Երևան
12 °C
Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությունը հետաձգվել է: Մրցույթում հաղթողի անունը պետք է հայտարարվեր այսօր՝ մարտի 11-ին, սակայն Հանրային ռադիոյի տնօրենին ընտրող մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Երվանդ Երզնկյանը դիմել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին` առաջարկելով մրցույթի մասնակիցների փաստաթղթերի ուսումնասիրման եւ մրցույթում հաղթողի որոշման կայացման ժամկետը երկարացնել եւս 20 աշխատանքային օրով:
Նման որոշման պատճառը թերեւս մրցույթի մասնակիցների մեծ թիվն է (30 անձ): Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Հանրային հեռուստառադիոխորհրդի հանձնաժողովի քարտուղար Լեւոն Գալստյանը: ՀՌՀ քարտուղարի փոխանցմամբ՝ վաղը՝ մարտի 12-ին, ժամը 11:00-ին մրցույթի մասնակիցները հերթով կհրավիրվեն հանձնաժողովի անդամների մոտ, ընդհանուր կզրուցեն, ավելի մանրամասն կծանոթանան յուրաքանչյուրի ներկայացրած ծրագրին, որպեսզի կարողանան ավելի հստակ պատկերացում կազմել:
Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը մարտի 4-ն էր: Հիշեցնենք, որ ռադիոյի տնօրենին ընտրող մրցութային ժամանակվոր հանձնաժողովի նախագահն է կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը: Հանձնաժողովի կազմում են՝ կինոդրամատուրգ Լեւոն Գալստյանը, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, հաղորդավար, դերասան, թարգմանիչ ու ասմունքող Սարգիս Նաջարյանը եւ Հ1-ի ծրագրերի նախկին տնօրեն Մարատ Օրդյանը:
ՀՌՀ խորհուրդը մարտի 5-ի նիստի արդյունքում որոշում է կայացրել նաեւ կատարել լրացում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2010 թվականի սեպտեմբերի 6-ի № 50-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Շիրակի հանրային հեռուստառադիո» եւ «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների թափուր տեղերի մրցույթի անցկացման կարգում՝ սահմանելով հետեւյալը. «Հաշվի առնելով մրցույթի մասնակիցների թիվը՝ մրցույթի մասնակիցների փաստաթղթերի ուսումնասիրման եւ մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշման կայացման ժամկետը Հանձնաժողովի նախագահի որոշմամբ կարող է երկարացվել եւս մինչեւ քսան աշխատանքային օրով»
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT