Երևան
12 °C
Հոդված 3 մամուլի ակումբում երեկ տեղի ունեցավ Անուշ Տիտանյանի «Բարեգործության անվան ներքո» ֆիլմի դիտում-քննարկումը:
Վավերագրական ֆիլմն անդրադառնում է հայաստանյան սոցիալ-տնտեսական, քաղաքական, բնապահպանական խնդիրների ընկալմանը եւ լուսաբանմանը, մասնավորապես՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի եւ դրա անբաժանելի մասի՝ պղնձամոլիբդենային կոմբինատի փոխառնչություններին։
Ֆիլմում ներկայացվում են սոցիալական իրականության եւ դրա լուսաբանման հակասությունները՝ դիտողին թողնելով սեփական եզրահանգում անելու գործը:
Մեզ հետ զրույցում ֆիլմի հեղինակ Անուշ Տիտանյանն ասաց, որ նախքան այս ֆիլմի նկարահանումը մի քանի այլ ծրագրեր եւս ներկայացրել էր «ACTV» ընկերության «Այլընտրանքային լուսաբանման կարճ դասընթաց» նախագծին:
Նախագծի ղեկավար Դավիթ Ստեփանյանի հետ քննարկելուց հետո համատեղ որոշվել է իրականացնել մտահաղացումը եւ նկարել Ալավերդու խնդիրները պատմող վավերագրական ֆիլմ: Ֆիլմում արծարծվում են թե՛ բնապահպանական, թե՛ առողջապահական, եւ թե սոցիալ-տնտեսական խնդիրներ: Ամբողջ կոնֆլիկտը սոցիալական իրականության եւ ԶԼՄ-ների միջոցով վերջինիս ներկայացման ձեւի ու բովանդակության մասին է:
Մի կողմից ներկայացվում են Ալավերդու մասին մարզային ալիքներից տարբեր ռեպորտաժներ, բարեգործական ծրագրեր, իսկ մյուս կողմից փոքր, բայց ուռճացված նվիրատվություններին հաջորդող այլ կադրեր՝ քաղաքի անբարեկարգ վիճակի, քանդված փողոցների եւ շենքերի, գործարանի ծխի մոտ խաղացող երեխաների եւ մի շարք այլ խնդիրների մասին պատմող կադրեր:
Նախագծի ղեկավար եւ ֆիլմի օպերատոր Դավիթ Ստեփանյանն ասաց, որ տարբեր չափերով ու մոտեցումներով է եղել անդրադարձ սոցիալական խնդիրներին: «Ինչ վերաբերվում է առողջական խնդիրներին, այստեղ հարցը շատ ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Մարդիկ շատ լավ գիտեն, որ պղնձի արտադրության հետ կապված առաջին խնդիրը, որ կարող է առաջանալ' անպտղությունն է, բայց «Վալեքս»-ը ներկայացնում է բոլորովին այլ բան՝ ակնաբուժական խնդիրներ:
Եթե «Վալեքս» ընկերությունը իր հովանավորած մարզային ալիքների միջոցով ներկայացներ իրականությունը, այսինքն, անպտղության խնդիրը, ապա բոլորովին այլ պատկեր կստացվեր, ի վնաս իրենց»,- պարզաբանում է Դավիթ Ստեփանյանը: Ֆիլմի հեղինակների վստահեցմամբ, մարզային ալիքները, որոնք երկար տարիներ ֆինանսավորվում են «Վալեքս» ընկերության կողմից, ներկայացնում են քաղաքում նոր բացված ակնաբուժական կենտրոնը եւ մի քանի այլ բարեգործություններ, որոնք արվում են «Վալեքս»-ի կողմից:
Ըստ Դավիթ Ստեփանյանի' մարզային հեռուստատեսությունը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում, կեղծ դրական ֆոնի ներքո է լուսաբանում ամեն ինչ՝ աչքաթող անելով Ալավերդու եւ հարակից գյուղերի խնդիրները: «2012 թվականից «ACTV» ընկերության միջոցով ինչ անում ենք, հիմնականում հետեւյալ խնդրի շուրջ է՝ որոշակի դիմադրություն ցույց տալ լուսաբանման ոլորտում: Այն' ինչ կատարվում է հիմա Հայաստանում, հետեւանքներն ավելի ցավոտ են լինելու, քան առաջին հայացքից է թվում»,- իր մտահոգությունն է հայտնում Դավիթ Ստեփանյանը:
Անուշ Տիտանյանը նշեց, որ Ալավերդու խնդիրներին առնչվել է, նախ, որպես քաղաքացի, ապա փորձել հանրայնացնել եւ քննարկման դնել: «Հենց Ալավերդիում զգում էի, որ մարդիկ կողմ են գործարանին եւ չէի հասկանում, թե ինչի, երբ սկսեցի այդ ամենի վերաբերյալ մարզային ալիքներով լուրերը նայել, ամեն ինչ միանգամից պարզ դարձավ»,-ասում էր ֆիլմի ռեժիսորը:
Նա պատմում էր, որ տեսնելով անընդհատ խոսվող ինչ-ինչ բարեգործությունների մասին, որոշել է հարցում անցկացնել ալավերդցիների հետ: Հարցման արդյունքները աղջկան զարմացրել են, այն առումով, որ բոլորը կողմ են եղել գործարանի շահագործմանը եւ ոչ ոք չի նշել վերջինիս վտանգավորության եւ հետեւանքների մասին: Հարցվածների մեծ մասը պարզաբանել են, որ գործարանի փակման հետ է կապված մեծ չափի արտագաղթը:
«Խնդիրը ոչ թե մեդիայի բացակայությունն է, այլ ոչ արդյունավետ եւ թյուր ինֆորմացիայի տարածումը»,- ասում էր Անուշը, որի մանկությունն Ալավերդի քաղաքում է անցել: «Մենք չենք այն մարդիկ, որ պետք է ասեն՝ գործարանը բացվի, թե' փակվի, առավելեւս, եթե խոսքը Ալավերդու մասին է, քաղաքն է գործարանի շուրջը կառուցվել եւ ոչ թե հակառակը, ինչ-որ Վանաձորում է կամ մեկ այլ տեղ»,-ասում է Դավիթ Ստեփանյանը:
Ֆիլմում ներկայացված դրվագներից մի քանիսը մարզային թողարկումների անդրադարձն է եկեղեցուն. եկեղեցին մի քանի տարի է' չունի զանգ, «Վալեքս»-ի կողմից զանգի նվիրատվություն է կազմակերպվում, բնակիչների շնորհակալական խոսքեր' բարեգործներին, այնուհետեւ, մարզային ռեպորտաժներին հաջորդող գործարանից արտանետվող ծխի, հիվանդ երեխաների կադրեր:
Ֆիլմի հեղինակը զուգորդել է պղնձի ստացման հետեւանքների, ապա' եկեղեցուն նվիրաբերած պղնձյա զանգի կադրերը: «Վալեքսի տնօրեն Վալերի Մեջլումյանը Ռուսաստանի քաղաքացի է եւ պղնձի մեծ մասը Ռուսաստան է արտահանվում: Եթե մի քիչ ուշադիր նայենք' ֆիլմում մի զորեղ բան կա, այսինքն, այդ պղնձի շարժումը, որ գնում հասնում է Ռուսաստան եւ դրա մի փոքրիկ կտորը հետ է վերադարձվում Հայաստան եւ որպես բարեգործություն զանգի տեսքով տրվում եկեղեցուն»,- մանրամասնում է Դավիթ Ստեփանյանը:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության
ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը
Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում
20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT