Աշխարհում կան իրավիճակներ, որոնք վեր են քաղաքական շահերից, այս մրցանակը չունի քաղաքական կոմպոնենտ. Ա. Հակոբյան

Քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանը, որի կյանքն ընդհատվեց 20 տարի առաջ, հավերժ կմնա 35 տարեկան: Ամեն տարի մարտի 18-ին Տիգրան Հայրապետյանի հարազատներն ու ընկերները նշում են նրա հերթական 35-ամյակը: Հրապարակախոսի ծննդյան օրը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2006-ից ի վեր անցկացվում է «Տիգրան Հայրապետյան» մրցանակաբաշխություն, որի ժամանակ «Տիգրան Հայրապետյան» կրթաթոշակի են արժանանում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ եւ աշակերտ(ներ): Ավանադական մրցանակն է տալիս նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Հայկական ժամանակ»-ի մրցանակն այս տարի հետմահու հանձնվեց 2016 թվականին ՀՀ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի տղաներին հաց հասցնող Արթուր Սարգսյանին՝ Հաց բերողին, իր ցուցաբերած մեծ մարդասիրության եւ անձնազոհության համար:

«Հայկական ժամանակ»-ի մրցանակը հանձնելու էր եկել ՀՀ վարչապետի տիկին «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը: «Կարծում եմ՝ սա հերթական առիթն է, որ մենք բոլորս միասին գնահատենք մարդու արարքը: Ուրախ եմ, որ եւս մեկ անգամ առիթ ունեցանք խոնարհվելու Հաց բերողի առաջ, նրա բարձր մարդասիրության եւ անձնազոհության առաջ»,-ասաց Աննա Հակոբյանը:

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը նկատեց, որ եթե կրթահամալիրի սաները լավ չեն տիրապետում Հաց բերողի պատմությանն ու չեն ճանաչում նրան, թող սա առիթ լինի, որպեսզի տեղեկանան, թե ում մասին է խոսքը: Իմանան, թե ինչ քայլի է Արթուր Սարգսյանը գնացել, եւ ինչ պայմաններում:

«Ուզում եմ հատուկ շեշտել, որ այս մրցանակը չունի քաղաքական կոմպոնենտ, ընդհակառակը՝ այս մրցանակը նրա մասին է, որ աշխարհում կան իրավիճակներ, որոնք վեր են քաղաքական շահերից, խմբերից եւ առհասարակ ամեն ինչից. Հաց բերողը բոլորիս համար դրա մարմնացուն է»,-իր խոսքում նշեց Աննա Հակոբյանը:

Մրցանակը պետք է հանձնվեր Հաց բերողի մորը, որը փոքր ինչ վատառողջ լինելու պատճառով չէր կարողացել ներկա գտնվել: Վարչապետի տիկինը հայտնեց, որ անձամբ կտանի եւ մրցանակն ու գումարը կհանձնի Հաց բերողի մորը: Աննա Հակոբյանը նկատեց, որ մրցանակն այս անգամ էլ ունի որոշակի գումարային մաս: «Հայկական ժամանակ»-ի մրցանակի եւ դրամական պարգեւի կեսը ավանդաբար տրվում է Տիգրան Հայրապետյանի մորը՝ տիկին Ֆրիդային:

«Մխիթար Սեբաստացու» սահմանած մրցանակները շնորհեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: «Տիգրան Հայրապետյան մրցանակ 2019-ին» արժանացավ կրթահամալիրի դասավանդող Հայկուհի Հովհաննիսյանը: Ուսումնական ոլորտի հասարակագիտական նախագծերում ցուցաբերած առաջադիմության համար 9-րդ դասարանի աշակերտ Նարեկ Խաչատրյանն արժանացավ «Տիգրան Հայրապետյան» ամենամյա կրթաթոշակի եւ նվեր ստացավ Տիգրան Հայրապետյանի գրքերի ժողովածուն:

«Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակաբաշխությանը ներկա էր նաեւ Տիգրան Հայրապետյանի այրին՝ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: Ղարիբյանը շնորհակալություն հայտնեց երջանկահիշատակ ամուսնու բոլոր ընկերներին. «Հարազատը միշտ էլ հիշում է, միշտ կա, բայց ընկերներին որեւէ բան չի ստիպում, որ շարունակեն նույն ձեւով: Այսօր ինձ համար բացառիկ երեւույթ է, որովհետեւ Տիգրանի 20-րդ տարին է: Մենք ամեն տարի հավաքվում ենք. կան մարդիկ, որոնք դրսում են, ու չեն կարողանում գալ, բայց գրում են, զանգում, դա չտեսնված բան է: Ուզում եմ խոնարհվել Տիգրանի բոլոր ընկերների առջեւ, որ այսպիսի հավատարմությամբ կարողանում են պահել իր ներկայությունը»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ի դեպ, հրապարակախոս ու քաղաքագետ Տիգրան Հայրապետյանն ապրեցվում է անընդհատ: Այստեղ նրա անվան գրադարան կա, երեխաները գիտեն նրա մասին, հետաքրքրվում են նրանով: Կրթահամալիրում նաեւ Տիգրան Հայրապետյանին նվիրված օրեր են կազմակերպվել, որի շրջանակներում այստեղ սովորողներին վարպետության դասեր են տվել Հայրապետյանի կինը` արվեստաբանության դոկտոր Նազենի Ղարիբյանը, քաղաքագետ Աղասի Ենոքյանն ու հեռուստալրագրող Արթուր Բախտամյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3592 դիտում

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները