Երևան
12 °C
Ինչպես արդեն հայտնել ենք, Հանրայինի եթերում քիչ առաջ Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էր: Զրույցը վերջին օրերին արդիական դարձած ու բավական աղմուկ բարձրացրած թեմաների շուրջ էր:
Աննա Հակոբյանը պարզաբանեց աղմուկն այն մասին, թե ինքը պետության հաշվին այցեր է կատարում, ամուսնու հետ շրջագայում:
Վարչապետի տիկինը խոսեց նաեւ իր ղեկավարած հիմնադրամների միջոցների ու այդ միջոցներով սպասվող աշխատանքի մասին:
«Երբ ինձ հարցրել էին, թե պաշտոնյաներից արդյոք եղել են հիմնադրամին իրենց պարգեւավճարները փոխանցողներ, ես հետո ճշտել եմ, որ միակ մարդը եղել է Ինեսսա Գաբայանը, որին ես անգամ չեմ էլ ճանաչել ու որը փոխանցելուց 1 ամիս անց դադարել է պաշտոնյա լինել, միայն նա է փոխանցել իր պարգեւավճարը, որիշ ոչ մի պաշտոնյա»:
Աննա Հակոբյանը նաեւ նշեց, որ ճշտել է իրենց գործադիր տնօրենից մի քանի տվյալ եւս. հիմնադրամին գումար փոխանցելու համար տեղի ունեցած հանդիպումներին իրենց առաջարկին համաձայնել են 11 հոգի, 3-ն առհասարակ մերժել են, իսկ 15-ը դեռ չեն պատասխանել առաջարկին: Առաջարկ է եղել այն մասին, որ պետք էր ստեղծել դասական երաժիշտների բարեկամական խումբ եւ լինեին որոշակի հատկացումներ, նրանց անունները լինեին ֆիլհարմոնիկի պատին: Վարչապետի տիկնոջ խոսքերով, ինքն ուզում էր դասական երաժշտության մշակույթը բերել եւ դեռ ուզում է:
Նշվեց, որ կան մի շարք հարցեր, որտեղ կարծիքների բախում է տեղի ունենում.
«Տարեկան ունենք 900 միլիոն դրամի պարտավորություն, որ երաժիշտները մեր ունենան աշխատավարձի նորմալ չափ եւ չարտագաղթեն այդ պատճառով: Հիմա, դա մեզ պե՞տք է, թե՞ պետք չէ:
«Լույս» հիմնադրամը, «Նվիրիր կյանք» հիմնադրամը առհասարակ դադարեցրել են իրենց գործունեությունը, ես տեղեկություններ ունեմ, որ նրանց աշխատանքը վերականգնվում է: Հարցական էր մնում, թե ինչ էր լինելու ուսման վճարների փոխհատուցումը, հիվանդ երեխաների բուժման ծախսերն էին մնում, որոնք լուծման պահանջ ունեցող խնդիրներ են:
Ես կարող եմ բառացի փոխանցել իմ եւ ամուսնուս խոսակցությունը, որ մենք ունեցել ենք: Ես ասացի, որ կմնամ թերթում եւ կշարունակեմ իմ աշխատանքը, բայց նա ասսց, որ պետք է լինի հիմնադրամ եւ ես պետք է զբաղվեմ այդ խնդրով»:
Հաղորդավարը հարց հնչեցրեց նաեւ մյուս աղմուկի՝ ծխախոտ արտադրող ընկերությունների հետ հանդիպման մասին:
««Ժպիտների քաղաք»-ից ես ճշտել եմ, որ եղել է հանդիպում 3 ընկերությունների ղեկավարների հետ, մեկը մերժել է, մյուսը դեռ մտածում է, երրորդը սիմվոլիկ գումար է փոխանցել:
Ուզում եմ նշել նաեւ, որ նույնիսկ ամոթ է իմ անունը հարկահավաքության եւ նման բաների հետ կապել, ես ուզում եմ այդ կարծրատիպը փոխել, նաեւ հիմնադրամների՝ որպես զուտ բարեգործներ դիտելու կարծրատիպը: Մենք չենք ուզում անել բարեգործություն՝ զուտ անելու համար:
Ինչ վերաբերվում է քաղցկեղով հիվանդ երեխաների ֆոնդին ու ծխախոտագործների հետ հայտնի հանդիպմանը, մենք շարունակելու ենք արտադրող ընկերությունների հետ հանդիպել անգամ մեկ դրամի, կես դրամի համար:
Ես համարում եմ, որ մինչ այս պահը մենք վատ ենք աշխաատել, որ չունենք գումար օրինակ ֆեյսբուքում բավական հայտնի 9-ամյա աղջնակի պատմության լուծման համար, երեխայի ոսկրածուծի փոխպատվաստման համար, որին 100-200 հազար դոլար է պետք: Ովքեր մինչեւ հիմա որեւէ նվիրատվություն են անում, չեն վախենում, որովհետեւ գիտեն, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել հիմա, իսկ եթե ինչ-որ հետին մտքերով են փոխանցումներ անում, ուրեմն չեն ճանաչում իմ ամուսնուն:
Այդ երեխայի խնդիրը բոլորի՞ս խնդիրն է, թե՞ այդ երեխայի ծնողների խնդիրն է միայն: Կան ծնողներ, որ ավելի ակտիվ են լինում, հավաքում են այդ գումարը այս կամ այն միջոցներով, բայց մենք ինքներս պետք է մտածենք, մենք էլ օգնենք: Հիմա ես չգիտեմ, թե ինչպես վարվել օրինակ այդ երեխայի խնդրի հետ»,-ասաց Ա. Հակոբյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT