Ովքեր են հավակնում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնին

Մարտի 11-ից սկսվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թեկնածուների հայտերի ընդունումը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի լիազորությունները դադարեցվել էին մարտի 3-ից: ՀՌՀ խորհրդի նախագահի պաշտոնի հավակնորդների թվում այսօր նոր անուններ են շրջանառվում: Մինչեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից մրցույթի ամփոփումը խորհրդի աշխատանքները կհամակարգի ՀՌՀ խորհրդի ամենատարեց անդամը՝ Նառա Շլեպչյանը:

Մեր տեղեկություններով՝ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի թեկնածուների թվում են Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը, ՀՌՀ նախկին նախագահ Գագիկ Բունիաթյանը, հաղորդավար, սցենարիստ, ռեժիսոր Արթուր Բախտամյանը, բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանը:

Գագիկ Բունիաթյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց, որ պատրաստվում է մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնել: «Այս պահին ծրագրի վրա եմ աշխատում, այն դեռ վերջանական պատրաստ չէ, դեռեւս մշակում եմ, ամեն ինչ ծրագրիցս է կախված»,-ասաց նա: Բունիաթյանից հետաքրքրվեցինք, թե ինչով էր պայմանավորված Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականը, ապա խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու ցանկությունը: Բունիաթյանը հայտնեց, որ ՀՌ հանձնաժողովում իր հետ կապված որեւէ խնդիր չի եղել, նման որոշում ինքն է կայացրել:

«Հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանին ՀՌՀ նախագահի պաշտոնում նշանակելն էլ եմ ես առաջարկել, ու նա միաձայն ընտրվել է: Ես չէի կարող երկրորդ անգամ ընտրվել հանձնաժողովի նախագահ, նոր փոփոխված օրենքով դա այդպես է: Տարին նոր էր սկսվել, ճիշտ գտա, որ հանձնաժողովը նոր նախագահ ունենա՝ նոր եռանդով ու նոր տրամադրությամբ աշխատի»,-ասաց նա: Նշենք, որ Գագիկ Բունիաթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում էր ապրիլ ամսին, սակայն նա հրաժարական տվեց հունվարին:

Բունիաթյանը հայտարարեց, որ լիիրավ կարող է հավակնել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնին. «Ես երկարատեւ փորձ ունեմ այս ոլորտում, երկու անգամ աշխատել եմ Հանրայինում ՝ տարբեր տարիների, եղել եմ կոմերցիոն տնօրենն ու գլխավոր պրոդյուսերը, իսկ 2010-ից 2013-ը եղել եմ Հանրայինի տնօրեն: Ինձ թվում է՝ ես այդտեղ անելիք ունեմ»:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ելնելով մի շարք պատճառներից, հանձնաժողովը հակված չէ մրցույթի մասնակիցների հայտերը ստանալուց հետո միանգամից ներկայացնել դրանք: «Հենց ինչ-որ մեկը հայտ է ներկայացնում, ամբողջ մամուլով սկսում են մրցակիցները նրան վարկաբեկել: Մենք ուզում ենք սպասել, որ բոլոր հայտերը հավաքվեն, բացելուց միանգամից հայտարարենք բոլորի անունները»,-ասաց ՀՌՀ նախագահը:

Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ, Հանրայինի խորհրդի նախագահի պաշտոնի հավակնորդները շա՞տ են, թե՝ ոչ: Վերջինս ասաց, որ շատ են, չբացառեց, որ Հանրային ռադիոյի նման կարող է լինել. «Դեմոկրատիան այդպիսի բան է, երբ իշխանությունները չեն նշանակում իրենց նախընտրած թեկնածուին, սովորաբար այսպես է լինում: Ազատ հասարակարգ ենք, հավակնորդները շատ են, անկախ նրանից՝ համապատասխանում են այդ պաշտոնին, թե՝ ո՛չ»:

ՀՌՀ նախագահը հույս հայտնեց, որ կընտրվի արժանի թեկնածուն, նկատելով, որ Հանրային ռադիոյում բոլորովին այլ պատկեր է, հետեւելով հայտ ներկայացրած անձնաց հրապարակային ելույթներին՝ նրանց մի մասը չի տիրապետում, թե ուր է գնալու աշխատելու:

Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարող էր լինել, եթե Ռուբեն Ջաղինյանը եւս 6 տարի զբաղեցներ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը, քանի որ ավելի վաղ խորհրդի նախկին նախագահը նման ցանկությունը չէր թաքցրել: Տիգրան Հակոբյանը խուսափեց որեւէ գնահատական տալ, սակայն կարծիք հայտնեց, որ ծայրահեղություն կլինի Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարած տարիները ներկայացնել ամենավառ գույներով, կամ հակառակը՝ գնահատել ամենավատ ձեւով եւ ասել, թե նա որեւէ բան չի արել:

«Հանրային հեռուստառադիոընկերությունում այս տարիներին բավականին մեծ աշխատանք է կատարվել եւ ես համոզված եմ, որ Հանրայինն այսօր ավելի լավ է կատարում իր առաքելությունը, քան մինչեւ Ջաղինյանի նշանակումը»,-ասաց ՀՌ հանձնաժողովի նախագահը:

ՀՌՀ խորհրդի նախագահի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու մասին պաշտոնապես եւ ամենաառաջինը հայտարարել էր «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հնարավոր թեկնածուների թվում է նաեւ ՀՌՀ խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը, որը, սակայն, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ հավակնություններ ուներ մինչեւ այն պահը, երբ իմացավ, որ մրցույթին մասնակցելու է Մեսրոպ Մովսեսյանը. «Եթե լինեն Մեսրոպի նման մարդիկ, որ իմանամ՝ իձնից վատ այդ գործը հաստատ չեն անի՝ չեմ դիմի»:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից ձեւավորված մրցութային հանձնաժողովը մրցույթի մասնակիցների հաստատված ցանկը կհրապարակի 10 օրից: 

Նշենք, որ նախկինում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմը ձեւավորում էր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, սակայն 2018 թվականի հուլիսի 30-ից այն որոշելու է հատուկ այդ գործառույթի համար ձեւավորված մարմինը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության հանձնաժողովը:

5 անդամից բաղկացած այդ նոր հանձնաժողովում են Գյումրու «Ասպարեզ ակումբ»-ի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը, ԱԺ պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ու Համլետ Գասպարյանը՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5174 դիտում

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան