Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի տնային հանդիպումների տոմսերը կարող են հասնել մինչեւ 12 հազար դրամի: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է գնային նոր քաղաքականությունը: Նախկինում պաշտոնական խաղերի տոմսերը հիմնականում վաճառվում էին 4-10 հազար դրամով, ընկերական խաղերինը՝ ավելի էժան:
Հիմա տոմսերի արժեքները սահմանվելու են՝ ըստ դասակարգման: Նշվում է, որ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ընտրական յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ կատարվելու է խաղերի դասակարգում՝ համաձայն ՈՒԵՖԱ-ի՝ ազգային հավաքականների ներքին շրջանառության դասակարգման:
Եվրո 2020-ի ընտրական փուլում J խմբում ընդգրկված ՀՀ ընտրանու խաղերը բաժանվել են A, B եւ C կարգերի: Իտալիայի հավաքականի դեմ տնային հանդիպումը կունենա A, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Ֆինլանդիայի եւ Հունաստանի հավաքականների դեմ տնային հանդիպումները՝ B, իսկ Լիխտեյնշտեյնի դեմ հանդիպումը՝ C կարգ:
Ամենաբարձր արժեքը կունենան A կարգի խաղերի տոմսերը: Գները կարող են փոփխվել այն պարագայում, եթե տվյալ խաղը որոշիչ լինի խմբից դուրս գալու հարցում:
Առանձնացվել են 1, 2, 3, 4, 5 եւ VIP կատեգորիաների տոմսեր: 5-րդ կատեգորիայի տոմսերը տեղաբաշխվում են հյուսիսային եւ հարավային տրիբունաներում ամբողջապես: 4-րդ կատեգորիայի տոմսերն արեւելյան տրիբունայի անկյունային 2 սեկտորների համար են: 3-րդ կատեգորիայի տոմսերը զբաղեցնում են արեւելյան տրիբունայի կենտրոնական հատվածը, 2-րդինը՝ արեւմտյան տրիբունայի ծայրամասային 2 սեկտորները:
1-ին կատեգորիայի տոմսերն արեւմտյան տրիբունայի կենտրոնական հատվածի համար են դրանք չեն ներառում VIP կատեգորիան: VIP տոմսերն արեւմտյան տրիբունայի կենտրոնական հատվածում են՝ առանձնացված սեւ, կաշվե թիկնաթոռներով: Դրանք չեն վաճառվում:

Ամենաէժանը 5-րդ կատեգորիայի՝ հյուսիսային եւ հարավային տրիբունաների տոմսերն են: Բոլոր կարգի խաղերում կարժենան 1000 դրամ: Մյուս տեղերի տոմսերի գները կտարբերվեն: A կարգի խաղերի 1-ին կատեգորիայի տոմսերը կվաճառվեն 12 հազար, 2-րդ կատեգորիայի տոմսերը՝ 10 հազար, 3-րդ կատեգորիայի տոմսերը՝ 6 հազար, 4-րդ կատեգորիայինը՝ 3 հազար դրամով:
B կարգի խաղերում 1-ին կարգի տոմսերը կարժենան 9 հազար, 2-րդ կատեգորիայի տոմսերը՝ 7 հազար, 3-րդ կատեգորիայինը՝ 5 հազար, 4-րդ կատեգորաիայինը՝ 3 հազար դրամ:
C կարգի խաղերի 1-ին կատեգորիայի տոմսերը կվաճառվեն 6 հազար, 2-րդ կատեգորիայինը՝ 5 հազար, 3-րդ կատեգորիայինը՝ 4 հազար, 4-րդ կատեգորիայինը՝ 2 հազար դրամով:
Կորպորատիվ դիմումների դեպքում տոմսերը հնարավոր է գնել նաեւ զեղչով: 11-30 տոմսի համար սահմանվում է 10%, 31-50 տոմսի համար՝ 20%, 51-100 տոմսի համար՝ 30%, 101-150 տոմսի համար՝ 40%, 50-ից ավելի տոմսի համար՝ 50% զեղչ: Հյուսիսային եւ հարավային տրիբունաների տոմսերը կորպորատիվ վաճառքի ենթակա չեն: Ֆան-ակումբները չեն կարող դիմել կորպորատիվ գնման համար: ՀՖՖ-ի կողմից անհատույց տրամադրված կամ կորպորատիվ դիմումներով՝ գնված տոմսերը չի կարելի վերավաճառել:
Տնային հանդիպումների համար ֆան-ակումբների համար առանձնացվել է արեւելյան տրիբունայի 1-ին եւ 2-րդ սեկցիաների կենտրոնական 2 սեկտորների 1-7 կարգերի բոլոր տեղերը: Ֆան-ակումբները նաեւ պարտավոր են գնել 8-10 կարգերի տոմսերը եւ դրանք թողնել դատարկ, որպեսզի կանգնած երկրպագելու դեպքում անհարմարություն չստեղծեն 10-րդ կարգից վերեւ նստողների համար:
Հյուրընկալվող ֆեդերացիայի պաշտոնատար անձանց համար ՀՖՖ-ն կարող է հատկացնել առավելագույնը 20 VIP տոմս: ՀՖՖ-ն հյուրերին նաեւ պետք է տրամադրի 100 անվճար տոմս արեւմտյան տրիբունայում, իսկ ցանկության դեպքում նաեւ նույն հատվածում եւս 200 տոմս գնելու հնարավորություն:
Բացի անվճար տոմսերից՝ ՀՖՖ-ն պարտավոր է տրիբունա առանձնացնել հյուրընկալվող թիմի երկրպագուների համար եւ տոմսեր վաճառել այդ տեղերի համար: Դա պետք է լինի մարզադաշտի նստատեղերի ընդհանուր 5%-ը: Հյուսիսային տրիբունայի 2-րդ սեկցիայի աջ թեւը համարվում է հյուր երկրպագուների սեկտոր: Այն ունի 905 նստատեղ: Այս տոմսերը տեղացիների չեն վաճառվում: ՀՖՖ-ն կարող է վաճառել այս տոմսերը խաղից մի քանի օր առաջ, եթե հյուրընկալվող կողմից հայտ չի ստացել:

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT