Այն մասով, որը վերաբերում է կոնկրետ չորս մեղադրյալներին առաջադրված մեղադրանքների հիմնավորմանը՝ (ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի մասով) նախաքննությամբ ձեռք բերված նյութերը առավել քան բավարար են՝ այդ արարքներում նրանց մասնակցությունը եւ մեղքը հաստատված համարելու համար: Բայց ընդհանուր մարտիմեկյան գործի ամբողջական բացահայտման առումով դեռ բազմաթիվ էպիզոդներ, ուղղություններ կան, որոնք պետք է բացահայտվեն, այդ իմաստով քանի դեռ սպանությունների անհատական հանգամանքները չեն բացահայտվել, ամբողջական նախաքննության մասով ես բավարար համարել չեմ կարող:

- Պաշտպանական կողմը պնդում է, թե 0038 հրամանի մեջ չկա այնպիսի բան, որից կարելի է ամաչել եւ այդ հրամանի մեջ որեւէ արտառոց բան չկա: Քանի որ ըստ էության գործի նյութերի մեծ մասին ծանոթացել եք, կարո՞ղ եք ասել՝ իսկապե՞ս այդ պնդումներն իրական են:

- Պաշտպանության կողմի այդ պնդումը ընդամենը պաշտպանության կողմի գնահատականներն են, դրանից ավելի չէի վերաբերվի դրան. նման պնդումներն ինձ համար զարմանալի չեն: Ես կարող եմ պնդել, որ այս հրամանի արձակման թե՛ նպատակի եւ թե՛ դրանով լուծման ենթակա խնդիրը եղել է առանցքային քաղաքական իրավիճակին ուժային միջամտությամբ արձագանքելը: Բանակի ներքաշմամբ ծայրահեղ վտանգավոր եւ երկարաժամետ ազդեցությամբ ծանր հետեւանքով հարված է եղել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին: Ես չգիտեմ՝ սրանից առավել էլ ինչ արտառոց բան պետք է լինի, որ օբյեկտիվ դիտորդի մոտ հրամանի ընդամենը նախաբանին ծանոթանալուց պատկերացնի, թե ինչ աստիճանի տարակուսելի, տարօրինակ ու արտառոց փաստաթուղթ է դա: Այն, ինչ որ ես ասացի, բառացիորեն շարադրված է հենց հրամանի նախաբանում, որի նկարագրական մասը հնչում է բառացիորեն այսպես՝ «Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց եւ թափանցիկ ճանաչելուց հետո, որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում եւ հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը»: Ու այս պարբերությունից հետո հրամանի հաջորդ պարբերությամբ նկարագրվում է, թե ինչու պետք է Զինված ուժերը, հանդիսանալով պետության անվտանգության երաշխավորը, թույլ չտան բառացի եմ կրկնում՝ «մի խումբ անձանց վտանգելու երկրի բնականոն զարգացումը»: Սրանք բացարձակապես քաղաքական գնահատականներ են եւ այս քաղաքական գնահատականների հիման վրա արձակված հրաման է սա:

-  Պարոն Գրիգորյան, այսինքն՝ այդ հրամանով հաստատվո՞ւմ է բանակի ներգրավումը ներքաղաքական զարգացումներին:

- Ուղղակիորեն եւ ոչ միայն այս հրամանով:

- Պաշտպանական կողմի պնդմամբ՝ բանակը ներքաղաքական զարգացումներին չի ներգրավվել, ավելին՝ պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարել է, որ 0038 հրամանից չի բխում, որ բանակը մասնակցել է մարտիմեկյան դեպքերին, այլ՝ այդ հրամանի միջոցով պետք է կանխեին բանակը քաղաքականության մեջ ներքաշելու փորձերը: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- 0038 հրամանը չի սահմանափակվում միայն շրջանառության մեջ գտնվող տեքստով, այս հրամանի պահանջները կատարելու համար առանձին բանակային ստորաբաժանումներում օժանդակ հրամաններ են արձակվել, որպեսզի տեխնիկապես ապահովեն 0038 հրամանի կատարումը: Այսինքն՝ բանակի ներգրավվումը ոչ միայն առանձին այս հրամանի հիմքով է, այլ բազմաթիվ այլ հրամաններով, որոնցով բանակը նախապատրաստվել է այդ գործողություններին մասնակցության: Ոչ ոք չի ասում, որ փետրվարի 23-ի դրությամբ արձակված հրամանով նախապատրաստվել է, թե ինչ պետք է աներ բանակը Մարտի 1-ին, փետրվարի 23-ին արձակված հրամանով բանակը նախապատրաստվել է ցանկացած պահին ներքաղաքական իրավիճակին միջամտելու համար, երբ է կայացվել որոշումը, դա արդեն հետագայի խնդիր է եղել եւ ինքնին բանակային ստորաբաժանումների ներգրավումը միայն հրամանով չի, որ տեղի է ունեցել, նաեւ փաստացի գործողություններ էլ են կատարել: Առհասարակ, ես նկատում եմ, որ պաշտպանության կողմը առանձին դիտարկում է այս հրամանը որպես մեղադրանքի միակ հիմք եւ դրա դեմ հակափաստարկներ է բերում. իրականությունն այլ է, իրականությունը հետեւյալն է, որ բանակի ներքաղաքական իրավիճակին նեգրավվածությունը մի պնդում է, որ կատարված է բանակի փաստացի ներգրավման հիմքով, այսինքն՝ այն ապացույցների հիման վրա, որոնք ցույց են տալիս, որ բանակային ստորաբաժանումները ուղղակիորեն ներգրավվել են ներքաղաքական գործընթացներին, մասնավորապես Մարտի 1-ի օրվա երկրորդ կեսին՝ քաղաքական բողոքի ցույցը ճնշելու:

Մինչ արտակագ դրություն հայտարարելը նկատի ունե՞ք:

- Մինչ արտակարգ դրություն հայտարարելը, եւ  արտակարգ դրություն հայտարարելուց հետո էլ:

- Պարոն Գրիգորյան, գործում ի վերջո երեւո՞ւմ է, թե Միքայել Հարությունյանն ում հրամանով է արձակել 0038 հրամանը, սա հարցնում եմ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն ասում է, թե տեղյակ չի եղել նման հրամանից:

- Ես ընդամենը կմեջբերեմ հրամանի նախաբանի սկիզբը. «Հայաստանի Հանրապետության Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ» եւ հետագայում շարադրվում է հրամանի նախաբանը եւ հրամանի հիմնական տեքստը, վերջում հրամանի օպերատիվ մասը:

- Ռոբերտ Քոչարյանի դեմ միայն Արշակ Կարապետյանի ցուցմունքնե՞րն են, թե այլ ցուցմունքներ եւս կան, կարո՞ղ եք այդ մասով մանրամասներ ներկայացնել:

- Ես չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել գեներալ Կարապետյանի ցուցմունքների բովանդակության մասին ձեր հարցում նշված փաստական պնդումը, սակայն վստահաբար կարող եմ պնդել՝ առանց մանրամասների հրապարակման, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքում նրա մասնակցության եւ դերակատարության մասին ապացույցները ոչ միայն մեկ այլ վարույթին մասնակից մի շարք այլ անձանց կողմից են տրվել, խոսքը վերաբերում է թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի համարվող ապացույցներին:

- Սեյրան Օհանյանի մեղադրանքի հիմքում իսկապե՞ս այն տեքստն է, որն ինքը ընթերցել է 2008 թվականի մարտի 2-ին, թե՞ այլ ապացույցներ նրա դեմ եւս կան:

- Ոչ միայն այդ տեքստը, նաեւ իր մասնակցությունը այդ գործողություններին:

- Տեղեկություններ են շրջանառվում, որ հնարավոր է՝ Մարտի 1-ի գործը դռնփակ ռեժիմով քննվի, դուք նման հիմքեր տեսնո՞ւմ եք:

- Բացարձակապես նման հիմք չկա ընդհանուր գործի համար, խոսքը չի վերաբերում գործի փոքր, չնչին հատվածին, որ հնարավոր է՝ Ազգային անվտանգության ու պաշտպանության նկատառումներով դռնփակ նիստերով անցկացվի, բայց այդտեղ քննարկվելու են շատ տեխնիկական հարցեր, ըստ էության, առանցքային խնդիրներ չեն դրանք, տեխնիկական խնդիրներ են: Գործով նիստերը պետք է եւ հրապարակային են լինելու, հուսով եմ, այս գործի նյութերը պետք է հասնեն ողջ հայաստանյան հանրությանը, ինչպես եւ հետագա սերունդների իմացությանը: Սա շոկային, բայց անհրաժեշտ, առողջացնող պոտենցիալ ունեցող գործ է. մենք ի վերջո պետք է առերեսվենք իրականության հետ եւ բոլոր առասպելներն ու միֆերը մաքրվեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9486 դիտում

Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները

Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում ՝ 1966-2026թթ․, ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ

Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը

Հայտնի է՝ երբ ԿԸՀ-ն կքննի դատախազի՝ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության դիմումը

Ապարանում բախվել են 4 մարդատար և մեկ կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան

ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում

ՀՀ դեսպանն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել

Արմյաշկաներին «բռնաբարելու» են շպրտեն. Պուտինն ուզում էր Փաշինյանին իշխանությունից գցեր, չկարողացավ. տեսանյութ

Ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել․ ԲՏԱ նախարար

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել

«Բահի կոթով իջանք» Պուտինի մեջքին, ցավերի մեջ է. երեք պարագլուխները պետք է բանտ գնան. Մեհրաբյան. տեսանյութ

Ակունքի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվել

Մարդամեկի սիրտը փաստորեն կանխազգում էր, դրա համար էլ րոպե առաջ ուզում էր փախներ երկրից. Չախոյան

Մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը․ Ֆիդան

2 անգամ գերծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի արտահայտությունը

ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված

Հայաստանը ներգրավվելու է Եվրոպան Կասպյան տարածաշրջանին կապող նախագծերում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև

Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության համար

Կառավարությունն առաջարկում է ներդնել տեսակապի համակարգ դատավարության և քրեակատարողական փուլերում

Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն կկատարվի Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում

Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով

Ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից, ազատել ճանապարհը

Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող 12,4 միլիոն դոլար արժեքով հողատարածք

Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը․ կներդրվի առավել թիրախային ընթացակարգ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը

Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը․ նախագիծ

Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ

Հանրային տրանսպորտում 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հայհոյել

2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան

Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան

Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին

Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան

Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար

Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին

Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին

Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան