Երևան
12 °C
Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ պահանջում են համայնքապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը: Սակայն Սարգսյանը հրաժարական տալու մտադրություն չունի: Այդ մասին Սարգսյանը հայտնեց մեր զրույցում:
«Հիմնականում բողոքում են ճանապարհների նորոգման հետ կապված, ճանապարհն էլ մարզային ճանապարհ է՝ մեր ճանապարհը չի: Դրա համար ես պաշտոնական գրությունով դիմել եմ մեր իշխանություններին, մեր հարգարժան Նիկոլ Փաշինյանին էլ եմ դիմել: Այդտեղ հաշվարկն եմ ներկայացրել՝ 1 մլրդ 170 միլիոնից մի քիչ ավելի գումար է անհրաժեշտ դրա համար»,- ասաց Զարթոնքի համայնքապետ Պարույր Սարգսյանը:
Մեր հարցին՝ եթե ճանապարհներից են դժգոհում, ինչո՞ւ չեն ասում՝ ճանապարհը կառուցեք, այլ ասում են՝ հրաժարական տվեք, Սարգսյանը պատասխանեց. «Դա երեւի թե իրենց հարցնեք: Մոտավորապես 15-20 հոգի են դժգոհում»:
Սարգսյանը նշեց, որ 23 տարի է՝ համայնքապետ է: Եղել է ՀՀԿ անդամ, թավշյա հեղափոխության օրերին դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին:
Համայնքապետն ասում է՝ մի շարք աշխատանքներ է իրականացրել այս ընթացքում՝ գազաֆիկացում է անցկացրել գյուղում, ջրի խողովակներ է անցկացրել, լուսավորության խնդիրն է լուծել:
Մեր հարցին՝ համայնքում ստուգումներ իրականացվե՞լ են, Սարգսյանը պատասխանեց. «Մի 10 օր առաջ են վերջացրել, որեւիցե խախտում չեն հայտնաբերել, դեռ մոտավորապես 10 հազար դրամի էլ մնացորդ է մնացել»:
Եթե բողոքի ալիքը մեծ լինի՝ պատրա՞ստ է հրաժարական տալ, Սարգսյանն արձագանքեց. «Ոչ: Մեծ ալիք չի լինի: Այս բողոքողներն այն խումբն են, ովքեր իմ դեմ թեկնածություն են դրել նախկինում, պարտվել են, հիմա էլ ասում են՝ իրավիճակ է փոխվել, հրաժարական տուր: Ես հրաժարական տվողը չեմ»:
Սարգսյանը նշեց, որ համայնքում եկող տարի ընտրություններ են տեղի ունենալու եւ ինքը նորից իր թեկնածությունն առաջադրելու է. «Ժողովուրդն է ստիպելու, որ ես իմ թեկնածությունն էլի դնեմ: Ես չեմ հրաժարվում՝ Հանրապետական եմ եղել, բայց այս պահին անկուսակցական եմ: Իսկ այդ բողոքողները հենց այս պահին բոլորն են ՀՀԿ անդամներ են»:
Մեր հարցին՝ նոր Հայաստանում ու նոր իրավիճակում պատրա՞ստ է աշխատել, Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, այսօրվա կառավարության հետ մենք պիտի շարժվենք: Բոլոր ժամանակներում էլ այդպես է եղել: Իմ թոռներն էլ ցույցերի ժամանակ եղել են Նիկոլ Փաշինյանի կողքին, ու մենք այսօր էլ իրենց հետ պատրաստ ենք աշխատել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT