Օսկանյանի ցուցմունքով էլ է հաստատվում, որ Քոչարյանը ուժ կիրառելու գործողությունների մասին առավոտյան է տեղեկացել. պաշտպան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի եւ բարձրաստիճան ոստիկանների ցուցմունքով հաստատվում է, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի լուսադեմին իրավապահների կողմից ուժ կիրառելու անհրաժեշտության մասին իմացել է առավոտյան:

Այս մասին այսօր մեր զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա մեր հարցին ի պատասխան նաեւ ասաց, որ սույն քրեական գործի շրջանակում հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:

Պաշտպան Հայկ Ալումյանի հետ զրույցը ստորեւ.

- Պարոն Ալումյան, այնքանով որքանով ծանոթ եք քրեական գործի նյութերին, կարո՞ղ եք ասել՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ ներկայացված ապացույցներ կա՞ն:

- Երեւի մոտավորապես գործի նյութերի 30-40 տոկոսը կարելի է ասել, որ ծանոթ ենք եւ մեզ համար առ այս պահը մեղադրանքը հիմնավորող նոր բան դեռեւս չենք գտնում:

- Իսկ ցուցմունքների մասո՞վ:

- Այդ թվում նաեւ ցուցմունքների: Բազմաթիվ ցուցմունքներ ենք գտել, որոնցով մեղադրանքի այս կամ այն հատվածը ուղղակի հերքվում է:

- Մասնավորապես ո՞ւմ կողմից տրված ցուցմունքների մասին է խոսքը:

- Մարտի 1-ի առավոտվա իրադարձությունների հետ կապված, օրինակ, ոստիկանական բարձաստիճան պաշտոնյաների ցուցմունքները եւ այդ գործով անմիջականորեն մասնակցած ոստիկանների ցուցմունքները, դրանք բոլորը եւս մեկ անգամ հաստատում են այն, ինչ պարոն Քոչարյանը ժամանակին ասում էր, հիմա էլ ասում է: Օրինակ, մենք գտանք նաեւ մի փաստաթուղթ, որ պարզվում է՝ դեռեւս 2008 թվականի փետրվարի 24-ին Ազգային անվտանգության ծառայությունում արդեն քրեական գործ էր հարուցված եղել Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, որովհետեւ նյութեր են ունեցել, որոնց հիման վրա եզրակացության են եկել, որ կա իշխանությունը բռնի տապալելու հանցագործության դեպք եւ քրեական գործ են հարուցած եղել: Հետո մենք տեսանք, որ այդ քրեական գործի նյութերը այս քրեական գործի մեջ բացակայում են:

- ԱԱԾ-ում քրեական գործը ի՞նչ հոդվածով է հարուցված եղել:

- Քրեական գործը հարուցվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ՝ ՀՀ ՔՕ 300 հոդվածի 1-ին մասով: Այսինքն՝ այդ պահի դրությամբ ԱԱԾ-ն արդեն այսպիսի որոշում կայացնելու համար բավարար նյութեր է ունեցել:

- Այսինքն՝ Ալիկ Արզումանյանին եւ մյուս 6 անձանց այս գործի շրջանակո՞ւմ է մեղադրանք առաջադրվել:

- Ոչ, այնտեղ հետո բազմաթիվ այլ գործեր էլ են հարուցվել, մարտի 1-ին, 2-ին, հետո դրանք բոլորը, այդ թվում նաեւ այս գործը, միացրել են մեկ վարույթում:

- Ասացիք՝ Լեւոն Տեր Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը որեւէ կարգավիճակ չի ունեցել:

- Այո, չի ունեցել, բայց համենայնդեպս ես ասում եմ այն, ինչ գրված է: Փետրվարի 24-ին Ազգային անվտանգության ծառայությունը արդեն իսկ որոշ չափով նյութեր է ունեցել, որովհետեւ եթե այդպիսի որոշում է կայացվել, ենթադրվում է, որ սրա տակ ինչ-որ նյութեր են եղել: Հետագայում այս որոշման հիման վրա հարուցված քրեական գործը՝ բաղկացած երկու հատորից, ԱԱԾ-ից մարտի 2-ին փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն, միացվել ընդհանուր գործին, բայց հիմա այ էս երկու հատորը մենք չենք կարողանում գտնել եւ այդ երկու հատորը մեզ մինչեւ հիմա տրամադրված չի: Շատ կարեւոր է, թե փետրվարի 24-ի դրությամբ ի՞նչ տվյալներ է ունեցել ԱԱԾ-ն եւ նաեւ կարեւոր է, թե փետրվարի 24-ից մինչեւ մարտի 2-ը ԱԱԾ-ն ինչ քրեական գործ է քննել, ինչ նյութեր են հավաքված եղել այդ ընթացքում, որովհետեւ փետրվարի 24-ի դրությամբ արդեն ինչ-որ տվյալներ առնվազն եղել են:

- Այս գործի շրջանակո՞ւմ են Մարտի 1-ի լուսադեմի գործողությունները տեղի ունեցել:

- Ոչ, այս գործի շրջանակում չէ: Թյուր կարծիք կար, որ մինչեւ քրեական գործ չհարուցվի, դեպքի վայրի զննություն իրականացվել չի կարող: Դեպքի վայրի զննությունը կարող է իրականցվել մինչեւ քրեական գործի հարուցումը, շատ ժամանակ քրեական գործը հարուցվում է հենց դեպքի վայրի զննության արդյունքում: Այս դեպքում էլ տարածքի զննություն է նախատեսված եղել Մարտի 1-ի առավոտյան, նախատեսված չի եղել ուժի կիրառում, ուժի կիրառման անհրաժեշտությունը առաջացել է, երբ ոստիկանները հանդիպել են դիմադրության:

- Դուք տեղեկութուն ունե՞ք՝ Հատուկ քննչական ծառայությունը ԱԱԾ-ի այս որոշումը եւս վիճարկո՞ւմ է:

- Ոստիկանների զեկուցագրերը, որոնք թվագրված են մինչեւ Մարտի 1-ով, էդ զեկուցագրերը ՀՔԾ-ն համարում է, որ հետագայում արդեն մարտի 2-ից հետո է հետին թվով գրվել, որպեսզի ստեղծեն օրինական հիմք, թե ինչու են ոստիկանները մարտի 1-ի առավոտյան եկել այդտեղ: Բանը նրանում է, որ ոստիկանության տվյալները միակը չեն եղել ու որոշիչը չեն եղել այս իրավիճակում: Գլխավորապես այդ տեղեկությունները Ռոբերտ Քոչարյանին հասել են ոչ թե ոստիկանության ղեկավարության, այլ՝ Գորիկ Հակոբյանն է զեկուցել այդ մասին: Եվ դատավճիռների մեջ գրված է, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից են օպերատիվ տվյալներ ստացվել, որ սենց, սենց: Հիմա ՀՔԾ-ն ասում է՝ ոստիկանությունը հետին թվով է գրել, բայց ՀՔԾ-ն երբեք չի ասել, որ ԱԱԾ-ն է հետին թվով այդ զեկուցագրերը գրել:

- Պարոն Ալումյան, ասացիք առավոտվա իրադարձությունների հետ կապված ցուցմունքներ կան, որոնք հաստատում են այն, ինչ Քոչարյանն է ասել, մասնավորապես ի՞նչ ցուցմունքներ են:

- Պարոն Օսկանյանի ցուցումունքով էլ է հաստատվում պարոն Քոչարյանի ասածը, որ առավոտյան է ինքը իմացել այդ իրադարձությունների մասին. Օսկանյանի ցուցմունքն էլ եւ նաեւ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունքներն էլ ամբողջությամբ տեղավորվում են հենց այդ նկարագրի մեջ: Այսինքն՝ որոշումը, որ պետք է գնալ այնտեղ զննել եւ եթե կան զենքեր՝ հայտնաբերել, այդ որոշմանը պարոն Քոչարյանը նախորդ օրը ծանոթ եղել է ու դա միշանշանակ, իսկ ուժ կիրառելու անհրաժեշտությունը առաջացել է առավոտյան շուտ եւ ոչ ոք չի զանգահարել պարոն Քոչարյանից ուժ կիրառելու թույլտվություն ուզել, որ առավոտ շուտ զանգեն, ասեն՝ ի՞նչ անենք, ուժ կիրառե՞նք, թե՝ ոչ, դա տեղի է ունեցել այդ պահին ստեղծված իրավիճակից դրդրված, դա կիրառվել է, որից հետո պարոն Քոչարյանը եկել է աշխատանքի, այդ ժամանակ իրեն տեղեկացրել են, որ այսպիսի դեպք է տեղի ունեցել Ազատության հրապարակում:

- Պարոն Օսկանյանը ի՞նչ հիմքով է նշել, որ Քոչարյանն առավոտյան է իմացել ուժի գործադրման մասին:

- Այդ օրը պարոն Օսկանյանը մեկ այլ առումով գործով մտել է ու հենց այդ ժամանակ պարոն Քոչարյանին այդ ամեն ինչը ներկայացվում էր:

- Այսինքն՝ Օսկանյանը մտե՞լ էր Ռոբերտ Քոչարյաի աշխատասենյակ:

- Շատ չդետալացնեմ, այո եւ այնտեղ այն ժամանակվա ոստիկանական ամբողջ վերնախավը հիմա հարցաքննվել է եւ այն ժամանակ է հարցաքննվել, բոլորը միանշանակորեն պնդում են այն, ինչ մինչ այդ պարոն Քոչարյանը արդեն դատարանում ներկայացրել էր:

- Այդ վերնախավի մեջ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը մտնո՞ւմ է:

- Այո:

- Նա նույնպես ցուցմունք տվե՞լ է:

- Այո:

- Իսկ Հայկ Հարությունյանը ի վերջո ցուցմունք տվե՞լ է, որ Ռոբերտ Քոչարյա՞նն է հրամայել Մարտի 1-ի լուսադեմին մտնել Ազատության հրապարակ եւ գործողություններ կատարել:

- Պարոն Քոչարյանին նախօրեին տեղյակ են պահել, որ այսպիսի բան կա, ինքը չի առարկել ու ՀՔԾ-ն հիմա որ մեղադրանք է առաջադրել պարոն Քոչարյանին, նույնիսկ ինքը չի ասում, որ պարոն Քոչարյանն է հրահանգել, ինքը ասում է՝ Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ, այսինքն՝ որոշ մեկնաբաններ փորձում են Հռոմի պապից ավելի կոթոլիկ երեւալ, ՀՔԾ-ից ավելի մեղադրող լինել:

Ռոբերտ Քոչարյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել սահմանադարկան կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6796 դիտում

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ