Երևան
12 °C
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը պնդում է, որ իրենք պատրաստ են եղել առանց դատարանի բավարարել միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի գումարային պահանջները, սակայն նա հրաժարվել է: Այս մասին Անդրիասյանը նշեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Գալոյանը դատական հայցով պահանջում է ընդհանուր առմամաբ մոտ 2 մլն 500 հազար դրամ՝ այդ թվում սոցիալական օգնություն, պահանջում է ընդգրկել իրեն հավաքականում եւ չեղյալ համարել ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի կողմից հաստատված կարգը: Գումարային պահանջի մեջ, ըստ նրա, մտնում է 1400 դոլար, որը Գալոյանն ուզում է միջազգային մրցումի մասնակցելու համար:
«Նրա հայցադիմոմով՝ մենք պետք է 1400 դոլար տանք իրեն միջազգային մրցաշարերի մասնակցության համար: Լիլիթ Գալոյանին 2018 թ. ընթացքում առաջարկվել է մասնակցել Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությանը: Բոլոր ծախսերը հոգալու էր ֆեդերացիան: Նշենք, որ ֆեդերացիան որեւէ պարտավորություն չուներ՝ այդ մրցաշարին գործուղելու, սակայն, քանի որ մենք որոշել էինք, որ պետք է հունվարից մայիս ժամանակահատվածի միջազգային մրցաշարերի արդյունքով որոշել, թե ով է հանդես գալու թիմում, ֆեդերացիայի գործադիր տնօրենը Լիլիթ Գալոյանին առաջարկել է մասնակցել: Այդ մրցաշարին մասնակցությունը կազմում է մոտ 1700-1800 եվրո, իսկ նա մեզնից պահանջում է 1400 դոլար, այսինքն՝ ֆեդերացիան պատրաստ է եղել 1700-1800 եվրո արժողությամբ մրցաշարի ծախսեր հոգալ՝ չնայած չունենալով պարտավորություն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Գալոյանը գումարն առձեռն է ուզում, սակայն ֆեդերացիայում նման պրակտիկա չկա, եւ իրենք ֆինանսավորում են միայն կոնկրետ մրցաշարը, որին շախմատիստը պետք է մասնակցի:
Առաջարկված մրցաշարի ժամանակ Գալոյանը հղի է եղել, ու Անդրիասյանի խոքով՝ նա հրաժարվել է մասնակցել ասելով, որ բժիշկը թույլ չի տալիս: Ըստ նրա՝ իրենք այլ մրցման էլ են նրան առաջարկել ուղարկել, սակայն նույն պատճառով մերժել է: Դա տեղի է ունեցել 2018 թ. առաջին հատվածում: Անդրիասյանը նշում է, որ, ըստ Գալոյանի, ինքը պետք է ընդգրկված լիներ հավաքականում այն մրցաշարերին մասնակցելու համար, որոնց անցկացման ժամկետներին ինքը հղիության 9-րդ ամսում է եղել:
«Իր ամբողջ պահանջն այն է, որ իրեն ընդգրկեին հավաքական թիմի կազմում եւ ինքը հղիության 9-րդ ամսում միջազգային մրցաշարի մասնակցեր թիմի կազմում: Բայց, եթե բժիշկն իրեն սկզբնական շրջանում է արգելում, ապա 9-րդ ամսում ինչպե՞ս կարող էր գնալ»,- ասաց նա:
Անդրիասյանն ավելացրեց, որ Գալոյանը մի քանի ամիս սոցիալական օգնություն է ստացել 2018 թ. ընթացքում, սակայն ինչ-որ պահի հրաժարվել է: Այժմ հացադիմումով է պահանջում: Անդրիասյնը նշում է, որ նա իրենցից պահանջում է մոտավորապես 2 մլն 500 կամ 2 մլն 545 հազար դրամ 2018 թ. համար, իրենք առաջարկած են եղել մի փոքր քիչ, Գալոյանը հրաժարվել է:
«Ֆեդերացիան Լիլիթ Գալոյանին 2018 թ. համար մոտ 2 մլն 300 հազար դրամի սոցիալական օգնություն առաջարկել է: Նա մեզնից հիմա հայցադիմումով պահանջում է 2 մլն 500 կամ 2 մլն 545 հազար դրամ: Այսինքն՝ մենք իրեն այդ ամենն առաջարկել ենք, հրաժարվել է: Ի՞նչ է իր նպատակը, որ գնա եւ ասի՝ ես ֆեդերացիայից այսքան գումար եմ պահանջո՞ւմ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ րենք դատարանին ասել են, որ պատրաստ են վճարել գումարը:
Օրեր առաջ Լիլիթ Գալոյանի ամուսինը՝ Արման Գալոյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, ըստ որի, շախմատի ֆեդերացիան կեղծ փաստաթղթերով ապօրինի որոշումներ է կայացրել, ինչի արդյունքում իր կինը դուրս է մնացել հավաքականից: Անդրիասյանը նշում է, որ նման բան չկա: Նա ասում է, որ Լիլիթ Գալոյանը պահանջում է չեղյալ համարել ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալի հաստատած կարգը, ինչպես նաեւ պատմում է՝ ինչպես է տեղի ունեցել խորհրդի նիստը, որի ընթացքում որոշումը կայացվել է:
«Մենք արել ենք 2017 թ. խորհրդի նիստ: Խորհրդում հիմնականում ընդգրկված են գործող շախմատիստներ, որոնք տարվա մեծ մասն անցկացնում են միջազգային մցրաշարերի մասնակցելով եւ այլն: Մեզ մոտ գրված չէ, որ բոլորը պետք է ներկա գտնվեն նիստին: Մենք հեռախոսով հետո մարդկանց հարցրել ենք՝ արդյոք նրանք կողմ են այն առաջարկներին, որոնք հնչել են խորհրդի նիստի ընթացքում, եւ նրանք կողմ են արտահայտվել: Նաեւ կողմ են արտահայտվել, որ իրենց անունը նշվի որպես նիստին մասնակցած եւ այդ առաջարկություններին քվեարկած անձնավորություններ»,- ասաց նա:
Նա նաեւ նշեց, որ Գալոյանին հավաքականում չեն ընդգրկել մարզիչները: Ըստ նրա՝ քանի որ Գալոյանը միջազգային մրցաշարեր է բաց թողել, մարզիչները կասկածներ են ունեցել նրա մարզավիճակի վերաբերյալ: Այդ պատճառով էլ այլ թիմ են կազմել:
«Թիմի մարզիչների արձանագրությունը կա եւ ներկայացվել է թե Լիլիթ Գալոյանին, երբ եկել է ֆեդերացիա, եւ քննարկում ենք ունեցել, եւ թե դատարանին: Թիմի մարզիչները որոշել են, որ թիմում պետք է հանդես գան 5 այլ շախմատիստուհիներ, այլ ոչ թե Գալոյանը, որովհետեւ նա 2018 թ. հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում միջազգային մրցաշարերի չի մասնակցել եւ հնարավոր չէ հասկանալ՝ ինչ մարզավիճակում է»,- ասաց նա:
Ֆեդերացիայի ու Լիլիթ Գալոյանի միջեւ ստեղծված այս իրավիճակի մասին մամուլում հայտնի է դարձել 2018 թ. վերջին: Այժմ դատական գործ է սկսված: Արման Գալոյանի խոսքով՝ այն քննվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT