Կոլեկտիվով 21 000 դրամ ենք հավաքել տվել նախագահի վերահսկողությանը, որ ստուգումներ չանեն. Սպիտակի մշակույթի տան աշխատակից

Սպիտակի մշակույթի տան երգի խմբավար Ինգա Մարտիրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ահազանգ է հնչեցրել մշակույթի տանը տիրող լարված մթնոլորտի, աշխատակիցներից գումարներ հավաքելու, ինչպես նաեւ իրենց աշխատանքից ազատվելու դիմումներ պարտադրելու վերաբերյալ:

«Խնդիրը սկսվեց 2018թ-ի ֆինանսական խնդիրներից, երբ փոփոխված օրենքով պետք է 5 տոկոսի փոխարեն պահում արվեր 3.5 տոկոս՝ հուլիսի 1-ի դրությամբ, մեր մինիմալ աշխատավարձը 55 հազարից դարձավ 57 հազար դրամ, հուլիս-սեպտեմբեր ամիսները նորմալ ստացանք, հոկտեմբեր ամսին տնօրենը հայտարարեց, թե 3 ամիսը սխալ են հաշվարկել ու խնդրեց ավել 2000 դրամները հետ վերադարձնել, ես էլ թուղթ պահանջեցի, թե ինչու է սխալ հաշվարկ արվել եւ ինչու պետք է հետ տամ այդ գումարները: Տնօրենն ասաց, որ որեւէ թուղթ չի կարող տալ, բայց գումարները պարտավոր ենք հետ վերադարձնել, առաջարկեցի նաեւ հետգանձում անեն, բայց մերժեցին»,-պատմեց Ինգան՝ նշելով, որ տնօրենը զանգահարել է իր բնակարան ու պահանջել, թե որտեղից ուզում ես ճարի, բեր տուր. «Տնօրենն ասում էր, թե աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը էդ գումարները հետ ա պահանջում, թե իբր բյուջեին վնաս ենք տալիս, մինչեւ էսօր հին գումարով ենք վճարվում՝ 55000 դրամ, որը էլի օրինական չի»:

Ինգայի պատմելով՝ գումարը չվերադարձնելու պատճառով կոնֆլիկտ է առաջացել, ինքը դիմել է մարզպետարան՝ ասվածի օրինականությունը ճշտելու նպատակով, որն էլ ըստ իր խոսքերի, իրեն դարձրել է «ազգի դավաճան»:

«Իրենք անընդհատ շեշտում էին,  թե Գյուլազյանն ա պահանջում, բոլոր ֆինանսական հարցերում իր անունն ա շեշտվում»: Մշակույթի տան խմբավարը հայտնեց նաեւ, որ դեռ 2016թ-ին նախագահի վերահսկողական ծառայությունը պետք է ստուգումներ իրականացներ, սակայն իրենք աշխատակիցներով գումար են հավաքել-տվել, որ ստուգումների չգան՝ գումարը տվել են, ստուգումները՝ չեն արվել. «Նախագահի վերահսկողությունից եկել էին մեզ մոտ աուդիտի, մեզ վախացրեցին, թե գիտեք՝ էն ժամանակն ինչպես էր… որպեսզի ձեզ մոտ չմտնեն, եղած խախտումները չգտնեն, ձեզ էլ գործից չհանեն, բոլորդ 21000 դրամ մի մարդու նման հավաքեք, որպեսզի տանք վերահսկողությանը, որ իրենք մշակույթի տուն չմտնեն: Հավաքեցինք, տվեցինք ամբողջ կոլեկտիվով, միայն հավաքարարը չտվեց, ում հաջորդ ամիս գործից հեռացրեցին»:

Ինգան պատմեց նաեւ, որ մշակույթի տան տնօրենը թեպետ ՌԴ քաղաքացի է ու թոշակառու, շարունակում է անօրինական աշխատել որպես տնօրեն. «Բայց քաղաքապետը շարունակում է ատամներով պահել իրեն, թե խի՝ իրենք գիտեն միայն: Դեկտեմբերի վերջ տնօրենը զանգեց ու ասաց, թե ինչու չեմ վարձերի հավաքագրումներ արել, ես էլ ասեցի, որ ես խմբավար եմ ու վարձերի հետ կապ չունեմ, հիշեցրեցի նաեւ, որ առանձին աշխատող կա, որը պարտավոր է վարձերը հավաքագրել, տնօրենը բորբոքվեց, ինձ աշխարհի ամենակեղտոտ բաներն ասաց, սա էդ իմ նշած 6000 դրամի պատմությունն է»:

Խմբավարի խոսքով, ողջ կոլեկտիվը հետ է վերադարձրել այդ գումարները, բացի իրենից. «Ես միակ մարդն եմ, որ չտարա, ես էլի կտայի, բայց եթե իրենք ինձ որեւէ թուղթ տային: Նույնը երկրաշարժի մասին ֆիլմի ժամանակ եղավ, բոլորից 1000 դրամներ հավաքեցին, թե բյուջեում գումարներ չկան, դուք տվեք… փաստորեն պետք է իրենց անընդհատ ինչ-որ գումարներ տանք, որ իրենք իրենց գործերն անեն»:

Ինգան հայտնեց նաեւ, որ քաղաքապետը կանչել ու ասել է, թե լուծարելու է մշակույթի տունը. «Բայց ինքը ՀՈԱԿ-ը իրավունք չունի լուծարելու, քաղաքապետը հետո ասեց, թե բոլորդ դիմում գրեք, դուրս եկեք աշխատանքից, ես էլ ասի, թե ինչ եմ արել, որ գրեմ, չեմ գրելու, հետո տնօրեն Մաթոսյանն ասավ, որ քաղաքապետը պահանջում է, որ դիմում գրեք»:

Ինգան ասում է, որ  ստեղծված իրավիճակին, մշակույթի տանը տիրող մթնոլորտին քաղաքապետը քաջատեղյակ է եղել, սակայն ոչ մի միջոց չի ձեռնարկել. «Ես ձայնագրել եմ, որ տնօրենն ասում է, թե քաղաքապետը պահանջում է, որ դիմում գրեք, ազատվեք, հետո իբր քաղաքապետը նոր տնօրեն կբերի, ով էլ իր հետ նոր աշխատակազմ կձեւավորի»:

Ինգայի խոսքով՝ ամբողջ այս պատմությունը ընդամենը այս 3 ամսվա 2000 դրամների պատճառով է, որը ինքը չի տվել ու մի բան էլ դիմել է մարզպետարան. «Իմ կարծիքով՝ իրենք էս գումարները հավաքում են, որ ինչ-որ մեկի պակասորդը փակեն, որը դնում են աշխատողների վզին, ես էլ ասել եմ՝ ով ուտի, ով տա, խաբարը հասավ քաղաքապետարան, ու էս պատմությունը սկսվեց»:

Ստեղծված իրավիճակի հետ կապված Ինգան գրավոր դիմել է Լոռու մարզպետին, նամակը մակագրվել է աշխատակազմին, որից մեծ հույսեր խմբավարը չունի. «ՉԵմ կարծում, թե ադեկվատ լուծում կտրվի էս հարցերին»:

Սպիտակի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանին ուղղված մեր բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: Փոխքաղաքապետ Վարդան Սահակյանը ՀԺ-ի հետ զրույցում ժամանակ խնդրեց՝ գումարների հետ վերադարձի խնդրին ծանոթանալու եւ պարզաբանումներ ներկայացնելու համար: Փոխքաղաքապետից փորձեցինք ճշտել նաեւ Ինգա Մարտիրոսյանի այն խոսքը, թե իրենք 2016 թվականին 21 000 դրամ են հավաքել ու փոխանցել նախագահի վերահսկողության ծառայությանը՝ ստուգումներ չիրականացնելու վերաբերյալ. «Դա իրականությանը չի համապատասխանում: Մեր մոտ հերթական ստուգումներ եղել են, մարդիկ եկել, արել գնացել են, եղած խախտումներն արձանագրել են: Միանշանակ նման բան լինել չի կարող, ինչ է նշանակում՝ նախագահի վերահսկողական ծառայությանը գումար տալ, որ չգան մտնեն, դա ինձ համար նորություն էր»,-ասաց փոխքաղաքապետը՝ նշելով, որ այդ տարում որեւէ ստուգում չի արվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7545 դիտում

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման արարողությանը

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության կազմում 15 լրագրող կմասնակցի միջազգային վերապատրաստման դասընթացի

Սամվել Կարապետյանի հավաքին մարդ բերող ավտոբուսը տեղափոխվել է տուգանային հրապարակ. հայտնի է՝ ինչու

Ավոտբուսներով քաղաքացիներ են բերվում Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին քաղաքացիներ բերող ավտոբուսները՝ Երևանի տարբեր փողոցներում․ Factor․ տեսանյութ

Իսլամաբադում տեղի են ունեցել Իրան-ԱՄՆ միջնորդավորված բանակցություններ

Կալուգեցի Սամոյի «պատմական» հանրահավաքը․ ասում են առաջին անգամ խոսալու է, իսկ չոչ ե՞րբ է անելու․ Չախոյան

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դպրոցահասակ երեխաների ծնողների հետ՝ քննարկելու նրանց մտահոգող հարցերը

Խաղաղությունը բոլորիս համար առաջնահերթություն է. վարչապետ․ տեսանյութ

Գրկեմ Ձեզ, էլի, ոնց եմ Ձեզ սիրում. քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին․ տեսանյութ

Առողջ ըլնես, բիլակդ տեղը, մեր գլխից էլ՝ անպակաս․ վարչապետն այցելել է Սպիտակ․ տեսանյութ

Կրակոցներ են հնչել Վաղարշապատում․ կա ձերբակալված. տուժած քաղաքացիներ չկան

Ադրբեջանում հանդիպումն անցել է կառուցողական երկխոսության մթնոլորտում․ «Խաղաղության կամուրջ»

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոն է ներթափանցել․ սպասվում է ձյուն, մի քանի մարզում բուք կլինի

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ տեղումները չեն դադարի, առանձին վայրերում կդառնան առատ

Ապատեղեկատվություն է, թե ոստիկանության ավտոբուսը ՀՀ վարչապետի ավտոշարասյանն է ուղեկցել․ ՆԳՆ

Եթե քաղաքական ասելիք չունեք, պարտադիր չէ ձեր ժելեած դատարկ գլուխներդ գիշանգղի նման մտցնեք մարդկանց վերքերի մեջ

«Նիսսան»-ը հանդիպակաց գոտում բախվել է ոստիկանության գվարդիայի ավտոբուսին․ ուր էին ուղևորվում ծառայողները

Շնորհակալ ենք խաղաղության, մեր պայմանների, ամեն ինչի համար․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը Վանաձորում է

Վթարի ժամանակ վարչապետը եղել է Երևանում. մահվան վաճառականների ակնհայտ կեղծիքը․ Չախոյան․ տեսանյութ

Սահմանին զոհ չի լինում, ընդդիմությունը ստիպված անգղի նման ավտովթարի զոհերին է վերածում քաղաքական կապիտալի

Ադրբեջանից Հայաստան կմատակարարվի դիզելային վառելիք նոր խմբաքանակ

7:50 Ապարանում վթարված ավտոբուսը ոչ մի կերպ չէր կարող ուղեկցել 8:00-ին Երևանից շարժվող վարչապետի ավտոբուսին

Կասեցվել է «ԱՐՍ-ՕԻԼ» ՍՊԸ-ի լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքը

«Գազպրոմ»-ի աշխատակիցներին պարտադրո՞ւմ են մասնակցել Սամվել Կարապետյանի հանրահավաքին. ինչո՞վ են սպառնում

Մենք հպատակից դարձել ենք պետություն. ընտրություններում պետք է տեր կանգնել խաղաղությանը․ ՔՊ-ն Տաշիրում է

ԱՄՆ պատվիրակությունը մեկնել է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների

Դեսպան Նարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-Հայաստան օրակարգը

Նախաճաշեցինք «Գնթունիքում», նաև լուսանկարվեցինք․ վարչապետ

Խնդրում եմ՝ ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել երթևեկության կանոնները․ վարչապետ

Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան

Խոստացել էինք, որ կվերադառնանք․ գնում ենք Լոռու մարզ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսը և «Նիսսան»-ը․ զոհ կա և 12 տուժած

Կամարիսում անասնագոմ է այրվել

Մենք թույլ չենք տա Լիբանանում «նոր Գազայի» ստեղծում․ Իսպանիայի վարչապետ

Ասում է՝ պատմական օր է լինելու, Սամվել Կարապետյանը կխոսի․ բա այստեղ ո՞նց չասես՝ ցը՜մփ․ Վարդանյան

Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ 4 վիրավոր կա

Երևանը հյուրընկալում է սամբոյի աշխարհի գավաթը. Հայաստանի հավաքականի կազմը

Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ պատվիրակություն կգործուղվի Հունաստան

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով