Մանվել Գրիգորյանի օրոք Թաեքվոնդոյի ֆեդերացիայում վախի մթնոլորտ է եղել. խոստովանում է մարզիչներից մեկը

«Տորք» թաեքվոնդոյի ակումբի մարզիչ Արսեն Ավետիսյանը խոստովանում է, որ Մանվել Գրիգորյանի օրոք ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայում վախի մթնոլորտ է տիրել: Գրիգորյանը ֆեդերացիայի պատվավոր նախագահ է դարձել մոտ 10 տարի առաջ: 2014 թվականին էլ ֆեդերացիայի նախագահ է ընտրվել նրա որդին՝ Կարեն Գրիգորյանը: Այսօր՝ մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ավետիսյանը (լուսանկարում՝ մեջտեղում) նշեց, որ ինքը համարձակվել է խոսել ՀՀ-ում մարզաձեւի խնդիրներից, սակայն շատերը լռել են:

«Այդ խնդիրների մասին միշտ բարձրաձայնել եմ: Այն ժամանակ սպորտի նախարարությունում էլ եմ ասել: Միակ մարդն եմ եղել, որ Կարեն Գրիգորյանին նույնիսկ չեմ բարեւել, իմ կողքով անցել է, արհամարհել եմ: Մարզիչների մնացած մասը խուսափել են. դուք այս երկրից եք, լավ տեղյակ եք, որ Սերժ Սարգսյանի օրոք ոչ-ոք չէր ցանկանա Մանվել Գրիգորյանի հետ ընդհարվել... Ես անձամբ չեմ վախեցել, բայց շատերը վախեցել են, զգուշացել են, ցանկացած մարդ ընտանիք ունի»,- ասաց նա:

Ավետիսյանի խոսքով՝ երկար տարիներ ֆեդերացիան իրենց ուզածով կառավարել են փոխնախագահ Վարդան Ղահրամանյանն ու ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանը, որը Մանվել Գրիգորյանի բարեկամն է: Նշում է, որ վերջինս ցանկացած հարց լուծել է իր հայեցողությամբ, իսկ, եթե մի բան չի ուզեցել անել, հիշատակել է Մանվել Գրիգորյանի անունը:

«Գեւորգը ոնց ուզեցել, ինչ ուզեցել արել է, ասել է՝ գեներալը չի ցանկանում եւ այլն»,- ասաց նա:

Մարզաձեւի խնդիրների մասին Ավետիսյանի խոսքերը հաստատում է նաեւ «Օլիմպիկ» ակումբի մարզիչ Վարդան Վարդանյանը (լուսանկարում՝ աջից): Ընդգծում է, որ ֆեդերացիան ի վիճակի չէ պատշաճ կերպով ապահովել մարզիկների ուսումնամարզական պրոցեսը: Դրա պատճառն էլ գումարի պակասն է:

«Չենք կարողանում մասնակցել մրցումների, ուսումնամարզական հավաքների: Չենք կարողանում, որովեհետեւ ֆինանսավորում չունենք, մեզ չեն ֆինանսավորում»,- ասաց նա:

Եվրոպայի բրոնզեմեդալակիր Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) (լուսանկարում՝ ձախից), որն օրեր առաջ Իրանում միջազգային 2 մարցաշարի մասնակցեց եւ վերադարձավ բրոնզե ու արծաթե մեդալներով, իր օրինակով ցույց է տալիս, որ, եթե մարզիկներն իրենց սեփական միջոցները չունեն, ապա չեն կարող շարունակել զբաղվել թաեքվոնդոյով: Նա արդեն մոտ 4 տարի է՝ մարզիչ է աշխատում Ռուսաստանում ու իր գումարով մրցաշարերի է մասնակցում է:

«Հոկտեմբերից մինչեւ Իրանի այս ոսկե մեդալը ծախսել եմ մոտ 4 հազար դոլար: Իմ տարիքի մնացած երիտասարդ տղաներն աշխատում են իրենց համար մեքենա են գնում, տուն են գնում, ընտանիք են պահում: Ես էլ տարիքով փոքր չեմ, 25 տարեկանը մեր մարզաձեւում բավականին մեծ տարիք է: Եթե մնայի Հայաստանում, մոտ 4 տարի առաջ թողած կլինեի սպորտը ու ոչ մի արդյունքի չէի հասնի: Հայաստանի մեր մյուս մարզիկներն այդպիսի հնարավորություն չունեն, որ աշխատեն գնան մրցաշարերի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս մարզաձեւով Հայաստանը հետ է մնում աշխարհի մի շարք երկրներից:

Աղմուկը թաեքվոնդոյի ֆեդերացիայի շուրջ ստեղծվել է 2018 թ. աշնանից, երբ արդեն մոտենում էին նախագահի նոր ընտրությունները: Ֆեդերացիայի ղեկավարության ներկա կազմը, ի դեմս Ղահրամանյանի եւ Դանիելյանի, ցանկանում են, որ պաշտոնը ստանձի իրենց թեկնածուն՝ Դավիթ Պողոսյանը: Արսեն Ավետիսյանը եւ նրա կողմնակից մարզիչներն առաջարկում են ռուսաստանահայ գործարար Ահարոն Պապոյանի թեկնածությունը: Ավետիսյանն ընդգծում է, որ նա շատ պատրաստված է, գործեր ունի նաեւ Հայաստանում եւ հաճախ է գալիս:

«Կա մի տղա Մոսկվայից, որը ժամանակին մեզ մոտ աշխատել է որպես մարզիչ, սեւ գոտի է եղել: Այսօր 21 մլն է մեր բյուջեն, ասել է՝ 21 կդնեմ, կդարձնի պետությունը 30, 30 կդնեմ, կդարձնի 50, 50 կդնեմ իմ գրպանից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Պապոյանի ընկերներն էլ հնարավոր է՝ նեդրում անեն:

Կարեն Գրիգորյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2018-ի նոյեմբերին եւ արդեն մի քանի ամիս է՝ ֆեդերացիան նոր ընտրություններ չեն անցկացվում. պարբերաբար հետաձգվում են: Ավետիսյանը նշում է, որ ներկա ղեկավարները դիտավորյալ են ձգձգում: Բացի այդ՝ նրա պնդմամբ՝ այս պահին ֆեդերացիայում չունեն մի շարք անհրաժեշտ փաստաթղթեր:

«Քանի որ Իրենց մեջքն ապահով է եղել, եղել է Կարեն Գրիգորյան, Մանվել Գրիգորյան, իրենց ազատ են զգացել, թղթաբանության օրինական կողմը չեն ապահովել ֆեդերացիայում: Ընտրություններին եղել են 15 հոգի մարզիչ, 60 հոգի երկրապահից: Այսօր փոփոխվեց, իրենց բուրգի գլուխը չկա, փաստի առաջ են կանգնել, չգիտեն՝ ինչ թղթեր ցույց տան, ինչ պահանջում ենք, չկա ֆեդերացիայում: Նույնիսկ մի պահ սպորտի նախարարի ներկայոությամբ ասացին՝ կանոնադրություն էլ չունենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կա միայն կնիք:

Ֆեդերացիայի ներկա ղեկավարությունից բողոքող կողմն առաջիկայում պատրաստվում է բոյկոտել ՀՀ 2019 թ. առաջնությունը: Վարդան Վարդանյանը նշեց, որ այդպես են վարվելու 4-5 ակումբներ, ու իրենք ֆեդերացիային հորդորում են ՀՀ առաջնություն չանցկացնել, քանի որ այս պահին կարեւորը նախագահի ընտրություն անցկացնելն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4345 դիտում

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն