Նպաստառուներից ապօրինի վարձատրություն են ստացել Սյունիքում․ դատախազը միջնորդագիր է ներկայացրել մարզպետին

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռքբերված նյութերով պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզպետարանի սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակիցը նպաստառու շահառուի համար նպաստ ձևակերպելու դիմաց առաջարկել է իրեն տալ նրան հասանելիք` տարվա 6 ամիսների նպաստի գումարները։

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, դրանից հետո հանրային ծառայողը 2009-2010թթ․ ընթացքում, նախնական պայմանավորվածության համաձայն, շահառուից անձամբ ստացել է 2009-2010թթ․ 12 ամիսների նպաստի գումարները։  Բացի այդ, նույն մասնագետը մեկ այլ շահառուի օգտին կատարելով նույնաբովանդակ գործողություններ՝ պահանջել է իրեն տալ հասանելիք նպաստի գումարներից տարվա 6 ամիսների նպաստի գումարները։ Շահառուի հրաժարվելուց հետո առաջարկել է իրեն փոխանցել տարվա յուրաքանչյուր ամսվա նպաստի գումարի կեսը, ինչին շահառուն համաձայնվել է, որից հետո 2015թ․ առաջին 6 ամիսների և 2016թ․ առաջին 5 ամիսների նպաստի գումարի կեսը մասնագետն անձամբ ստացել է շահառուից։ 

Չնայած քննության ընթացքում տարածքային գործակալության մասնագետը հերքել է շահառուներից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու հանգամանքը, սակայն չի առարկել համաներում հայտարարելու ոչ արդարացնող հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու դեմ։

2019թ. մարտի 19-ին քրեական գործով վարույթը կարճվել է և համաներման ակտ ընդունվելու հիմքով սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության մասնագետի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել:

2018 թվականի ընթացքում Սյունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման և հսկողության ներքո քննվել են 7 քրեական գործեր՝ հարուցված Սոցիալական աջակցության Սյունիքի տարբեր՝ Գորիսի, Սիսիանի, Մեղրիի  տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու փաստերով։

Հանցավոր գործողությունները դրսևորվել են շահառուներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու կամ ցուցակներից չհանելու կամ որպես սոցիալապես անապահով ընտանիքի երեխայի միանվագ դրամական օգնություն տրամադրելու հիմքեր ստեղծելու համար ապօրինի վարձատրություն ստանալու, առանց տնայց կատարելու տնայցի մասին կեղծ փաստաթուղթ կազմելու, խարդախությամբ պետության կողմից տրամադրվող օգնությունը հափշտակելու եղանակներով։

2 քրեական գործ սոցիալական ապահովության Գորիսի տարածքային գործակալության 2 աշխատակիցների նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 1 քրեական գործով վարույթ՝ սոցիալական ապահովության Սիսիանի տարածքային գործակալության 1 աշխատակցի նկատմամբ, կարճվել է համաներման ակտ կիրառելու հիմքով, ևս 4 քրեական գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։

Հաշվի առնելով, որ նմանօրինակ գործելաոճը պարարտ հող է ստեղծում հանցավորության աճի համար և ելնելով հանցանքի կատարմանը նպաստող պայմանները և պատճառները վերացնելու անհրաժեշտությունից՝ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը միջնորդագիր է ներկայացրել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին:

Միջնորդագրով մարզի դատախազն առաջարկել է քննարկել Սիսիանի տարածքային գործակալության նշված հանրային ծառայողի, ինչպես նաև նմանօրինակ խախտումներ թույլ տված այլ ծառայողների վարքագիծը և նրանց պաշտոնավարման հետագա նպատակահարմարությունը։ Բացի այդ, առաջարկվել է հանձնարարել ձեռնարկելու համապատասխան միջոցներ հետագայում նման արարքների կատարումը բացառելու նպատակով և արդյունքների մասին հայտնել Սյունիքի մարզի դատախազություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3212 դիտում

Մարզային հրաշալի բեմերը նորովի բացահայտելու միջոց. Վերին Արտաշատի մշակույթի տունն է. Ժաննա Անդրեասյան

«Ժանսեմ. կենդանի գծի վարպետը». ֆրանսահայ նշանավոր նկարչի 105-ամյակին նվիրված ցուցադրություն Երևանում

PKK-ի զինյալները շարունակում են զինաթափվել

Գյումրիում կիսակառույց շինության մոտ հայտնաբերվել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դի

Արենիի գինու զբոսաշրջային կլաստերը մեկն է 7-ից, որոնք ստեղծվելու են ՀՀ կառավարության ներդրումներով. Պապոյան

Հայաստանի և Վրաստանի ՆԳՆ համագործակցությունը կընդլայնվի նոր ուղղություններով. տեսանյութ

Երևանում ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

Lիցքավորումից հետո ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ

Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ. Եղոյան

Գարեգինն ուր գնա, պիտի ասեն՝ ուխտադրուժ Կտրիճը եկավ. մեզնից խլածը իրավունք ունենք հետ բերելու. Արշակյան

Մարգարիտա Սիմոնյանը Ալեն Սիմոնյանի մասին գրառում է արել, դժգոհել, հետո գրածը ջնջել

Կձևավորվի մթնոլորտն աղտոտող անշարժ աղբյուրների տարածական բազա

Քիչ է մնում ասեն՝ Նաիրի Հունանյանն էլ է քաղբանտարկյալ. չարաշահումների դեպքում ՀԷՑ-ի պետականացումը լեգիտիմ է

Բրոնզե մեդալ՝ ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 5-րդ միջազգային բաց օլիմպիադայում

Կստեղծվի «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամ. այն կնպաստի ոլորտի համակարգված զարգացմանը

Նախագահն ընդունել է Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանին. ինչ է քննարկվել

Չվնասել եզակի բուսատեսակը. «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի ծաղկման շրջանն է. ՇՄՆ. տեսանյութ

Մահացել է ամերիկացի դերասան և ըմբիշ Հալկ Հոգանը

«Չայնիի» ոլորաններում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Վոլեյբոլի Մ16 ԵԱ. Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումն է անցկացրել

Հարցվածների 85%-ը դրական է գնահատել մատուցվող ծառայությունների որակը. ՆԳՆ. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Գյուղերից մեկի հացի արտադրամասի հետնամասում տղամարդու դի է հայտնաբերվել

Հայաստանը կարևորում է Ուկրաինայի հետ հարաբերությունների ընդլայնումը. վարչապետը շնորհավորել է Սվիրիդենկոյին

Կործանված Ան-24 ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Տինդայից 15 կմ հեռավորության վրա՝ լեռան լանջին. տեսանյութ

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Սամվել Կարապետյանը եթե ուզենա, Բիյոնսեին ու Ռիհաննային էլ կընդգրկի իր պաշտպանական խմբի մեջ. Բաբաջանյան

Կադրային փոփոխություններ ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում. Ռոմանոս Պետրոսյանը նշանակումներ է արել

Բարձր տոկոսադրույքով ավանդ Ամիօ բանկում

Կեսգիշերին քաղաքացիներին վնասած պիտբուլը «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում է. տիրոջը խնդրում են արձագանքել

Հափշտակվել է ինկասացիայի կապարակնքված պարկը. 80 մլն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում

Շարունակվում են Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհի շինաշխատանքները

Էդ դուք եք՝ մարդը 10 հազար երկրի քաղաքացիություն ունեք, եկել մե՞զ եք ուրիշ պետության դրոշ կպցնում. Ալեքսանյան

Cottage Armenia. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 24-ին

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում. կան տուժածներ

Սամվել Կարապետյանի ստոկհոլմյան մղձավանջն ու պյուռոսյան հաղթանակը. Սաֆարյան

Ես եմ որոշում․ ՀԾԿՀ նախագահը` Ռոմանոս Պետրոսյանին նշանակելու որոշման մասին

Մակրոնների ընտանիքը հայց է ներկայացրել լրագրողի դեմ, որը հայտարարել է, թե Բրիջիթը տղամարդ է եղել

Տարվա վերջում պարզ կլինի՝ հոսանքի սակագինը կբարձրանա՞, թե՞ ոչ. ՀԾԿՀ նախագահ