Երևան
12 °C
Մարտի 25-ից Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում ձեւավորված ժամանակավոր մրցութային հանձնաժողովը սկսել է ստուգել ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրված մասնակիցների փաթեթները, դրանց ամբողջականությունն ու համապատասխանությունը:
5 անդամից բաղկացած հանձնաժողովում են Գյումրու «Ասպարեզ ակումբ»-ի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը, ԱԺ պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ու ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը:
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց՝ նախկինում չէին էլ հետեւում Հանրայինի խորհրդի նախագահի, կամ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթներին, որովհետեւ գիտեին, որ կընտրվի կոնկրետ մեկը, որին ցանկանում է նշանակել իշխանությունը:
«Թեեւ այսօր բոլորովին այլ իրավիճակ է, բայց մենք հասցրել ենք արձանագրել մի քանի կասկածելի գործընթացներ»,-ասաց Նավասարդյանը՝ մտահոգություն հայտնելով, որ 2018-ին ձեւավորված Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության հանձնաժողովի որոշ անդամներ այնպես չեն առաջադրվել, ինչպես կարգն էր:
«Ժամանակին որոշակի կասկածներ են եղել նաեւ մշակույթի նախարարության ներկայացուցչի հետ կապված, հետագայում դա հարթվեց»: Նավասարդյանը կասկածի տակ է առնում մրցութային հանձնաժողովի անդամներից մեկ անձի, խոսքը Համլետ Գասպարյանի մասին է, որն առաջադրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից:
Երեւանի մամուլի ակումբի նախագահը նկատեց, որ Համլետ Գասպարյանն ընտրվել է այն հանձնաժողովի կողմից, որի նախագահն այսօր խորհրդի նախագահի թեկնածուների թվում է. խոսքը՝ ՀՌ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի մասին է:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունումն ավարտվել է մարտի 21-ին, մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 23 թեկնածուներ, որոնց թվում է նաեւ հունվարի 29-ից ՀՌՀ նախագահ ընտրված Տիգրան Հակոբյանը: Խորհրդի նախագահի պաշտոնում վերջինիս առաջադրումը շատերի սրտով չէ, եւ դա ակնհայտ է:
Նավասարդյանը նկատեց, որ չնայած օրենքը որեւէ կարգավորում չունի եւ սահմանափակումներ էլ չկան, այնուամենայինիվ այն անձը, որն օրենքով ձեւավորում է մրցութային հանձնաժողով եւ հաստատում է հանձանաժողովի անդամներին, հետագայում առաջադրվելով՝ միանշանակ առաջացնում է շահերի բախում: «Ստացվում է՝ իրենց մասին որոշում են ընդունելու նրանք, ում ժամանակին հաստատել են իրենք»,-ասաց նա:
«ՀՌ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի՝ խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելն օրենքով չի արգելվում, այն ավելի շատ էթիկայի տեսանկյունից է սխալ: Հետագայում անհրաժեշտ է այդ հարցը եւս օրենքով հստակեցնել, որպեսզի այն մարդիկ, ովքեր որոշում են կայացնում մրցութային հանձնաժողովի վերաբերյալ, իրավունք չունենան իրենց թեկնածությունն առաջադրել»,-ասաց Նավասարդյանը՝ վստահեցնելով, որ եթե ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամներից գոնե մեկին ՀՌՀ-ն է ընտրել եւ հաստատել, սա արդեն հուշում է, որ ակնհայտ շահերի բախում կա:
Այնուամենայնիվ, Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ գոնե այս անգամ կարելի է որոշակի անաչառ ընտրություն ակնկալել, քանի որ մրցութային հանձնաժողովի անդամների գոնե կեսը փորձառու մարդիկ են, իրենց գործում պրոֆեսիոնալներ: Վերջինիս բնորոշմամբ՝ թեեւ նախորդ տարիների համեմատ մրցույթը բավականին բաց է ընթանում, այնուամենայնիվ, թե՛ հանձնաժողովում, եւ թե՛ մրցույթի մասնակիցների թվում շատ են այն մարդիկ, որոնք աղոտ են պատկերացնում Հանրային հեռուստաընկերության գործառույթները:
Անդրադառնալով ՀՌ հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Բունիաթյանի՝ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրմանը, Նավասարդյանը չբացառեց, որ Բունիաթյանի՝ ՀՌ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելը ներքին պայմանավորվածության արդյունք էր:
ՀՌ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն էլ հայտնեց, որ Հանրայինի խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելը գիտակցված որոշում է եղել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՌՀ նախագահը նշեց, որ տեղյակ է նաեւ իր հասցեին հնչեցված քննադատություններին. «1988 թվականից ես քննադատվում եմ, չի քննադատվում այն մարդը, որը ոչինչ չի անում»:
Տիգրան Հակոբյանը նկատեց, որ խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրման դրդապատճառ եղել է ներկայումս իր իրականացրած իրավական եւ վարչարարական գործառություները՝ որպես հանձնաժողովի նախագահ: Հակոբյանը նկատեց, որ այդ աշխատանքն իր համար փոքր ինչ ծանր է. «Քանի որ ես բնույթով ստեղծագործող եմ, եւ գրեթե 30 տարի ստեղծագործել եմ, վարչարարական աշխատանքն այնքան էլ իմը չէ: Այս 25 տարիների ընթացքում ես կամաց-կամաց հասկացել եմ, թե ինչ բան է հանրային հեռարձակումը Հայաստանում եւ աշխարհում»:
ՀՌՀ նախագահը հայտնեց, որ դնելով իր թեկնածությունը՝ նաեւ մի փոքր խորամանկել է, որպեսզի ունենան ավելի կոշտ ու հետաքրքիր մրցակցություն: Մեր հարցին, թե ՀՌ հանձնաժողովի նախագահի պաշտոն զբաղեցնելը չէ՞ր կաշկանդում արդյոք խորհրդի նախագահի ապշտոնում առաջադրվել, Տիգրան Հակոբյանը ասաց, որ որոշ չափով կաշկանդում էր, սակայն կարողացավ հաղթահարել:
«Ինչը օրենքի սահմաններում է՝ ինձ չի կաշկանդում, մնացածը պատրաստ եմ ընդունել՝ ե՛ւ քննադատություն ե՛ւ քաջալերում: Եթե նույնիսկ չանցնեմ, իմ ներկայացրած հայեցակարգը կարող է օգտակար լինել հաղթողին»,-ասաց նա:
ՀՌ հանձնաժողովի նախագահը նկատեց, որ չի կարծում, թե մրցույթի մասնակիցների թվում առաջինն է, սակայն չի էլ մտածում, թե շանսեր չունի. «Ես շարքային հավակնորդ եմ, ունեմ իմ կենսագրությունը, իմ տված նամակը, մնացածը հանձնաժողովի որոշելիքն է: Ցանկացած որոշում ըմբռնումով կընդունեմ եւ կշարունակեմ իմ աշխատանքը: Եվ եթե հանկարծ ազդակներ հասնի, որ ես փորձում եմ ինձ համար մրցակցային առավելություններ ստեղծել, թող դա հրապարակեն»:
ՀՌՀ-ից հայտնում են, որ ուսումնասիրման գործընթացը կտեւի 10 օր: Ընտրության վերջնական որոշումը կկայացվի մինչեւ ապրիլի 1-ը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT